Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ | EUNewsletter

Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ

29 July 2013

Նոյեմբերին նախանշված Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն 2013 հուլիսի 10-ին այցելել էր Հայաստան:Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև էկանոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Պաշտոնյան հանդիպել է նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամներին, քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդությանը: Այս հանդիպումների ընթացքում Ֆյուլեն քննարկել է Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններն ու համագործակցությունը, Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների վերջանական փուլին ընդառաջ Հայաստանի գրանցած հաջողությունները:

«Կարծում եմ՝ մենք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն փուլում ենք: Մենք ձևավորում ենք գործընկերություն, որն ավելի ընդգրկուն և ավելի խորն է, քան եղել է մինչև այսօր: Մենք շատ մոտ ենք Ասոցացման համաձայնագրի , այդ թվում և ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները ավարտելուն: Ես վստահ եմ, որ այս ամենը կոնկրետ շահույթներ և հնարավորություններ կտա Հայաստանի քաղաքացիներին»,- ասել է Ֆյուլեն քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և շահառու այլ մարմինների ներկայացուցիչներին ուղղված իր հանրային ելույթում:

Հանձնակատարն ընդգծել է, որ 500 միլիոն սպառող ունեցող շուկայում առևտրային կարևոր գործընկերություն առաջարկելուց բացի պայմանագիրը ներառում է նաև այլ հարցեր, որոնք առնչվում են ամենօրյա կյանքին: Օրինակ՝ սպառողների պաշտպանություն, ապրանքների որակ, ճանապարհների անվտանգություն, օդի որակ։ Այս ամենը կբարելավվի, նաև կամրացնի կապերը Հայաստանի և ԵՄ երկրների ժողովուրդների միջև:

«Բանակցություններն ավարտելու և համաձայնագրի պարունակությունը քաղաքացիների հետ կիսելու հարցում ինձ ոգևորող պատճառներից մեկն այն է, որ, այն նոր էջ կբացի ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններում, այլև Հայաստանի անհատական զարգացման համար», – ասել է Ֆյուլեն:

ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում և քաջալերում է միջազգային այլ դոնոր կազմակերպությունների՝ աջակցելու բարեփոխումների ծրագրերին:

Հանձնակատարը մեկնաբանել է նաև Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից հնարավոր ճնշումների մասին անհանգստությունները: Նա ասել է, որ Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի հնարավորությունները իր անմիջական և ոչ անմիջական հարևանների հետ համագործակցելու հարցում: Ֆյուլեն բացատրել է, որ ԵՄ-ն քաջալերում է տարածաշրջանային համագործակցությունը:

Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ

Նոյեմբերին նախանշված Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն 2013 հուլիսի 10-ին այցելել էր Հայաստան:Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև էկանոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների հետ: Պաշտոնյան հանդիպել է նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամներին, քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդությանը: Այս հանդիպումների ընթացքում Ֆյուլեն քննարկել է Հայաստանի հետ ԵՄ հարաբերություններն ու համագործակցությունը, Ասոցացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների վերջանական փուլին ընդառաջ Հայաստանի գրանցած հաջողությունները: «Կարծում եմ՝ մենք Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների կարևորագույն փուլում ենք: Մենք ձևավորում ենք գործընկերություն, որն ավելի ընդգրկուն և ավելի խորն է, քան եղել է մինչև այսօր: Մենք շատ մոտ ենք Ասոցացման համաձայնագրի , այդ թվում և ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները ավարտելուն: Ես վստահ եմ, որ այս ամենը կոնկրետ շահույթներ և հնարավորություններ կտա Հայաստանի քաղաքացիներին»,- ասել է Ֆյուլեն քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և շահառու այլ մարմինների ներկայացուցիչներին ուղղված իր հանրային ելույթում: Հանձնակատարն ընդգծել է, որ 500 միլիոն սպառող ունեցող շուկայում առևտրային կարևոր գործընկերություն առաջարկելուց բացի պայմանագիրը ներառում է նաև այլ հարցեր, որոնք առնչվում են ամենօրյա կյանքին: Օրինակ՝ սպառողների պաշտպանություն, ապրանքների որակ, ճանապարհների անվտանգություն, օդի որակ։ Այս ամենը կբարելավվի, նաև կամրացնի կապերը Հայաստանի և ԵՄ երկրների ժողովուրդների միջև: «Բանակցություններն ավարտելու և համաձայնագրի պարունակությունը քաղաքացիների հետ կիսելու հարցում ինձ ոգևորող պատճառներից մեկն այն է, որ, այն նոր էջ կբացի ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններում, այլև Հայաստանի անհատական զարգացման համար», – ասել է Ֆյուլեն: ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է տրամադրում և քաջալերում է միջազգային այլ դոնոր կազմակերպությունների՝ աջակցելու բարեփոխումների ծրագրերին: Հանձնակատարը մեկնաբանել է նաև Ռուսաստանի և ԵՄ-ի կողմից հնարավոր ճնշումների մասին անհանգստությունները: Նա ասել է, որ Ասոցացման համաձայնագիրը չի սահմանափակում Հայաստանի հնարավորությունները իր անմիջական և ոչ անմիջական հարևանների հետ համագործակցելու հարցում: Ֆյուլեն բացատրել է, որ ԵՄ-ն քաջալերում է տարածաշրջանային համագործակցությունը: