Վանաձորն ու Գյումրին հյուրընկալել են Եվրոպայի օրը | EUNewsletter

Վանաձորն ու Գյումրին հյուրընկալել են Եվրոպայի օրը

18 May 2016

Ամեն տարի Եվրոպայի օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագիրը, և Եվրոպան մյուս երկրների հետ տոնում է համերաշխության և միասնության տոնը։ Շարունակելով վերջին հինգ տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցելու Եվրոպայի օր 2016-ին: Այս տարի Եվրոպայի օրն ավելի լայնածավալ է, քան նախորդ տարիներին: Տոնակատարություններ կլինեն 5 տարբեր մարզերում և կամփոփվեն Երևանում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելել է ԵՄ ֆինանսավորմամբ հիմնված բիզնեսներ, ունեցել պաշտոնական հանդիպումներ Վանաձորում և Ջրաշենում։
Այնուհետև դեսպան Սվիտալսկին արել է Եվրոպայի օրվան նվիրված տոնական համերգի բացումն ու իր խոսքում ընդգծել երիտասարդների մասնակցության կարևորությունը: «Այս տարին առանձնահատուկ է Հայաստանի համար, քանի որ դուք նշում եք անկախության 25-ամյակը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության 25 տարին։ Այս տարի Եվրոպայի օրվա կարգախոսն է՝ «ԵՄ-ն երիտասարդների համար»։ 13239395_1024657984254797_7846088451343054478_nԴուք եք ձեր երկրի ապագան, մի լքեք այն, մնացեք այստեղ և դարձրեք այն ավելի լավը: ԵՄ-ն կօգնի ձեզ արդիականցնել ձեր երկիրը, մենք կշարունակենք աշխատել Վանաձորում, Լոռու գեղեցիկ մարզում, որպեսզի օգնենք ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, զարգացնել ենթակառուցվածքները, դարձնել ձեր կյանքն ավելի լավը: Վայելեք տոնակատարությունները, երաժշտությունն ու արվեստը, զգացեք ձեզ եվրոպացի, քանի որ Եվրոպան ավելի մեծ է, քան Եվրոպական միությունը»: Չնայած անձրևին՝ վանաձորցիները հավաքվել էին Հայքի հրապարակում՝ վայելելու տոնակատարությունները, և չլքեցին հրապարակը մինչև համերգի ավարտը։ Համերգի վերջում հայտնի դարձան ԵՄ-Հայաստան համագործակցությանը նվիրված վիկտորինայի երեք հաղթողները։ Հայկ Ղազարյանը Վանաձորից արժանացավ հատուկ մրցանակի՝ ԱրմԹաբի։
Մայիսի 15-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները տեղափոխվեցին Շիրակի մարզ, որտեղ դեսպան Սվիտալսկին ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ: Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանի հետ քննարկվել է, թե ինչպես կարելի է բարձրացնել ցերեկային խնամքի կենտրոնների դերը մարզերում, որպեսզի խթանվի կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ և բիզնես ոլորտում։
13237795_1024660580921204_8033867778539497143_nՊաշտոնական հանդիպումներից հետո Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Հայաստանի մշակութային մայրաքաղաք` Գյումրի։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր թիմի անդամների հետ Գյումրիի Թատերական հրապարակում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված համերգին և խոսել երիտասարդների զարգացման կարևորության մասին։ «Ես ողջունում եմ Գյումրին, այն քաղաքը, որը վերածնվեց ողբերգական երկրաշարժից հետո: Ողջունում եմ նկարիչների, երաժիշտների, արտիստների քաղաք Գյումրին, որը Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է ոչ միայն նրա համար, որ այստեղ շուտով կբացվի Եվրոպայի հրապարակ, այլև ձեր ազատ ոգու համար, որն այնքան եվրոպական է: Այս տարի Եվրոպայի օրը նվիրված է երիտասարդությանը, մեր ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք օգնել երիտասարդությանն իրականացնել իրենց երազանքներն իրենց երկրում և չփնտրել ավելի լավ կյանք դրա սահմաններից դուրս: Ես շատ ուրախ եմ այստեղ այսքան երիտասարդների տեսնել»:
Հրապարակը լեցուն էր տարբեր տարիքի մարդկանցով` երիտասարդներով և տարեցներով, ովքեր վայելում էին հայ արտիստների կատարումները ու շարժվում Street Workout (փողոցային ֆիթնեսի) շարժումների ներքո։ Եվրոպայի օրվան նվիրված վիկտորինայի հաղթողներ եղան նաև Գյումրիում, ովքեր նույնպես ստացան իրենց մրցանակները:

Վանաձորն ու Գյումրին հյուրընկալել են Եվրոպայի օրը

Ամեն տարի Եվրոպայի օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագիրը, և Եվրոպան մյուս երկրների հետ տոնում է համերաշխության և միասնության տոնը։ Շարունակելով վերջին հինգ տարիների ավանդույթը` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրում է ձեզ մասնակցելու Եվրոպայի օր 2016-ին: Այս տարի Եվրոպայի օրն ավելի լայնածավալ է, քան նախորդ տարիներին: Տոնակատարություններ կլինեն 5 տարբեր մարզերում և կամփոփվեն Երևանում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելել է ԵՄ ֆինանսավորմամբ հիմնված բիզնեսներ, ունեցել պաշտոնական հանդիպումներ Վանաձորում և Ջրաշենում։ Այնուհետև դեսպան Սվիտալսկին արել է Եվրոպայի օրվան նվիրված տոնական համերգի բացումն ու իր խոսքում ընդգծել երիտասարդների մասնակցության կարևորությունը: «Այս տարին առանձնահատուկ է Հայաստանի համար, քանի որ դուք նշում եք անկախության 25-ամյակը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության 25 տարին։ Այս տարի Եվրոպայի օրվա կարգախոսն է՝ «ԵՄ-ն երիտասարդների համար»։ 13239395_1024657984254797_7846088451343054478_nԴուք եք ձեր երկրի ապագան, մի լքեք այն, մնացեք այստեղ և դարձրեք այն ավելի լավը: ԵՄ-ն կօգնի ձեզ արդիականցնել ձեր երկիրը, մենք կշարունակենք աշխատել Վանաձորում, Լոռու գեղեցիկ մարզում, որպեսզի օգնենք ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, զարգացնել ենթակառուցվածքները, դարձնել ձեր կյանքն ավելի լավը: Վայելեք տոնակատարությունները, երաժշտությունն ու արվեստը, զգացեք ձեզ եվրոպացի, քանի որ Եվրոպան ավելի մեծ է, քան Եվրոպական միությունը»: Չնայած անձրևին՝ վանաձորցիները հավաքվել էին Հայքի հրապարակում՝ վայելելու տոնակատարությունները, և չլքեցին հրապարակը մինչև համերգի ավարտը։ Համերգի վերջում հայտնի դարձան ԵՄ-Հայաստան համագործակցությանը նվիրված վիկտորինայի երեք հաղթողները։ Հայկ Ղազարյանը Վանաձորից արժանացավ հատուկ մրցանակի՝ ԱրմԹաբի։ Մայիսի 15-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունները տեղափոխվեցին Շիրակի մարզ, որտեղ դեսպան Սվիտալսկին ունեցավ մի շարք պաշտոնական հանդիպումներ: Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանի հետ քննարկվել է, թե ինչպես կարելի է բարձրացնել ցերեկային խնամքի կենտրոնների դերը մարզերում, որպեսզի խթանվի կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ և բիզնես ոլորտում։ 13237795_1024660580921204_8033867778539497143_nՊաշտոնական հանդիպումներից հետո Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան Հայաստանի մշակութային մայրաքաղաք` Գյումրի։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր թիմի անդամների հետ Գյումրիի Թատերական հրապարակում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված համերգին և խոսել երիտասարդների զարգացման կարևորության մասին։ «Ես ողջունում եմ Գյումրին, այն քաղաքը, որը վերածնվեց ողբերգական երկրաշարժից հետո: Ողջունում եմ նկարիչների, երաժիշտների, արտիստների քաղաք Գյումրին, որը Հայաստանի մշակութային մայրաքաղաքն է։ Գյումրին Հայաստանի ամենաեվրոպական քաղաքն է ոչ միայն նրա համար, որ այստեղ շուտով կբացվի Եվրոպայի հրապարակ, այլև ձեր ազատ ոգու համար, որն այնքան եվրոպական է: Այս տարի Եվրոպայի օրը նվիրված է երիտասարդությանը, մեր ծրագրերի միջոցով մենք ցանկանում ենք օգնել երիտասարդությանն իրականացնել իրենց երազանքներն իրենց երկրում և չփնտրել ավելի լավ կյանք դրա սահմաններից դուրս: Ես շատ ուրախ եմ այստեղ այսքան երիտասարդների տեսնել»: Հրապարակը լեցուն էր տարբեր տարիքի մարդկանցով` երիտասարդներով և տարեցներով, ովքեր վայելում էին հայ արտիստների կատարումները ու շարժվում Street Workout (փողոցային ֆիթնեսի) շարժումների ներքո։ Եվրոպայի օրվան նվիրված վիկտորինայի հաղթողներ եղան նաև Գյումրիում, ովքեր նույնպես ստացան իրենց մրցանակները: