Սիրիահայերի ինտեգրման խթանում | EUNewsletter

Սիրիահայերի ինտեգրման խթանում

27 Ապրիլ 2017
IMG_1205

Ապրիլի 26-ին պաշտոնապես ավարտվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը: Ներկայացվեցին նաև 2015 թվականի ապրիլին մեկնարկած ծրագրի ձեռքբերումները: Ծրագրի նպատակն էր խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում: Այն իրականացվել է Երևանում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում: Այս ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը (ներդրումը՝ 94.1 %) և համաֆինանսավորել Ավստրիական Կարմիր խաչը (ներդրումը՝ 5.9%), իրականացրել է Հայկական Կարմիր խաչ ընկերությունը:
http://www.job-syrianarmenians.am կայքէջը ստեղծվել է տնտեսական ինտեգրումը խթանելու համար` թույլ տալով գործատուներին արագ գտնել սիրիահայ աշխատողներ: Աշխատաշուկայի ուսումնասիրության հիման վրա սիրիահայերի համար կազմակերպվել են խորհրդատվություններ, որպեսզի նրանք ծանոթանան աշխատաշուկայի պահանջներին և օրենսդրությանը: Նրանց տրամադրվել են նաև անհրաժեշտ աշխատանքային գործիքներ՝ ավելի հեշտ վերագործարկելու և զարգացնելու իրենց բիզնեսը:
Դպրոցներում և հանրային վայրերում իրազեկվածությունը բարձրացնելու և ինտեգրելու նպատակով կազմակերպվել են սոցիալ-մշակութային միջոցառումներ: Կրթական միջոցառումներում ներգրավվել են ավելի քան 5,000 դպրոցականներ, ներառյալ՝ 800 սիրրահայեր:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ Քերոլայն Ստայները և Հայկայան Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նույնպես ներկա էին միջացոռմանը:

IMG_1201Քերոլայն Ստայները շնորհակալություն է հայտնել ծրագրում ընդգրկված բոլոր գործընկեր կազմակերպություններին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի անունից փոխանցել ուղերձը. «Այս ծրագիրը մեկնարկեց այն պահին, երբ Հայաստան էին գաղթում շատ սիրիահայեր: Կառավարությունը հաշվարկել է, որ Հայաստան է եկել 23,000 սիրիահայ: Նրանցից շատերն այժմ մեկնել են, բայց մեծ թվով սիրիահայեր դեռևս այստեղ են և փորձում են ինտեգրվել: Եվրոպական միության համար կարևոր է Սիրիայի փախստականների ինտեգրումը: Հայաստանում սիրիահայ փախստականներից շատերն ապրում են Երևանում և ցանկանում են մնալ այստեղ, բայց ծրագիրը կարևորում է նաև այն փախստականներին, ովքեր տեղափոխվել են մարզեր: Եվրոպական միությունն աջակցել է նրանց հետագա ինտեգրմանը, զբաղվածությանը և այլ ջանքերին, որոնք ուղղված են ընտանեկան եկամուտ ստանալուն, և շարունակելու է աջակցել սիրիացիներին այն երկրներում, որտեղ նրանք պաշտպանություն են փնտրում»:

IMG_1200Աննա Եղիազարյանը բարձր է գնահատել ծրագրի արդյյունքները. «Հայկական Կարմիր խաչ ընկերությունը դեռևս 2012 թվականի ապրիլից արձագանքել է սիրահայերի խնդիրներին` համագործակցելով սփյուռքի նախարարության հետ: Մենք փորձել ենք ինտեգրել փախստականներին մեր գործող ծրագրերում, որպեսզի մեր ջանքերի շնորհիվ կարողանանք ապահովել նրանց համար արժանապատիվ ու ապահով կյանք: Եվրոպական միության ֆինանսավորումը մեզ հնարավորություն տվեց 2015-ին ընդլայնել մեր գործունեությունը»:

Սիրիահայերի ինտեգրման խթանում

Ապրիլի 26-ին պաշտոնապես ավարտվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը: Ներկայացվեցին նաև 2015 թվականի ապրիլին մեկնարկած ծրագրի ձեռքբերումները: Ծրագրի նպատակն էր խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում: Այն իրականացվել է Երևանում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում: Այս ծրագիրը ֆինանսավորել է Եվրոպական միությունը (ներդրումը՝ 94.1 %) և համաֆինանսավորել Ավստրիական Կարմիր խաչը (ներդրումը՝ 5.9%), իրականացրել է Հայկական Կարմիր խաչ ընկերությունը: http://www.job-syrianarmenians.am կայքէջը ստեղծվել է տնտեսական ինտեգրումը խթանելու համար` թույլ տալով գործատուներին արագ գտնել սիրիահայ աշխատողներ: Աշխատաշուկայի ուսումնասիրության հիման վրա սիրիահայերի համար կազմակերպվել են խորհրդատվություններ, որպեսզի նրանք ծանոթանան աշխատաշուկայի պահանջներին և օրենսդրությանը: Նրանց տրամադրվել են նաև անհրաժեշտ աշխատանքային գործիքներ՝ ավելի հեշտ վերագործարկելու և զարգացնելու իրենց բիզնեսը: Դպրոցներում և հանրային վայրերում իրազեկվածությունը բարձրացնելու և ինտեգրելու նպատակով կազմակերպվել են սոցիալ-մշակութային միջոցառումներ: Կրթական միջոցառումներում ներգրավվել են ավելի քան 5,000 դպրոցականներ, ներառյալ՝ 800 սիրրահայեր: Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ Քերոլայն Ստայները և Հայկայան Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նույնպես ներկա էին միջացոռմանը: