Սեմինար ԵՄ փորձագետների հետ | EUNewsletter

Սեմինար ԵՄ փորձագետների հետ

10 March 2015

Եվրոպական միության TAIEX ծրագրի շրջանակներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման վերաբերյալ սեմինարը տեղի է ունեցել մարտի 6-ին Երևանում: Ծրագրի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման փորձի փոխանակումը: Սեմինարին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ոլորտի փորձագետներ, որ Հայաստան էին ժամանել ԵՄ անդամ երկրներից:
Իր բացման խոսքում Մեդինա-Նավարրոն խոսել է համակարգի կարևորության մասին: «Եվրոպական կրեդիտային համակարգի հիմնական նպատակներից է այն, որ շրջանավարտները աշխատունակ լինեն, իսկ գործատուները՝ վստահ, որ իրենց որակավորումները համապատասխանում են ստացված գիտելիքներին ու հմտություններին: Այս նոր կոնցեպտի ներդրումն իր հետ բերում է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլև հնարավորություններ՝ բարելավելու եղած համակարգը և դարձնելու այն ավելի ճկուն և արդյունավետ»:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի խոսքով՝ TAIEX-ը շատ կարևոր և արդյունավետ գործիք է, և դրա միջոցով շատ ծրագրեր են հաջողությամբ իրականացվել: «Հայաստանի կրթական ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել: Մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը մեծ փորձ ունի այս գործում: Ժամանակն է անցում կատարել դրա ներդրմանը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը կարևոր է կրթության որակի գնահատման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների շարժունակության բարձրացման համար»:
ARS_2972Հայաստանի մի քանի քոլեջներ արդեն անցել են եվրոպական կրեդիտային համակարգին, ինչի օգնությամբ հնարավոր կլինի պարզել համակարգի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը և շտկել դրանք: Սեմինարի մասնակիցները լսեցին ԵՄ փորձագետների մոտեցումները և ստացան հնարավորություն կիսելու իրենց փորձն այդ ոլորտում:

Սեմինար ԵՄ փորձագետների հետ

Եվրոպական միության TAIEX ծրագրի շրջանակներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման վերաբերյալ սեմինարը տեղի է ունեցել մարտի 6-ին Երևանում: Ծրագրի նպատակն է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման փորձի փոխանակումը: Սեմինարին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և ոլորտի փորձագետներ, որ Հայաստան էին ժամանել ԵՄ անդամ երկրներից: Իր բացման խոսքում Մեդինա-Նավարրոն խոսել է համակարգի կարևորության մասին: «Եվրոպական կրեդիտային համակարգի հիմնական նպատակներից է այն, որ շրջանավարտները աշխատունակ լինեն, իսկ գործատուները՝ վստահ, որ իրենց որակավորումները համապատասխանում են ստացված գիտելիքներին ու հմտություններին: Այս նոր կոնցեպտի ներդրումն իր հետ բերում է ոչ միայն նոր մարտահրավերներ, այլև հնարավորություններ՝ բարելավելու եղած համակարգը և դարձնելու այն ավելի ճկուն և արդյունավետ»: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի խոսքով՝ TAIEX-ը շատ կարևոր և արդյունավետ գործիք է, և դրա միջոցով շատ ծրագրեր են հաջողությամբ իրականացվել: «Հայաստանի կրթական ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել: Մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը մեծ փորձ ունի այս գործում: Ժամանակն է անցում կատարել դրա ներդրմանը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը կարևոր է կրթության որակի գնահատման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների շարժունակության բարձրացման համար»: ARS_2972Հայաստանի մի քանի քոլեջներ արդեն անցել են եվրոպական կրեդիտային համակարգին, ինչի օգնությամբ հնարավոր կլինի պարզել համակարգի բոլոր ուժեղ ու թույլ կողմերը և շտկել դրանք: Սեմինարի մասնակիցները լսեցին ԵՄ փորձագետների մոտեցումները և ստացան հնարավորություն կիսելու իրենց փորձն այդ ոլորտում: