Տեղական տնտեսական զարգացում Լոռիում | EUNewsletter

Տեղական տնտեսական զարգացում Լոռիում

14 August 2014

Օգոստոսի 5-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի և շրջակա համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Տեղական տնտեսական զարգացման մոդելում ընդգրկված համայնքներն են Լեռնանցքը, Ջրաշենը, Լեռնավանը, Սարամեջը, Շիրակամուտը, Գեղասարը, Սարահարթը, Շենավանը, Քարաձորն ու Ղուրսալին:

Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նաև հավելեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին:

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրերն ու քայլերը, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

Տեղական տնտեսական զարգացում Լոռիում

Օգոստոսի 5-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կայացավ Սպիտակ քաղաքի և շրջակա համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Տեղական տնտեսական զարգացման մոդելում ընդգրկված համայնքներն են Լեռնանցքը, Ջրաշենը, Լեռնավանը, Սարամեջը, Շիրակամուտը, Գեղասարը, Սարահարթը, Շենավանը, Քարաձորն ու Ղուրսալին: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, ներառյալ տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: «Ուրախ ենք, որ ՀԵԿԱ-ն իր թիմով կարողացավ մեկ ՏՏԶ մոդելի մշակման շրջանակներում անդրադառնալ ոչ թե ընդամենը մեկ համայնքի, այլ համայնքների համախմբի` միաժամանակ նշելով ընդգրկված համայնքների միջև գործընկերության և համախմբային զարգացման հեռանկարները»,- ասաց ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա նաև հավելեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ՏՏԶ մոդելի զարգացման միջոցով ընդգրկված համայքները հնարավորություն կունենան անցում կատարելու սոցիալ-տնտեսական առավել բարենպաստ փուլի` միևնույն ժամանակ խրախուսելով ու խթանելով համայնքային մասնակցությունը այդ գործընթացին: Միջոցառման ժամանակ ներկայացվեցին համախմբի տնտեսական զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները, մրցակցային առավելությունները, համայնքների միջև առկա և հնարավոր տնտեսական կապերը և տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրերն ու քայլերը, որոնք կնպաստեն այդ համայքների տնտեսական զարգացմանը: Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր` հիմնված տվյալ համայնքի մրցակցային առավելությունների վրա: Մշակված ՏՏԶ մոդելի հիման վրա կազմակերպվելու են նաև մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանող ուսումնական և տեղեկատվական դասընթացներ, քննարկումներ, ինչպես նաև ծրագրի շահառուներին տրամադրվելու է ֆինանսական աջակցություն ՀՀ Լոռու մարզում համայնքների զարգացմանը նպաստող ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: