Սահմանային ավելի լավ անցակետ Հայաստանի և Իրանի միջև | EUNewsletter

Սահմանային ավելի լավ անցակետ Հայաստանի և Իրանի միջև

7 Հոկտեմբեր 2016
ars_5177

Սահմանների համալիր կառավարումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի տնտեսական, առևտրային և մշակութային կապերի ընդլայնման, ինչպես նաև ճանապարհորդների իրավունքները պաշպանելով՝ նրանց հոսքի արդյունավետ կառավարումն ու վերահսկումն իրականացնելու համար:
Եվրոպական միությունն իր մասնակցությունն է ունեցել Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի, ինչպես նաև հարակից ճանապարհների վերանորոգման գործում: Հիմա ժամանակն է տեղափոխվել Հայաստանի հարավային սահման և արդիականացնել Իրանի հետ սահմանային անցակետը:
ars_5217Հոկտեմբերի 3-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում ստորագրել են ծրագրի իրականացման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում ՄՔՄՄԿ կողմիցՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ:
«Մենք` որպես ԵՄ, ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ավելի լավ կապված լինի արտաքին աշխարհի հետ մի շարք պատճառներով, որոնք միայն տնտեսական կամ մշակութային չեն, այլև քաղաքական են: Հայաստանը որքան լավ կապակցված լինի իր հարևանների հետ, այնքան լավ կլինի դա իր և ԵՄ-ի համար: Այս ծրագրում մենք ներգրավել ենք նաև Արևելյան գործընկերության մաս չկազմող երկիր` Իրանը: Հյուսիսային սահմանում ներդրում կատարելուց հետո այժմ մենք հավատացած ենք, որ քաղաքական ընթացիկ զարգացումները հաշվի առնելով՝ կարևոր է տեղափոխվել հարավ և բարելավել Մեղրիի սահմանային անցակետը, և ավելացնել երթևեկությունը Հայաստանի և Իրանի միջև», – ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«ՄԱԶԾ-ն լայնածավալ աշխատանքներ է կատարել ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակումներ կազմակերպել` թափանցիկություն, հաշվետվողականություն ապահովելու և առևտուրը զարգացնելու նպատակով: Մեր գործընկերների հետ համատեղ մենք կշարունակենք աշխատել, որպեսզի ավելացնենք արդեն իսկ առկա արդյունքները և այս ոլորտում աջակցենք Հայաստանի առաջընթացին», – նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
ՄՔՄՄԿ-ն եռամյա ծրագիր է, որի բյուջեն կազմում է մոտ չորս միլիոն եվրո: Առաջիկա 18 ամիսների ընթացքում` մինչև 2017 թ.-ի վերջը, ԱՄԶԾ-ն կիրականացնի ծրագրի սահմանների կառավարման բաղադրիչի աշխատանքները բյուջեից հատկացված 880.000 եվրոյի շրջանակում:

Սահմանային ավելի լավ անցակետ Հայաստանի և Իրանի միջև

Սահմանների համալիր կառավարումը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի տնտեսական, առևտրային և մշակութային կապերի ընդլայնման, ինչպես նաև ճանապարհորդների իրավունքները պաշպանելով՝ նրանց հոսքի արդյունավետ կառավարումն ու վերահսկումն իրականացնելու համար: Եվրոպական միությունն իր մասնակցությունն է ունեցել Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի, ինչպես նաև հարակից ճանապարհների վերանորոգման գործում: Հիմա ժամանակն է տեղափոխվել Հայաստանի հարավային սահման և արդիականացնել Իրանի հետ սահմանային անցակետը: ars_5217Հոկտեմբերի 3-ին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում ստորագրել են ծրագրի իրականացման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում ՄՔՄՄԿ կողմիցՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ: «Մենք` որպես ԵՄ, ցանկանում ենք, որպեսզի Հայաստանն ավելի լավ կապված լինի արտաքին աշխարհի հետ մի շարք պատճառներով, որոնք միայն տնտեսական կամ մշակութային չեն, այլև քաղաքական են: Հայաստանը որքան լավ կապակցված լինի իր հարևանների հետ, այնքան լավ կլինի դա իր և ԵՄ-ի համար: Այս ծրագրում մենք ներգրավել ենք նաև Արևելյան գործընկերության մաս չկազմող երկիր` Իրանը: Հյուսիսային սահմանում ներդրում կատարելուց հետո այժմ մենք հավատացած ենք, որ քաղաքական ընթացիկ զարգացումները հաշվի առնելով՝ կարևոր է տեղափոխվել հարավ և բարելավել Մեղրիի սահմանային անցակետը, և ավելացնել երթևեկությունը Հայաստանի և Իրանի միջև», - ընդգծել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «ՄԱԶԾ-ն լայնածավալ աշխատանքներ է կատարել ենթակառուցվածքների բարելավման գործում, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակումներ կազմակերպել` թափանցիկություն, հաշվետվողականություն ապահովելու և առևտուրը զարգացնելու նպատակով: Մեր գործընկերների հետ համատեղ մենք կշարունակենք աշխատել, որպեսզի ավելացնենք արդեն իսկ առկա արդյունքները և այս ոլորտում աջակցենք Հայաստանի առաջընթացին», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն: ՄՔՄՄԿ-ն եռամյա ծրագիր է, որի բյուջեն կազմում է մոտ չորս միլիոն եվրո: Առաջիկա 18 ամիսների ընթացքում` մինչև 2017 թ.-ի վերջը, ԱՄԶԾ-ն կիրականացնի ծրագրի սահմանների կառավարման բաղադրիչի աշխատանքները բյուջեից հատկացված 880.000 եվրոյի շրջանակում: