Սփյուռքի ներուժը՝ ի շահ հայ երեխաների | EUNewsletter

Սփյուռքի ներուժը՝ ի շահ հայ երեխաների

9 February 2016

Փետրվարի 3-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է ներգրավել սփյուռքի ներուժն ու դրամական փոխանցումները երեխաներին առնչվող ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից:
ARS_3676Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համաժողովի մասնակիցների հետ խոսել է միգրացիայի ներուժի և միգրացիայի համար վճարվող «գնի» մասին: «Հայաստանը միգրանտների ազգ է. արտասահմանում ավելի շատ հայ է ապրում, քան ձեր երկրի ներսում: Սա եզակի դեպք չէ, բայց ձեզ պես քիչ ազգեր կան աշխարհում: Հայաստանի սփյուռքը շատ տեսանելի է, այն ունի մեծ քաղաքական լոբբի շատ երկրներում, դա արտասահմանյան ներդրումների լավ աղբյուր է, այն մշակութային կամուրջ է Հայաստանի և ամբողջ աշխարհի միջև և բերում է շատ հստակ և շոշափելի օգուտ դեպի Հայաստան դրամական փոխանցումների տեսքով: Բայց եկեք լինենք անկեղծ, եթե միգրատ-աշխատողները մնային Հայաստանում, նրանք ավելի մեծ օգուտ կբերեին իրենց երկրին: Սա միայն Հայաստանի օրինակը չէ, դա վերաբերում է նաև աշխարհի այլ երկրներին: ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի Կառավարությանը զգալիորեն նվազեցնել միգրացիան: Որպես Հայաստանի հիմնական, համար առաջին դոնորը՝ ԵՄ-ն ցանկանում է օգնել երիտասարդ տաղանդներին մնալ իրենց երկրում և չփնտրել ավելի լավ ապագա այլ տեղում»:
Այնուհետև դեսպան Սվիտալսկին ավելի մանրամասն անդրադարձել է դրամական փոխանցումներին. «Մինչդեռ սփյուռքի և միգրանտների դրամական փոխանցումները կարևոր գործոն են՝ ապահովելու առավել խոցելի ընտանիքներին: Դրանք հաճախ օգտագործվում են սպառման մեջ, և նյութական ներդրում տեղի չի ունենում: Նշանակալի է, որ այս ներդրումները, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 20%-ը, օգտագործվեն առավել արդյունավետ՝ նպաստելով աճին, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, և ներազդեն առավել խոցելի երեխաների և ընտանիքների կեցության խնդիրների լուծմանը»:
ARS_3619ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի ընթացքում խոսել է այն մասին, թե որքան կարևոր է հայկական սփյուռքի և միջազգային փորձագետների ներգրավվածությունը տեղական խնդիրների լուծման հարցում: «Այս համաժողովը տեղի չէր ունենա առանց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի: Դրա շրջանակներում մեր փորձագետները մեկնել են Իռլանդիա, ծանոթացել նրանց փորձին, և արդեն երկու օր է, ինչ Հայաստանը պատիվ ունի ընդունելու նրանց այստեղ: Մենք նախարարությունում ունեցանք շատ արդյունավետ քննարկում և փորձի փոխանակում»:
Մասնակիցները անդրադարձել են Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացման, սփյուռքի ու միգրանտների ներուժը երեխաներին առնչվող ոլորտների բարեփոխումներում օգտագործելու, ինչպես նաև առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու խնդիրներին:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը խոսել է այն մասին, թե ինչպես կարող են սփյուռքի համայնքները առաջարկել իրենց աջակցությունը: «Սփյուռքահայերը և սփյուռքի կազմակերպությունները կարող են նշանակալի դեր ունենալ դարպասապահ մեխանիզմների հզորացման գործում, ինչպիսիք են ցերեկային խնամքի կենտրոնները, ինչպես նաև խոցելի ընտանիքների համար նոր սոցիալական ծառայությունների տրամադրման, երեխաների այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հետագա զարգացման գործում, նպաստել կրթության և առողջապահության ոլորտներում գերազանցության ծրագրերին: Այս բոլոր ոլորտներում օժանդակությունը ոչ միայն կարևոր է, այլ առավել արդյունավետ է աղքատության նվազեցման և հատկապես մանկական աղքատության տեսանկյունից»:
Համաժողովին հրավիրված երկու բանախոսները անց են կացրել սփյուռքի ներգրավման ռազմավարությունների վերաբերյալ դասընթաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար, որտեղ քննարկվել են պրակտիկ կիրառման խնդիրները: Թեմատիկ քննարկումներ են անցկացվել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ուսուցման և հետազոտական կենտրոնի անդամների և երկրում գործող մի շարք այլ շահագրգիռ կողմերի համար:
Բանախոսների այցը կազմակերպված էր ի շարունակություն ավելի վաղ՝ 2015 թ. հոկտեմբերին, Իռլանդիա կատարած հայաստանյան պատվիրակության այցի, որը նպատակ ուներ ուսումնասիրելու սփյուռքի ներգրավման իռլանդական փորձը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել միգրանտների և սփյուռքի ֆինանսական և մտավոր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն ի շահ իրենց համայնքների և երեխաների:

Սփյուռքի ներուժը՝ ի շահ հայ երեխաների

Փետրվարի 3-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է ներգրավել սփյուռքի ներուժն ու դրամական փոխանցումները երեխաներին առնչվող ոլորտներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: ARS_3676Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին համաժողովի մասնակիցների հետ խոսել է միգրացիայի ներուժի և միգրացիայի համար վճարվող «գնի» մասին: «Հայաստանը միգրանտների ազգ է. արտասահմանում ավելի շատ հայ է ապրում, քան ձեր երկրի ներսում: Սա եզակի դեպք չէ, բայց ձեզ պես քիչ ազգեր կան աշխարհում: Հայաստանի սփյուռքը շատ տեսանելի է, այն ունի մեծ քաղաքական լոբբի շատ երկրներում, դա արտասահմանյան ներդրումների լավ աղբյուր է, այն մշակութային կամուրջ է Հայաստանի և ամբողջ աշխարհի միջև և բերում է շատ հստակ և շոշափելի օգուտ դեպի Հայաստան դրամական փոխանցումների տեսքով: Բայց եկեք լինենք անկեղծ, եթե միգրատ-աշխատողները մնային Հայաստանում, նրանք ավելի մեծ օգուտ կբերեին իրենց երկրին: Սա միայն Հայաստանի օրինակը չէ, դա վերաբերում է նաև աշխարհի այլ երկրներին: ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի Կառավարությանը զգալիորեն նվազեցնել միգրացիան: Որպես Հայաստանի հիմնական, համար առաջին դոնորը՝ ԵՄ-ն ցանկանում է օգնել երիտասարդ տաղանդներին մնալ իրենց երկրում և չփնտրել ավելի լավ ապագա այլ տեղում»: Այնուհետև դեսպան Սվիտալսկին ավելի մանրամասն անդրադարձել է դրամական փոխանցումներին. «Մինչդեռ սփյուռքի և միգրանտների դրամական փոխանցումները կարևոր գործոն են՝ ապահովելու առավել խոցելի ընտանիքներին: Դրանք հաճախ օգտագործվում են սպառման մեջ, և նյութական ներդրում տեղի չի ունենում: Նշանակալի է, որ այս ներդրումները, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 20%-ը, օգտագործվեն առավել արդյունավետ՝ նպաստելով աճին, սոցիալ-տնտեսական զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, և ներազդեն առավել խոցելի երեխաների և ընտանիքների կեցության խնդիրների լուծմանը»: ARS_3619ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի ընթացքում խոսել է այն մասին, թե որքան կարևոր է հայկական սփյուռքի և միջազգային փորձագետների ներգրավվածությունը տեղական խնդիրների լուծման հարցում: «Այս համաժողովը տեղի չէր ունենա առանց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի: Դրա շրջանակներում մեր փորձագետները մեկնել են Իռլանդիա, ծանոթացել նրանց փորձին, և արդեն երկու օր է, ինչ Հայաստանը պատիվ ունի ընդունելու նրանց այստեղ: Մենք նախարարությունում ունեցանք շատ արդյունավետ քննարկում և փորձի փոխանակում»: Մասնակիցները անդրադարձել են Հայաստանում սոցիալական ոլորտի զարգացման, սփյուռքի ու միգրանտների ներուժը երեխաներին առնչվող ոլորտների բարեփոխումներում օգտագործելու, ինչպես նաև առավել խոցելի երեխաներին ու ընտանիքներին աջակցելու խնդիրներին: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը խոսել է այն մասին, թե ինչպես կարող են սփյուռքի համայնքները առաջարկել իրենց աջակցությունը: «Սփյուռքահայերը և սփյուռքի կազմակերպությունները կարող են նշանակալի դեր ունենալ դարպասապահ մեխանիզմների հզորացման գործում, ինչպիսիք են ցերեկային խնամքի կենտրոնները, ինչպես նաև խոցելի ընտանիքների համար նոր սոցիալական ծառայությունների տրամադրման, երեխաների այլընտրանքային ընտանեկան խնամքի ծառայությունների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հետագա զարգացման գործում, նպաստել կրթության և առողջապահության ոլորտներում գերազանցության ծրագրերին: Այս բոլոր ոլորտներում օժանդակությունը ոչ միայն կարևոր է, այլ առավել արդյունավետ է աղքատության նվազեցման և հատկապես մանկական աղքատության տեսանկյունից»: Համաժողովին հրավիրված երկու բանախոսները անց են կացրել սփյուռքի ներգրավման ռազմավարությունների վերաբերյալ դասընթաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար, որտեղ քննարկվել են պրակտիկ կիրառման խնդիրները: Թեմատիկ քննարկումներ են անցկացվել նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ուսուցման և հետազոտական կենտրոնի անդամների և երկրում գործող մի շարք այլ շահագրգիռ կողմերի համար: Բանախոսների այցը կազմակերպված էր ի շարունակություն ավելի վաղ՝ 2015 թ. հոկտեմբերին, Իռլանդիա կատարած հայաստանյան պատվիրակության այցի, որը նպատակ ուներ ուսումնասիրելու սփյուռքի ներգրավման իռլանդական փորձը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել միգրանտների և սփյուռքի ֆինանսական և մտավոր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն ի շահ իրենց համայնքների և երեխաների: