Վարպետության դասերից դեպի Լույս գիշեր ներկայացում | EUNewsletter

Վարպետության դասերից դեպի Լույս գիշեր ներկայացում

25 May 2015

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում երաժշտության վիզուալիզացիային նվիրված վարպետության դասը տեղի ունեցավ մայիսի 23-ին Թումո կենտրոնում: Վարպետության դասն անցկացրեց ֆրանսիացի աուդիովիզուալ արտիստ Ֆլորիմոնդ Զիպերը, ով ավելի հայտնի է որպես VJ Զիպեր:
Զիպերը հանդես է գալիս որպես վիջեյ, դիջեյ կամ լուսավորման մասնագետ: Նրա հիմնական աշխատավայրը Փարիզի «Քուին» ակումբն է, որտեղ նա համագործակցում է էլեկտրոնային պարային երաժշտության այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Հարդվելը, Նիքի Ռոմերոն, Ներվոն, Չակին, Դայրոն և շատ ուրիշներ: Զիպերը նաև ստեղծում է իր սեփական վիջեյ գործիքները և «Knight Visuals» թիմի անդամ է:
Թումոյի իր վարպետության դասի ընթացքում նա բացատրել է, թե ինչպես կարելի է կենդանի կատարման ժամանակ միավորել շոուի բոլոր տարրերը: Նա բացատրել է նաև, թե ինչպես կարելի է ստեղծագործել և ունենալ սեփական վիջեյ ոճը: Վարպետության դասի ընթացքում մասնակիցները սովորել են նաև հատուկ թեմատիկ կանոններով զրոյից աշխատել վիզուալի հետ, գտնել անվճար տարրեր, գաղափարներ, ինչպես նաև ստեղծել անիմացիաներ:
11219536_848079905245940_1366209637454145325_nVJ Զիպերը նախկինում էլ շատ դասընթացներ է ունեցել, բայց Հայաստանում սա նրա առաջին փորձն է: «Մենք խոսում ենք տեխնոլոգիաների, ապագայի ու նաև արվեստի մասին, ինչը մեզ միավորում է: Ես նվագել եմ ամբողջ աշխարհում, շատ երկրներում: Բայց իրականում կապ չունի, թե որտեղից ես դու, ով ես դու, սա համագործակցության մասին է, մարդկանց միավորման: Իմ գործի բնույթն է միացնել մարդկանց, ստիպել նրանց մոռանալ իրենց խնդիրների մասին: Ուղղակի հավաքվել և մի լավ ուրախանալ: Այնքան ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Հիմա շատ կենտրոնացած եմ իմ գործի վրա, քանի որ մայիսի 24-ի Եվրոպայի օրվա տոնակատարաություններին մեծ համերգ է լինելու, որին պետք է մասնակցենք: Պատրաստվելու շատ բան ունեմ, իսկ երբ շոուն ավարտվի, արդեն կկարողանամ մի փոքր բացահայտել Հայաստանը, Երևանը և վստահ եմ, որ շատ հետաքրքիր բաներ կգտնեմ, որոնք կարող եմ տանել հետս և ցույց տալ ընկերներիս»:
10494660_848273998559864_6404554090312364594_nԹումոյի իր վարպետության դասից հետո VJ Զիպերը միացավ Ֆաբիո Զանինոյին և Լույս գիշեր ներկայացմանը: Այն տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում՝ ժամը 19:00-ից սկսած: Այդ ընթացքում հորդարատ անձրև էր, ինչը սակայն չէր խանգարում միջոցառմանը մասնակցող մարդկանց ստեղծելու արվեստի գործ՝ նվիրված ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Մինչ Ֆաբիոն մասնակիցների հետ արվեստի գործ էր ստեղծում, ելույթ էր ունենում VJ Զիպերը: Չնայած անձրևին՝ միջոցառմանը միացել էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և պատվիրակության այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Երևանի շատ քաղաքացիներ:

Վարպետության դասերից դեպի Լույս գիշեր ներկայացում

Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակներում երաժշտության վիզուալիզացիային նվիրված վարպետության դասը տեղի ունեցավ մայիսի 23-ին Թումո կենտրոնում: Վարպետության դասն անցկացրեց ֆրանսիացի աուդիովիզուալ արտիստ Ֆլորիմոնդ Զիպերը, ով ավելի հայտնի է որպես VJ Զիպեր: Զիպերը հանդես է գալիս որպես վիջեյ, դիջեյ կամ լուսավորման մասնագետ: Նրա հիմնական աշխատավայրը Փարիզի «Քուին» ակումբն է, որտեղ նա համագործակցում է էլեկտրոնային պարային երաժշտության այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Հարդվելը, Նիքի Ռոմերոն, Ներվոն, Չակին, Դայրոն և շատ ուրիշներ: Զիպերը նաև ստեղծում է իր սեփական վիջեյ գործիքները և «Knight Visuals» թիմի անդամ է: Թումոյի իր վարպետության դասի ընթացքում նա բացատրել է, թե ինչպես կարելի է կենդանի կատարման ժամանակ միավորել շոուի բոլոր տարրերը: Նա բացատրել է նաև, թե ինչպես կարելի է ստեղծագործել և ունենալ սեփական վիջեյ ոճը: Վարպետության դասի ընթացքում մասնակիցները սովորել են նաև հատուկ թեմատիկ կանոններով զրոյից աշխատել վիզուալի հետ, գտնել անվճար տարրեր, գաղափարներ, ինչպես նաև ստեղծել անիմացիաներ: 11219536_848079905245940_1366209637454145325_nVJ Զիպերը նախկինում էլ շատ դասընթացներ է ունեցել, բայց Հայաստանում սա նրա առաջին փորձն է: «Մենք խոսում ենք տեխնոլոգիաների, ապագայի ու նաև արվեստի մասին, ինչը մեզ միավորում է: Ես նվագել եմ ամբողջ աշխարհում, շատ երկրներում: Բայց իրականում կապ չունի, թե որտեղից ես դու, ով ես դու, սա համագործակցության մասին է, մարդկանց միավորման: Իմ գործի բնույթն է միացնել մարդկանց, ստիպել նրանց մոռանալ իրենց խնդիրների մասին: Ուղղակի հավաքվել և մի լավ ուրախանալ: Այնքան ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Հիմա շատ կենտրոնացած եմ իմ գործի վրա, քանի որ մայիսի 24-ի Եվրոպայի օրվա տոնակատարաություններին մեծ համերգ է լինելու, որին պետք է մասնակցենք: Պատրաստվելու շատ բան ունեմ, իսկ երբ շոուն ավարտվի, արդեն կկարողանամ մի փոքր բացահայտել Հայաստանը, Երևանը և վստահ եմ, որ շատ հետաքրքիր բաներ կգտնեմ, որոնք կարող եմ տանել հետս և ցույց տալ ընկերներիս»: 10494660_848273998559864_6404554090312364594_nԹումոյի իր վարպետության դասից հետո VJ Զիպերը միացավ Ֆաբիո Զանինոյին և Լույս գիշեր ներկայացմանը: Այն տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում՝ ժամը 19:00-ից սկսած: Այդ ընթացքում հորդարատ անձրև էր, ինչը սակայն չէր խանգարում միջոցառմանը մասնակցող մարդկանց ստեղծելու արվեստի գործ՝ նվիրված ԵՄ-Հայաստան համագործակցությանը: Մինչ Ֆաբիոն մասնակիցների հետ արվեստի գործ էր ստեղծում, ելույթ էր ունենում VJ Զիպերը: Չնայած անձրևին՝ միջոցառմանը միացել էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը և պատվիրակության այլ պաշտոնյաներ, ինչպես նաև Երևանի շատ քաղաքացիներ: