Ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորի մեկնարկ Ակնաշենում | EUNewsletter

Ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորի մեկնարկ Ակնաշենում

17 Սեպտեմբեր 2015
ARS_1775

Սեպտեմբերի 14-15-ը ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» (ՄԳՇՄՊ) ծրագիրն իրականացրեց Հայաստանի Արարատյան դաշտի Ակնաշեն համայնքում մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում և դրա վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով վերապատրաստում:
ՄԳՇՄՊ ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որը ղեկավարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում է «Հուլա ընդ քո Հյումըն Դայնեմիքս» կազմակերպության կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջոցով: Ծրագիրը նպատակ ունի հզորացնելու Արևելյան գործընկերության երկրներում շրջակա միջավայրի պահպանությանը և ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված միջոցառումները` հաշվի առնելով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ–2000/60/EC) սկզբունքները: Ծրագրի միջոցառումները և արդյունքները նախագծված են այնպես, որ բարելավեն ընտրված անդրսահմանային գետավազաններում ջրի որակը համատեղ մոնիթորինգի աշխատանքների և գետավազավանային կառավարման պլանների մշակման միջոցով: Ծրագրի աշխարհագրական տարածքն ընդգրկում է Սև ծովի ընդլայնված տարածաշրջանը և նպատակ ունի աջակցելու շահառու երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
Հայաստանում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում ծրագրի օժանդակությամբ Ակնաշեն համայնքում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի նոր դիտահոր է կառուցվել, որը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով: Ծրագրի ընդհանուր արժեքը, ներառյալ հորատման աշխատանքները, ավտոմատ սարքավորումների տեղադրումը, հեռահաղորդակցման կապի ստեղծումը և փորձարկումը, կազմում է 38,522 եվրո: Սարքավորումների վերջնական տեղադրումը և հեռահաղորդակցման համակարգի հետ կապի հաստատումը, ինչպես նաև Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի մասնագետների վերապատրաստումը տեղի ունեցավ հենց 2015թ. սեպտեմբերի 14-15-ին: Պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ու պատվիրակություն ՀՀ բնապահպանության նախարարությունից:
ARS_1752Իր ելույթում Ջոն Բարքերն ընդգծել է. «Այստեղ՝ Հայաստանում, մենք ունենք հիանալի ռեսուրսներ, բայց շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ օգտագործել դրանք: Մասնավորապես այս դաշտավայրում մարտահրավերները շատ են՝ կապված ձկնաբուծության հետ, և մենք այստեղ՝ այս հիանալի վայրում, ունենք նաև միրգ-բանջարեղեն աճեցնելու շատ մեծ ներուժ: Ջրի ճիշտ օգտագործումը յուրաքանչյուրիս շահերից է բխում, ահա ինչու է ԵՄ-ն ֆինանսավորում այս պիլոտային ծրագիրը»:

Ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորի մեկնարկ Ակնաշենում

Սեպտեմբերի 14-15-ը ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» (ՄԳՇՄՊ) ծրագիրն իրականացրեց Հայաստանի Արարատյան դաշտի Ակնաշեն համայնքում մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում և դրա վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով վերապատրաստում: ՄԳՇՄՊ ծրագիրը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր է, որը ղեկավարվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից և իրականացվում է «Հուլա ընդ քո Հյումըն Դայնեմիքս» կազմակերպության կողմից ղեկավարվող կոնսորցիումի միջոցով: Ծրագիրը նպատակ ունի հզորացնելու Արևելյան գործընկերության երկրներում շրջակա միջավայրի պահպանությանը և ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված միջոցառումները` հաշվի առնելով ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի (ՋՇԴ–2000/60/EC) սկզբունքները: Ծրագրի միջոցառումները և արդյունքները նախագծված են այնպես, որ բարելավեն ընտրված անդրսահմանային գետավազաններում ջրի որակը համատեղ մոնիթորինգի աշխատանքների և գետավազավանային կառավարման պլանների մշակման միջոցով: Ծրագրի աշխարհագրական տարածքն ընդգրկում է Սև ծովի ընդլայնված տարածաշրջանը և նպատակ ունի աջակցելու շահառու երկրներին` Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: Հայաստանում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում ծրագրի օժանդակությամբ Ակնաշեն համայնքում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի նոր դիտահոր է կառուցվել, որը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով: Ծրագրի ընդհանուր արժեքը, ներառյալ հորատման աշխատանքները, ավտոմատ սարքավորումների տեղադրումը, հեռահաղորդակցման կապի ստեղծումը և փորձարկումը, կազմում է 38,522 եվրո: Սարքավորումների վերջնական տեղադրումը և հեռահաղորդակցման համակարգի հետ կապի հաստատումը, ինչպես նաև Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի մասնագետների վերապատրաստումը տեղի ունեցավ հենց 2015թ. սեպտեմբերի 14-15-ին: Պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերն ու պատվիրակություն ՀՀ բնապահպանության նախարարությունից: ARS_1752Իր ելույթում Ջոն Բարքերն ընդգծել է. «Այստեղ՝ Հայաստանում, մենք ունենք հիանալի ռեսուրսներ, բայց շատ կարևոր է, որ մենք կարողանանք ճիշտ օգտագործել դրանք: Մասնավորապես այս դաշտավայրում մարտահրավերները շատ են՝ կապված ձկնաբուծության հետ, և մենք այստեղ՝ այս հիանալի վայրում, ունենք նաև միրգ-բանջարեղեն աճեցնելու շատ մեծ ներուժ: Ջրի ճիշտ օգտագործումը յուրաքանչյուրիս շահերից է բխում, ահա ինչու է ԵՄ-ն ֆինանսավորում այս պիլոտային ծրագիրը»: