Ստորագրվել է վարկային 2 համաձայնագիր | EUNewsletter

Ստորագրվել է վարկային 2 համաձայնագիր

14 Դեկտեմբեր 2015
ARS_9775

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի միջև ստորագրվել է «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ: Այս ծրագրի համար ԵՄ-ն նպատակ ունի փոխանցելու Հայաստանին ևս 8 միլիոն եվրո` որպես դրամաշնորհ: Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ARS_9756Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կերաշխավորի բնապահպանական և սոցիալական մեծ օգուտներ Երևանի մոտ 1.1 մլն բնակիչների համար:
12346440_935354769851786_3994090970218893544_nՆույն օրը դեսպան Սվիտալսկին մասնակցել է մեկ այլ վարկային համաձայնագրի ստորագրմանը: 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային և ծրագրային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավարն ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն: Այս ծրագրի համար ԵՄ-ն նպատակ ունի փոխանցելու Հայաստանին 10 միլիոն եվրո` որպես դրամաշնորհ:
Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:

Ստորագրվել է վարկային 2 համաձայնագիր

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի միջև ստորագրվել է «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով ՎԶԵԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ: Այս ծրագրի համար ԵՄ-ն նպատակ ունի փոխանցելու Հայաստանին ևս 8 միլիոն եվրո` որպես դրամաշնորհ: Ստորագրման արարողությանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: ARS_9756Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կերաշխավորի բնապահպանական և սոցիալական մեծ օգուտներ Երևանի մոտ 1.1 մլն բնակիչների համար: 12346440_935354769851786_3994090970218893544_nՆույն օրը դեսպան Սվիտալսկին մասնակցել է մեկ այլ վարկային համաձայնագրի ստորագրմանը: 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային և ծրագրային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավարն ու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն: Այս ծրագրի համար ԵՄ-ն նպատակ ունի փոխանցելու Հայաստանին 10 միլիոն եվրո` որպես դրամաշնորհ: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման, ինչպես նաև ծրագրի նախապատրաստման և իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով: