«Ջերմ օջախ» ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

«Ջերմ օջախ» ԵՄ աջակցությամբ

27 February 2015

Փետրվարի 26-ին Երևանում մեկնարկեց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման «Ջերմ օջախ» ծրագիրը: Այն մշակվել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնելու բնակարանների վերանորոգում, բարելավելու կենսապայմանները, նվազեցնելու կոմունալ ծախսերը, ինչպես նաև խթանելու էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում: «Ջերմ Օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային հիփոթեքային ընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Տեխնիկական աջակցությունը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից:
ARS_2235Ֆրանսիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Բերտրան Նորան ասաց, որ սա առաջին ծրագիրը չէ Հայաստանում, այլ ոլորտներում ևս կան մի քանի ընթացիկ ծրագրեր: «Մենք աշխատում ենք աշխարհի մի քանի երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է: Ես շատ ուրախ եմ, որ շատ բաներ վերափոխվում են: Մեր գործունեությունն այս երկրում նույնն է, ինչ ամբողջ տարածաշրջանում, որն է՝ աջակցել բնապահպանությանը և խթանել ներառական աճը: Ինչը նշանակում է, որ այդ աճը պետք է «հարգի» շրջակա միջավայրը, կլիմայի փոփոխություններն ու այլ սոցիալական հարցերը»:
Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը ներկայացրեց ծրագրի գլխավոր նպատակները և Հայաստանի բնակչության համար նրա առավելությունները: «Հայաստանի ընտանիքներին տրամադրվում են մատչելի վարկեր՝ ՀՀ դրամով՝ էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամուտ, կարող են դիմել այս վարկատեսակը ստանալու համար: Միկրովարկի ընդհանուր գումարը կազմում է 500- 4 000 եվրոյին համարժեք դրամ, տոկոսադրույքը 13-14% է, ժամկետը՝ առնվազն 5 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 6 ամսից 1 տարի՝ առանց գրավի: Հնարավոր են նաև բոնուսներ վարկի գումարի 10%-ի չափով: Բացի միկրովարկերից տրամադրվում են նաև էներգաարդյունավետ վարկեր: Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամուտ, կարող են դիմել այս վարկատեսակը ստանալու համար, որի ընդհանուր գումարը կլինի 4 001-10 000 եվրոյին համարժեք դրամ: Այս վարկի տոկոսադրույքը կկազմի 11%, ժամկետն առնվազն 10 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 6 ամսից 2 տարի: Այս վարկը գրավով ապահովված է, հնարավոր են նաև բոնուսներ՝ 5%-ի չափով: »
Էներգաարդյունավետ վերանորոգման որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկի համար 5% կամ 10% բոնուս-դրամաշնորհ տրամադրում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատությունը:
ARS_2237Վարկ ստանալ կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամտի աղբյուր և հանդիսանում են բնակարանի, առանձնատան կամ բազմաբնակարան տան սեփականատեր: Միկրո վարկը հնարավոր է օգտագործել բնակարանների, առանձնատների կամ այլ բնակելի շինությունների վերանորոգման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման համար լրացուցիչ միջոցառումների ֆինանսավորման համար:
Համաձայն Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև 2013թ. դեկտեմբերին կնքված վարկային պայմանագրի՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունն Ազգային հիփոթեքային ընկերությանն է տրամադրելու ծրագրային վարկային գիծ 10 մլն եվրո գումարով, որով Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը: Վարկային գիծը ամբողջացվում է 1.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհով, որը տրամադրվել է Եվրոպական միության կողմից ծրագրի տեխնիկական աջակցության և վարկառուներին դրամաշնորհ տրամադրելու համար:

«Ջերմ օջախ» ԵՄ աջակցությամբ

Փետրվարի 26-ին Երևանում մեկնարկեց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման «Ջերմ օջախ» ծրագիրը: Այն մշակվել է Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնելու բնակարանների վերանորոգում, բարելավելու կենսապայմանները, նվազեցնելու կոմունալ ծախսերը, ինչպես նաև խթանելու էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում: «Ջերմ Օջախ» ծրագիրն իրականացնում է Ազգային հիփոթեքային ընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Տեխնիկական աջակցությունը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: ARS_2235Ֆրանսիայի զարգացման գործակալության ներկայացուցիչ Բերտրան Նորան ասաց, որ սա առաջին ծրագիրը չէ Հայաստանում, այլ ոլորտներում ևս կան մի քանի ընթացիկ ծրագրեր: «Մենք աշխատում ենք աշխարհի մի քանի երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է: Ես շատ ուրախ եմ, որ շատ բաներ վերափոխվում են: Մեր գործունեությունն այս երկրում նույնն է, ինչ ամբողջ տարածաշրջանում, որն է՝ աջակցել բնապահպանությանը և խթանել ներառական աճը: Ինչը նշանակում է, որ այդ աճը պետք է «հարգի» շրջակա միջավայրը, կլիմայի փոփոխություններն ու այլ սոցիալական հարցերը»: Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը ներկայացրեց ծրագրի գլխավոր նպատակները և Հայաստանի բնակչության համար նրա առավելությունները: «Հայաստանի ընտանիքներին տրամադրվում են մատչելի վարկեր՝ ՀՀ դրամով՝ էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամուտ, կարող են դիմել այս վարկատեսակը ստանալու համար: Միկրովարկի ընդհանուր գումարը կազմում է 500- 4 000 եվրոյին համարժեք դրամ, տոկոսադրույքը 13-14% է, ժամկետը՝ առնվազն 5 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 6 ամսից 1 տարի՝ առանց գրավի: Հնարավոր են նաև բոնուսներ վարկի գումարի 10%-ի չափով: Բացի միկրովարկերից տրամադրվում են նաև էներգաարդյունավետ վարկեր: Հայաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամուտ, կարող են դիմել այս վարկատեսակը ստանալու համար, որի ընդհանուր գումարը կլինի 4 001-10 000 եվրոյին համարժեք դրամ: Այս վարկի տոկոսադրույքը կկազմի 11%, ժամկետն առնվազն 10 տարի է, իսկ արտոնյալ ժամկետը՝ 6 ամսից 2 տարի: Այս վարկը գրավով ապահովված է, հնարավոր են նաև բոնուսներ՝ 5%-ի չափով: » Էներգաարդյունավետ վերանորոգման որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկի համար 5% կամ 10% բոնուս-դրամաշնորհ տրամադրում է Եվրոպական հարևանության ներդրումային հաստատությունը: ARS_2237Վարկ ստանալ կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում բնակվող բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն մշտական եկամտի աղբյուր և հանդիսանում են բնակարանի, առանձնատան կամ բազմաբնակարան տան սեփականատեր: Միկրո վարկը հնարավոր է օգտագործել բնակարանների, առանձնատների կամ այլ բնակելի շինությունների վերանորոգման, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացման համար լրացուցիչ միջոցառումների ֆինանսավորման համար: Համաձայն Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև 2013թ. դեկտեմբերին կնքված վարկային պայմանագրի՝ Ֆրանսիական զարգացման գործակալությունն Ազգային հիփոթեքային ընկերությանն է տրամադրելու ծրագրային վարկային գիծ 10 մլն եվրո գումարով, որով Ազգային հիփոթեքային ընկերությունը վերաֆինանսավորելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերը: Վարկային գիծը ամբողջացվում է 1.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհով, որը տրամադրվել է Եվրոպական միության կողմից ծրագրի տեխնիկական աջակցության և վարկառուներին դրամաշնորհ տրամադրելու համար: