Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում | EUNewsletter

Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում

22 Ապրիլ 2015
2Z4A9628

Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումը Արևելյան գործընկերության երկրներում ԱԿՊԱ Արևելք 2 ծրագրի ազգային խորհրդատվական խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ապրիլի 21-ին: Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որի 5.5 մլն արժողությամբ ֆինանսավորումը տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների կողմից աղետների ռիսկի կառավարման կարողությունները և բարելավել բնակչության պաշտպանության մակարդակը տեխնածին և տարերային աղետների բացասական հետևանքներից:
2Z4A9680Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանը խոսեց ռիսկերի կառավարման ոլորտի բարեփոխումներից: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի վստահ լինենք, որ հայ ժողովուրդը, որը դարերի ընթացքում անցել է այդքան ճգնաժամերի միջով, պատրաստ է դիմակայելու տարբեր տեսակի ռիսկերի: Եվրոպական միությունը ուրախ է սատարելու նմանօրինակ ծրագրին: Մեզ համար ռիսկին ու անկանխատեսելի իրավիճակներին պատրաստ լինելը բանալի է դեպի Հայաստանի աճը, և մենք ուզում ենք վստահ լինել, որ հայաստանի քաղաքացիները ապրում են խաղաղ վայրում»:
Որպես տարածաշրջանային ծրագիր՝ այն ներառում է Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան: Ծրագրի երկրորդ փուլը, որը իրականացվելու է 2014թ. Դեկտեմբերից մինչ 2018թ. նոյեմբերը, կառուցված է 1-ին փուլի ձեռքբերումների վրա և հիմնական ջանքերը կենտրոնացնելու է հետևյալի վրա.
• ԵՄ օրենսդրության և աղետների ռիսկերի կառավարման լավագույն փորձի, ինչպիսիք են՝ ԵՄ-Ջրհեղեղների հրահանգի և ԵՄ բնակչության պաշտպանության քաղաքականության մոտարկում
• Համատեղ դասընթացների և վարժանքների միջոցով ամրապնդել գործընկեր երկրների բնակչության պաշտպանության կարողությունները
• Տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային աթլասի հետագա մշակում և գործնական կիրառություն
• Աղետների մասին իրազեկության բարձրացում
• Էլ ավելի բարձրացնել ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմի և դրա մասնակից երկրների միջև համագործակցության մակարդակը
ԱԿՊԱ Արևելք 2 ծրագիրը գործելու է կամ տարածաշրջանային մակարդակում կամ ազգային: Տարածաշրջանային մակարդակում այն կնպաստի աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության լավագույն փորձին վերաբերող ԵՄ մոտեցումների առաջխաղացմանը, այդ թվում՝ աղետների արձագանքման տարածաշրջանային կարողությունների համար գործիքների և մեթոդների ստեղծմանը: Ազգային մակարդակում գործողությունները պայմանավորված կլինեն պահանջարկով և կարձագանքեն աղետների ռիսկի կառավարման ազգային գերակայություններին և բնակչության պաշտպանության ներկայիս վիճակին: Մասնավորապես դրանք ուղղված կլինեն գործընկեր երկրների իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի մոտարկմանը աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության բնագավառում ԵՄ համապատասխան օրենսդրությանը, քաղաքականությանը և լավագույն փորձին:

Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում

Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումը Արևելյան գործընկերության երկրներում ԱԿՊԱ Արևելք 2 ծրագրի ազգային խորհրդատվական խմբի առաջին նիստը տեղի ունեցավ ապրիլի 21-ին: Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որի 5.5 մլն արժողությամբ ֆինանսավորումը տրամադրել է Եվրոպական միությունը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների կողմից աղետների ռիսկի կառավարման կարողությունները և բարելավել բնակչության պաշտպանության մակարդակը տեխնածին և տարերային աղետների բացասական հետևանքներից: 2Z4A9680Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանը խոսեց ռիսկերի կառավարման ոլորտի բարեփոխումներից: «Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի վստահ լինենք, որ հայ ժողովուրդը, որը դարերի ընթացքում անցել է այդքան ճգնաժամերի միջով, պատրաստ է դիմակայելու տարբեր տեսակի ռիսկերի: Եվրոպական միությունը ուրախ է սատարելու նմանօրինակ ծրագրին: Մեզ համար ռիսկին ու անկանխատեսելի իրավիճակներին պատրաստ լինելը բանալի է դեպի Հայաստանի աճը, և մենք ուզում ենք վստահ լինել, որ հայաստանի քաղաքացիները ապրում են խաղաղ վայրում»: Որպես տարածաշրջանային ծրագիր՝ այն ներառում է Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Մոլդովան և Ուկրաինան: Ծրագրի երկրորդ փուլը, որը իրականացվելու է 2014թ. Դեկտեմբերից մինչ 2018թ. նոյեմբերը, կառուցված է 1-ին փուլի ձեռքբերումների վրա և հիմնական ջանքերը կենտրոնացնելու է հետևյալի վրա. • ԵՄ օրենսդրության և աղետների ռիսկերի կառավարման լավագույն փորձի, ինչպիսիք են՝ ԵՄ-Ջրհեղեղների հրահանգի և ԵՄ բնակչության պաշտպանության քաղաքականության մոտարկում • Համատեղ դասընթացների և վարժանքների միջոցով ամրապնդել գործընկեր երկրների բնակչության պաշտպանության կարողությունները • Տարածաշրջանային ռիսկերի էլեկտրոնային աթլասի հետագա մշակում և գործնական կիրառություն • Աղետների մասին իրազեկության բարձրացում • Էլ ավելի բարձրացնել ԵՄ բնակչության պաշտպանության մեխանիզմի և դրա մասնակից երկրների միջև համագործակցության մակարդակը ԱԿՊԱ Արևելք 2 ծրագիրը գործելու է կամ տարածաշրջանային մակարդակում կամ ազգային: Տարածաշրջանային մակարդակում այն կնպաստի աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության լավագույն փորձին վերաբերող ԵՄ մոտեցումների առաջխաղացմանը, այդ թվում՝ աղետների արձագանքման տարածաշրջանային կարողությունների համար գործիքների և մեթոդների ստեղծմանը: Ազգային մակարդակում գործողությունները պայմանավորված կլինեն պահանջարկով և կարձագանքեն աղետների ռիսկի կառավարման ազգային գերակայություններին և բնակչության պաշտպանության ներկայիս վիճակին: Մասնավորապես դրանք ուղղված կլինեն գործընկեր երկրների իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի մոտարկմանը աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության բնագավառում ԵՄ համապատասխան օրենսդրությանը, քաղաքականությանը և լավագույն փորձին: