Վերամշակման արվեստ | EUNewsletter

Վերամշակման արվեստ

22 May 2015

Իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվա տոնակատարություններին:
Ֆաբիո Զանինոն իտալացի քանդակագործ-նկարիչ է Թուրինից: Զանինոյի ոճական ոգեշնչումը նյութականի կերպարանափոխումն է: Նրա ոճում կարևոր մաս է կազմում «կառուցվածքը» կամ դեկոնտեքստուալիզացիան: Զանինոյի «դեկոնստրուկցիաների» շարքն առանձնանում է ժամանակի շարժումից դեպի տեսողական անցումը:
Իր այցելության ընթացքում Զանինոն ունեցավ չորս վարպետության դաս՝ առաջինը մայիսի 16-ին էր Վանաձորում, երկրորդը՝ Գյումրիում մայիսի 17-ին, մայիսի 19-ին 11102671_847200038667260_4319712069844869690_nԹումո կենտրոնում և վերջինը մայիսի 21-ին էր: Վարպետության դասի գլխավոր միտքը ակնհայտ բաներից ավելին տեսնելու արվեստն էր: Զանինոն վարպետության դասի ընթացքում նախ ներկայացրել է իր արվեստի դետալները, այնուհետև սովորեցրել՝ ինչպես թափոններից պատրաստել արվեստի գործեր:
Երևանյան վարպետության դասից առաջ մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան Հայաստան այցելության մասին:

Սա քո առաջի՞ն այցելությունն է Հայաստան:
Այո’, սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, այնպես որ՝ Բարև Երևան (բարև-ն ասում է հայերենով):
Ինչպիսի՞ն էր քո առաջին ռեակցիան, տպավորությունները, երբ ստացար նամակ, որում Հայաստան հրավերն էր:
Իմ առաջին ռեակցիան էր մտնել Գուգլ և ինչ-որ բան իմանալ Հայաստանի մասին կամ տեսնել Գուգլի քարտեզով, թե որտեղ է այն գտնվում: Չէ, չէ, կատակում եմ: Ես գիտեի Հայստանը որպես ռեգիոն, բայց պատմությանը լավ ծանոթ չէի: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ճանաչելու այն: Հիմա, երբ արդեն այստեղ եմ, կարող եմ ասել, որ ձեր երկիրը շատ գեղեցիկ է և ունի շատ ուժեղ ժառանգություն: Ես նույնիսկ հնարավորություն ունեցա այցելելու այնպիսի պատմական տեղեր, ինչպիսիք են Տաթևի վանքը, Նորավանքը և երկու այլ գեղեցիկ քաղաքներ՝ Գյումրին և Վանաձորը, որտեղ ունեցա իմ վարպետության դասերը:
10403534_847211275332803_2925273496505675453_nԴու արդեն հասցրել ես աշխատել հայ երիտասարդների հետ: Ձեր երկխոսությունը հաջողվե՞ց:
Նրանց հետ շատ հեշտ էր համագործակցել: Նրանցից շատերը փոփ արվեստի մասին տեղեկություններ չունեին, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա նրանց նոր բաներ սովորեցնել: Արդյունքները, որ նրանք ստեղծեցին վարպետության դասերի ընթացքում, այդքան կարևոր չեն, որքան այն, թե ինչպես նրանք առչվեցին արվեստի հետ: Նրանք կարող են մտապահել դա, հիշել այդ ամենի տեխնիկական մասն ու սկսել ստեղծել իրենց սեփական արվեստի գործերը:
Քո այցելությունը Եվրոպայի օրվա տոնակատարությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության մի մասն է: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է քո այցելությունը տալ այդ համագործակցությանը:
Արտիստն այն մարդն է, ով տեղծում է ինչ-որ բաներ և մոտ է արվեստին: Ես կիսում եմ իմ ոգեշնչումն իմ վարպետության դասի մասնակիցների հետ և ոգեշնչվում նրանցից՝ հատկապես երեխաներից: Այս ամենը հենց համագործակցության մասին է: Ինձ դուր է գալիս Հայաստանը, ես հավանեցին Թումո կենտրոնը, որտեղ ունեցա վարպետության դաս երեխաների հետ, և ես կցանկանայի մի օր վերադառնալ Հայաստան:

Մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ից, Հյուսիսային պողոտայում Ֆաբիոն կմասնակցի նաև Լույս գիշեր ներկայացմանը, մի՛ մոռացիր գալ և միանալ նրան:

Վերամշակման արվեստ

Իտալացի արվեստագետ Ֆաբիո Զանինոն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Ֆաբիո Զանինոն իտալացի քանդակագործ-նկարիչ է Թուրինից: Զանինոյի ոճական ոգեշնչումը նյութականի կերպարանափոխումն է: Նրա ոճում կարևոր մաս է կազմում «կառուցվածքը» կամ դեկոնտեքստուալիզացիան: Զանինոյի «դեկոնստրուկցիաների» շարքն առանձնանում է ժամանակի շարժումից դեպի տեսողական անցումը: Իր այցելության ընթացքում Զանինոն ունեցավ չորս վարպետության դաս՝ առաջինը մայիսի 16-ին էր Վանաձորում, երկրորդը՝ Գյումրիում մայիսի 17-ին, մայիսի 19-ին 11102671_847200038667260_4319712069844869690_nԹումո կենտրոնում և վերջինը մայիսի 21-ին էր: Վարպետության դասի գլխավոր միտքը ակնհայտ բաներից ավելին տեսնելու արվեստն էր: Զանինոն վարպետության դասի ընթացքում նախ ներկայացրել է իր արվեստի դետալները, այնուհետև սովորեցրել՝ ինչպես թափոններից պատրաստել արվեստի գործեր: Երևանյան վարպետության դասից առաջ մեզ հաջողվեց մի քանի հարց ուղղել նրան Հայաստան այցելության մասին: Սա քո առաջի՞ն այցելությունն է Հայաստան: Այո', սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, այնպես որ՝ Բարև Երևան (բարև-ն ասում է հայերենով): Ինչպիսի՞ն էր քո առաջին ռեակցիան, տպավորությունները, երբ ստացար նամակ, որում Հայաստան հրավերն էր: Իմ առաջին ռեակցիան էր մտնել Գուգլ և ինչ-որ բան իմանալ Հայաստանի մասին կամ տեսնել Գուգլի քարտեզով, թե որտեղ է այն գտնվում: Չէ, չէ, կատակում եմ: Ես գիտեի Հայստանը որպես ռեգիոն, բայց պատմությանը լավ ծանոթ չէի: Ուրախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ճանաչելու այն: Հիմա, երբ արդեն այստեղ եմ, կարող եմ ասել, որ ձեր երկիրը շատ գեղեցիկ է և ունի շատ ուժեղ ժառանգություն: Ես նույնիսկ հնարավորություն ունեցա այցելելու այնպիսի պատմական տեղեր, ինչպիսիք են Տաթևի վանքը, Նորավանքը և երկու այլ գեղեցիկ քաղաքներ՝ Գյումրին և Վանաձորը, որտեղ ունեցա իմ վարպետության դասերը: 10403534_847211275332803_2925273496505675453_nԴու արդեն հասցրել ես աշխատել հայ երիտասարդների հետ: Ձեր երկխոսությունը հաջողվե՞ց: Նրանց հետ շատ հեշտ էր համագործակցել: Նրանցից շատերը փոփ արվեստի մասին տեղեկություններ չունեին, և ես շատ ուրախ եմ, որ կարողացա նրանց նոր բաներ սովորեցնել: Արդյունքները, որ նրանք ստեղծեցին վարպետության դասերի ընթացքում, այդքան կարևոր չեն, որքան այն, թե ինչպես նրանք առչվեցին արվեստի հետ: Նրանք կարող են մտապահել դա, հիշել այդ ամենի տեխնիկական մասն ու սկսել ստեղծել իրենց սեփական արվեստի գործերը: Քո այցելությունը Եվրոպայի օրվա տոնակատարությունների և ԵՄ-Հայաստան համագործակցության մի մասն է: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող է քո այցելությունը տալ այդ համագործակցությանը: Արտիստն այն մարդն է, ով տեղծում է ինչ-որ բաներ և մոտ է արվեստին: Ես կիսում եմ իմ ոգեշնչումն իմ վարպետության դասի մասնակիցների հետ և ոգեշնչվում նրանցից՝ հատկապես երեխաներից: Այս ամենը հենց համագործակցության մասին է: Ինձ դուր է գալիս Հայաստանը, ես հավանեցին Թումո կենտրոնը, որտեղ ունեցա վարպետության դաս երեխաների հետ, և ես կցանկանայի մի օր վերադառնալ Հայաստան: Մայիսի 23-ին՝ ժամը 19:00-ից, Հյուսիսային պողոտայում Ֆաբիոն կմասնակցի նաև Լույս գիշեր ներկայացմանը, մի՛ մոռացիր գալ և միանալ նրան: