Ստեղծելով վստահության մթնոլորտ | EUNewsletter

Ստեղծելով վստահության մթնոլորտ

13 November 2014

Նոյեմբերի 7-ին մեկնարկեց «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը»: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) կողմից «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում, որը նպատակ ունի սերտ շփում հաստատելու Հայաստանի ու Թուրքիայի ձեռներեցների միջև:

ՏԵՊԱՎ-ի ղեկավար Ուսալ Շահբազն իր ոգևորությունը հայտնեց այն առիթով, որ երկու երկրների երիտասարդ ձեռներեցները ստացել են նոր հնարավորություններ. «Ավելի քան մեկ տասնյակ ձեռներեց Թուրքիայից եկել է Հայաստան՝ կիսելու իր գիտելիքներն ու փորձը տեղացի գործընկերների հետ: Սա առաջին նմանատիպ միջոցառումն է մեր երկրների միջև, սակայն ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը բեղմնավոր կլինի: Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք Հայաստանում թե՛ մասնագիտական, թե՛ անձնական փորձի առումով և սպասում ենք հետագա համագործակցության»:

IMG_0005Երկօրյա միջոցառման ընթացքում անցկացվեց «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով կլոր սեղան- քննարկում, որին մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, հովանավորներ, ձեռներեցներ, ներդրողներ ու ՏՀՏ մասնագետներ երկու երկրներից: Ավելին, փոխայցելության աշխատանքներին մասնակցեցին նաև Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողը և Գուգլի ներկայացուցիչը: Նոյեմբերի 6-7-ը Թուրքիայից ու ԱՄՆ-ից ժամանած պատվիրակները այցելեցին ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ ու գերազանցության կենտրոններ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, ՓիքսԱրթ, ԹՈՒՄՈ և Այբ դպրոց:

IMG_0057Այս փոխայցելությունը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ու ներառում էր մի շարք միջոցառումներ, այցելություններ ու քննարկումներ Գյումրիում և Երևանում: Միջոցառումն իր շուրջ էր հավաքել Հայաստանից ու Թուրքիայից բաց մրցույթով ընտրված 50 սկսնակ ձեռներեցների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչների, գործարարների: Փոխայցելության երկրորդ փուլը կանցկացվի Ստամբուլում 2014թ. դեկտեմբերին:

Ստեղծելով վստահության մթնոլորտ

Նոյեմբերի 7-ին մեկնարկեց «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդը»: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (ՏԵՊԱՎ) կողմից «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի շրջանակներում, որը նպատակ ունի սերտ շփում հաստատելու Հայաստանի ու Թուրքիայի ձեռներեցների միջև: ՏԵՊԱՎ-ի ղեկավար Ուսալ Շահբազն իր ոգևորությունը հայտնեց այն առիթով, որ երկու երկրների երիտասարդ ձեռներեցները ստացել են նոր հնարավորություններ. «Ավելի քան մեկ տասնյակ ձեռներեց Թուրքիայից եկել է Հայաստան՝ կիսելու իր գիտելիքներն ու փորձը տեղացի գործընկերների հետ: Սա առաջին նմանատիպ միջոցառումն է մեր երկրների միջև, սակայն ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը բեղմնավոր կլինի: Մենք հրաշալի ժամանակ անցկացրեցինք Հայաստանում թե՛ մասնագիտական, թե՛ անձնական փորձի առումով և սպասում ենք հետագա համագործակցության»: IMG_0005Երկօրյա միջոցառման ընթացքում անցկացվեց «Ծանոթացում Հայաստանի և Թուրքիայի ՏՀՏ ոլորտին և համագործակցության հնարավորությունների դիտարկում» թեմայով կլոր սեղան- քննարկում, որին մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, հովանավորներ, ձեռներեցներ, ներդրողներ ու ՏՀՏ մասնագետներ երկու երկրներից: Ավելին, փոխայցելության աշխատանքներին մասնակցեցին նաև Սիլիկոնյան հովտից ժամանած ներդրողը և Գուգլի ներկայացուցիչը: Նոյեմբերի 6-7-ը Թուրքիայից ու ԱՄՆ-ից ժամանած պատվիրակները այցելեցին ՏՀՏ ոլորտի կազմակերպություններ ու գերազանցության կենտրոններ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն, ՓիքսԱրթ, ԹՈՒՄՈ և Այբ դպրոց: IMG_0057Այս փոխայցելությունը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում ու ներառում էր մի շարք միջոցառումներ, այցելություններ ու քննարկումներ Գյումրիում և Երևանում: Միջոցառումն իր շուրջ էր հավաքել Հայաստանից ու Թուրքիայից բաց մրցույթով ընտրված 50 սկսնակ ձեռներեցների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչների, գործարարների: Փոխայցելության երկրորդ փուլը կանցկացվի Ստամբուլում 2014թ. դեկտեմբերին: