Վայքն ընտրում է էներգախնայողությունը | EUNewsletter

Վայքն ընտրում է էներգախնայողությունը

22 June 2015

Վայք քաղաքը՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ միասին հունիսի 19-ին կազմակերպեցին կայուն էներգիայի շաբաթը: Միջոցառումն անցկացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակներում: «Խնայենք էներգիան» (Սպիտակ) և «Վայքն ընտրում է էներգախնայողությունը» (Վայք) խորագրերով միջոցառումների շնորհիվ քաղաքները ցույց տվեցին, որ միանում են ԵՄ-ի նպատակներին և ձգտում դեպի ցածր կարբոնային հասարակություն՝ իրենց համար ընտրելով ապահով, մաքուր և արդյունավետ էներգիան:
Վայքում կայացած միջոցառման նպատակն էր բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Վայքում կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների հաջող իրականացմանը Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Վայքը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը 2014թ.-ին:
0M8A8030Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանն իր համայնքի բնակիչներին ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են արվելու իրենց քաղաքում իրականացվող ծրագրի շրջանակներում: «Այս ծրագրի շրջանակներում Վայքի 18 բազմաբնակարան շենքերում և մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Մեր քաղաքում մեկնարկող այս ծրագրի ֆինանսավորման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին այն իրականացնելու համար»:
Էներգախնայողության ոլորտում գործող կազմակերպությունների ցուցահանդեսի միջոցով Վայքի բնակչությանը ներկայացվեցին շուկայում առկա էներգախնայող և էներգաարդյունավետ նյութերը (Հայաստանում արտադրվող կամ ներկրվող), ինչպես նաև բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող էներգախնայողությանն ու արևային էներգիայի կիրառմանն ուղղված նպատակային վարկերը: Բոլոր կազմակերպությունները Վայքի բնակիչներին ներկայացվեցին միջոցառման հաղորդավարների կողմից:
0M8A8037«Ես շատ ուրախ եմ տեսնելու ձեզ բոլորիդ այստեղ: Միջոցառման խորագիրն է «Վայքն ընտրում է էներգախնայողությունը» և մեր այսօրվա բոլոր գործողությունները կապված են էներգիայի հետ, նույնիսկ երաժշտությունն է այստեղ էներգետիկ: Այսօր այստեղ մենք կազմակերպել ենք նաև նկարչության մրցույթ Վայքի աշակերտների համար, բացի այդ լինելու են վիկտորինաներ, որոնց արդյունքում հաղթողները կպարգևատրվեն: Այս տեսակ միջոցառումների հիմնական նպատակը ծրագրի մասին իրազեկության բարձրացումն է,»- ասաց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խումբը:

Վայքն ընտրում է էներգախնայողությունը

Վայք քաղաքը՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ միասին հունիսի 19-ին կազմակերպեցին կայուն էներգիայի շաբաթը: Միջոցառումն անցկացվեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» ծրագրի շրջանակներում: «Խնայենք էներգիան» (Սպիտակ) և «Վայքն ընտրում է էներգախնայողությունը» (Վայք) խորագրերով միջոցառումների շնորհիվ քաղաքները ցույց տվեցին, որ միանում են ԵՄ-ի նպատակներին և ձգտում դեպի ցածր կարբոնային հասարակություն՝ իրենց համար ընտրելով ապահով, մաքուր և արդյունավետ էներգիան: Վայքում կայացած միջոցառման նպատակն էր բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Վայքում կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանների հաջող իրականացմանը Քաղաքապետերի դաշնագրի ներքո: Քաղաքապետերի դաշնագիրը Եվրամիության նախաձեռնություն է ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Վայքը միացել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը 2014թ.-ին: 0M8A8030Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանն իր համայնքի բնակիչներին ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են արվելու իրենց քաղաքում իրականացվող ծրագրի շրջանակներում: «Այս ծրագրի շրջանակներում Վայքի 18 բազմաբնակարան շենքերում և մշակույթի տան շենքում կիրականացվեն էներգիայի խնայողությանը և արդյունավետությանն ուղղված միջոցառումներ, ինչպիսիք են՝ տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում: Մեր քաղաքում մեկնարկող այս ծրագրի ֆինանսավորման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամին այն իրականացնելու համար»: Էներգախնայողության ոլորտում գործող կազմակերպությունների ցուցահանդեսի միջոցով Վայքի բնակչությանը ներկայացվեցին շուկայում առկա էներգախնայող և էներգաարդյունավետ նյութերը (Հայաստանում արտադրվող կամ ներկրվող), ինչպես նաև բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող էներգախնայողությանն ու արևային էներգիայի կիրառմանն ուղղված նպատակային վարկերը: Բոլոր կազմակերպությունները Վայքի բնակիչներին ներկայացվեցին միջոցառման հաղորդավարների կողմից: 0M8A8037«Ես շատ ուրախ եմ տեսնելու ձեզ բոլորիդ այստեղ: Միջոցառման խորագիրն է «Վայքն ընտրում է էներգախնայողությունը» և մեր այսօրվա բոլոր գործողությունները կապված են էներգիայի հետ, նույնիսկ երաժշտությունն է այստեղ էներգետիկ: Այսօր այստեղ մենք կազմակերպել ենք նաև նկարչության մրցույթ Վայքի աշակերտների համար, բացի այդ լինելու են վիկտորինաներ, որոնց արդյունքում հաղթողները կպարգևատրվեն: Այս տեսակ միջոցառումների հիմնական նպատակը ծրագրի մասին իրազեկության բարձրացումն է,»- ասաց «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» երաժշտական խումբը: