Ռազմավարական մտածողություն. YES Armenia | EUNewsletter

Ռազմավարական մտածողություն. YES Armenia

16 Հոկտեմբեր 2017
ARS_2936

Հոկտեմբերի 4-ին երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia-ի կազմակերպիչները ծրագիրը ներկայացրին հանրությանը: YES Armenia-ն երիտասարդ մասնագետներին առաջարկում է բացառիկ հնարավորություն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ քաղաքացիական ծառայությանը բերելով նոր դինամկիա, էներգիա և արդիականացում: 12 ամիս կառավարության գերակայություն հանդիսացող նախագծերի վրա աշխատելու համար կընտրվեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքից 25-35 տարեկան 20 երիտասարդ: Նախագծերի ցանկը բազմազան է. հանրակրթական դպրոցների համար կառավարման նոր մոդելի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, թվայնացման ազգային օրակարգի մշակում ու գործարկում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում:
YES Armenia ծրագիրը ընտրված երիտասարդներին առաջարկում է վերապատրաստման, հմտությունների զարգացման և մենթորային/ուղղորդման փաթեթներ, որոնք կօգնեն փորձ ձեռք բերել: Փաթեթները ներառում են պարտադիր նախապատրաստական ուսուցում, կարողությունների զարգացման դասընթացներ, հրավիրված մասնագետների հետ հանդիպում-դասախոսություններ, ինչպես նաև իրենց գործընկերների հետ գիտելիքի փոխանակման և հետագայում զարգացման շատ այլ հնարավորություններ: Այս երիտասարդները կաշխատեն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) և պետական բարձրաստիճան պաշտոնյաների (նախարարներ, նախարարի տեղակալներ և այլն) հետ: Ծրագիրն իրականացնում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ:

ARS_2894Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց ծրագրի կարևորությունը. «Շատ ուրախ ենք համագործակցել ՌՆԿ-ի և նրա պրոֆեսիոնալ անձնակազմի հետ: YES Armenia-ն հիանալի ծրագիր է, ինձ դուր է գալիս հապավումը, քանի որ Հայաստանը դրական մտածողության կարիք ունի: Մենք հետաքրքրված ենք այս նախաձեռնությամբ երեք պատճառով: Առաջինը՝ մենք հավատում ենք, որ զարգացման այս փուլում Հայաստանը կարիք ունի ավելի շատ ռազմավարական մտածողության, ոչ միայն գործադիր իշխանությունում, այլև համապատասխան նախարարություններում: Երկրորդ՝ Հայաստանը ռազմավարական մտածողություն ունեցող ավելի շատ երիտասարդների կարիք ունի: Երրորդ՝ այս գործընթացքում մենք պետք է ներգրավենք և օգտագործենք Սփյուռքի ներկայացուցիչների ներուժը»:

ARS_2943ՌՆԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և մյուս գործընկերներին աջակցության համար. «Հույս ունենք, որ այս ծրագիրը կնպաստի, որ երիտասարդ մասնագետները օգնեն երկրին ռազմավարական մտածողությամբ: 20 երիտասարդ 12 ամիս կաշխատեն կառավարության առաջնահերթությունների և նախագծերի վրա: Հույս ունենք, որ այս ծրագիրը կունանա նաև շարունակություն»:

Ռազմավարական մտածողություն. YES Armenia

Հոկտեմբերի 4-ին երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia-ի կազմակերպիչները ծրագիրը ներկայացրին հանրությանը: YES Armenia-ն երիտասարդ մասնագետներին առաջարկում է բացառիկ հնարավորություն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ քաղաքացիական ծառայությանը բերելով նոր դինամկիա, էներգիա և արդիականացում: 12 ամիս կառավարության գերակայություն հանդիսացող նախագծերի վրա աշխատելու համար կընտրվեն Հայաստանի քաղաքացիություն ունեցող կամ Սփյուռքից 25-35 տարեկան 20 երիտասարդ: Նախագծերի ցանկը բազմազան է. հանրակրթական դպրոցների համար կառավարման նոր մոդելի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, թվայնացման ազգային օրակարգի մշակում ու գործարկում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում: YES Armenia ծրագիրը ընտրված երիտասարդներին առաջարկում է վերապատրաստման, հմտությունների զարգացման և մենթորային/ուղղորդման փաթեթներ, որոնք կօգնեն փորձ ձեռք բերել: Փաթեթները ներառում են պարտադիր նախապատրաստական ուսուցում, կարողությունների զարգացման դասընթացներ, հրավիրված մասնագետների հետ հանդիպում-դասախոսություններ, ինչպես նաև իրենց գործընկերների հետ գիտելիքի փոխանակման և հետագայում զարգացման շատ այլ հնարավորություններ: Այս երիտասարդները կաշխատեն Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի (ՌՆԿ) և պետական բարձրաստիճան պաշտոնյաների (նախարարներ, նախարարի տեղակալներ և այլն) հետ: Ծրագիրն իրականացնում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ: