Սահմանային արդիական անցակետ Բագրատաշենում | EUNewsletter

Սահմանային արդիական անցակետ Բագրատաշենում

20 Հոկտեմբեր 2015
IMG_3104

Հոկտեմբերի 15-ին Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ միասին հնարավորություն ունեցան անմիջականորեն տեղեկատվություն ստանալու Բագրատաշենի սահմանային անցակետի շինարարության, առկա մարտահրավերների և ավարտի ժամկետների մասին։
Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի (ԲԲԳԱ) սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի Կառավարության համար առաջնային նշանակություն ունի։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ ֆինանսական ինստիտուտների ֆինանսական աջակցությամբ։
ԲԲԳԱ ծրագրի իրականացման նպատակով ՊՍԱԿ ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման նախագծի համար ՀՀ Կառավարությունը 30 մլն. եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), որը լրացվում է Եվրոպական հանձնաժողովի «Հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի կողմից 12 մլն. եվրո դրամաշնորհի և ԵՄ Արևելյան գործընկերության կողմից ֆինանսավորվող ՍՀԿ ծրագրի շրջանակներում տրամադրվող ավելի քան 3 մլն. եվրո գումարով: Շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը: Շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը վստահվել է բելգիական «ՍԱՖԵԺ քոնսալթինգ էնջինիրզ» ընկերությանը:
IMG_2335Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց. «Այս նախագծի օգուտները բազմաբնույթ են: Սահմանի անցակետերի արդիականացումը ոչ միայն բարելավում է հաճախորդներին մատուցվող ծառայությունները, այլև նպաստում է միջազգային առևտրի և տարանցման դյուրացմանը: Միևնույն ժամանակ, այն ապահովում է սահմանների անվտանգությունը և նվազեցնում ապրանքների մաքսանենգության և մարդկանց թրաֆիքինգի դեպքերը: Այս ծրագիրը տարածաշրջանային տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ, ի հավելումն միջգերատեսչական համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային ինտեգրման հայեցակարգը խթանում է տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը»:
«ՄԱԶԾ-ն ուրախ է աջակցելու Հայաստանի սահմանների արդիականցամանը, ինչը նշանակում է ոչ միայն բարձրագույն չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ, այլև առավել հզոր համակարգ և ընթացակարգեր, որոնք իրենց հերթին համապատասխանում են համաշխարհային մակարդակին, – ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: – 2010 թ.-ից ՄԱԶԾ-ն վերապատրաստել է ավելի քան 700 պաշտոնյայի սահմանային կառավարման բոլոր գործակալություններից որոնողական արդյունավետ միջոցների, փաստաթղթերի անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման հարցերում»,- հավելեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Գազի և օպտիկամանրաթելային ցանցերի լրացուցիչ կառուցման շնորհիվ սահմանամերձ համայնքների ավելի քան 50 հազար բնակիչ ևս կարողացել է օգտվել այս ենթակառուցվածքներից:
ԵՆԲ-ի փոխնախագահ, Արևելյան գործընկերության երկրների վարկավորման պատասխանատու Լասլո Բարանյայը հայտարարեց. «Հայաստանի և Վրաստանի միջև փոխադրումների և ապրանքաշրջանառության արդյունավետ կառավարումը շատ կարևոր է ուղևորատար տրանսպորտի և փոխադարձ առևտրի համար: Այսօր ես անմիջականորեն ականատես եղա, թե ինչպես են ԵՆԲ վարկավորումը և ԵՄ այլ ֆինանսավորումն օգնում արդիականացնել այս կարևոր սահմանային անցակետը»:
Ակնկալվում է, որ Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի երեք սահմանային անցակետերը շահագործման կհանձնվեն 2016թ.-ին։

Սահմանային արդիական անցակետ Բագրատաշենում

Հոկտեմբերի 15-ին Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ միասին հնարավորություն ունեցան անմիջականորեն տեղեկատվություն ստանալու Բագրատաշենի սահմանային անցակետի շինարարության, առկա մարտահրավերների և ավարտի ժամկետների մասին։ Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի (ԲԲԳԱ) սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի Կառավարության համար առաջնային նշանակություն ունի։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ԵՄ ֆինանսական ինստիտուտների ֆինանսական աջակցությամբ։ ԲԲԳԱ ծրագրի իրականացման նպատակով ՊՍԱԿ ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման նախագծի համար ՀՀ Կառավարությունը 30 մլն. եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), որը լրացվում է Եվրոպական հանձնաժողովի «Հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի կողմից 12 մլն. եվրո դրամաշնորհի և ԵՄ Արևելյան գործընկերության կողմից ֆինանսավորվող ՍՀԿ ծրագրի շրջանակներում տրամադրվող ավելի քան 3 մլն. եվրո գումարով: Շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը: Շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը վստահվել է բելգիական «ՍԱՖԵԺ քոնսալթինգ էնջինիրզ» ընկերությանը: IMG_2335Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը նշեց. «Այս նախագծի օգուտները բազմաբնույթ են: Սահմանի անցակետերի արդիականացումը ոչ միայն բարելավում է հաճախորդներին մատուցվող ծառայությունները, այլև նպաստում է միջազգային առևտրի և տարանցման դյուրացմանը: Միևնույն ժամանակ, այն ապահովում է սահմանների անվտանգությունը և նվազեցնում ապրանքների մաքսանենգության և մարդկանց թրաֆիքինգի դեպքերը: Այս ծրագիրը տարածաշրջանային տեսանկյունից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ, ի հավելումն միջգերատեսչական համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային ինտեգրման հայեցակարգը խթանում է տնտեսական զարգացումը, կայունությունն ու խաղաղությունը»: «ՄԱԶԾ-ն ուրախ է աջակցելու Հայաստանի սահմանների արդիականցամանը, ինչը նշանակում է ոչ միայն բարձրագույն չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ, այլև առավել հզոր համակարգ և ընթացակարգեր, որոնք իրենց հերթին համապատասխանում են համաշխարհային մակարդակին, - ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: - 2010 թ.-ից ՄԱԶԾ-ն վերապատրաստել է ավելի քան 700 պաշտոնյայի սահմանային կառավարման բոլոր գործակալություններից որոնողական արդյունավետ միջոցների, փաստաթղթերի անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման հարցերում»,- հավելեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Գազի և օպտիկամանրաթելային ցանցերի լրացուցիչ կառուցման շնորհիվ սահմանամերձ համայնքների ավելի քան 50 հազար բնակիչ ևս կարողացել է օգտվել այս ենթակառուցվածքներից: ԵՆԲ-ի փոխնախագահ, Արևելյան գործընկերության երկրների վարկավորման պատասխանատու Լասլո Բարանյայը հայտարարեց. «Հայաստանի և Վրաստանի միջև փոխադրումների և ապրանքաշրջանառության արդյունավետ կառավարումը շատ կարևոր է ուղևորատար տրանսպորտի և փոխադարձ առևտրի համար: Այսօր ես անմիջականորեն ականատես եղա, թե ինչպես են ԵՆԲ վարկավորումը և ԵՄ այլ ֆինանսավորումն օգնում արդիականացնել այս կարևոր սահմանային անցակետը»: Ակնկալվում է, որ Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի երեք սահմանային անցակետերը շահագործման կհանձնվեն 2016թ.-ին։