«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի հանձնաժողովի նիստ | EUNewsletter

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի հանձնաժողովի նիստ

16 March 2016

Կանանց միջազգային օրը նշանավորելու համար «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը կազմակերպել էր միջոցառում, որպեսզի քննարկի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև անդրադառնա նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողություններին, արձանագրված ձեռքբերումներին, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերին: Գործընկեր կազմակերպությունները ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները:
2015 թվականի մայիսից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ-ի, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» կազմակերպության համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը: ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը ծրագրին կազմում է 750 000 եվրո, և 42 000 եվրո տրամադրում են գործընկերները:
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15% դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը առնվազն 10%-ով։
Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքի շնորհիվ: Քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և կբարձրանա երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը: Նշված երեք գերակա ուղղություններով նախատեսված են փոխկապակցված հաջորդական, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք գործողություններ և միջոցառումներ:
ARS_8736Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և արտահայտել հարցի շուրջ իր մտորումները: «Առողջ հասարակություններում 105 աղջկան բաժին է ընկնում 102 տղա երեխա: Հայաստանում այդ ցուցանիշը տղաների դեպքում անցնում է 110-ի սահմանը: Դա շատ վատ է երկրի վարկանիշի համար, և այդ ամենի պատճառով տուժում են հասարակությունն ու երկիրը, քանի որ յուրաքանչյուր տարի Հայաստանը կորցնում է ավելի քան 1400 աղջիկ: Սա շատ վատ է երկարատև դեմոգրաֆիական միտումների համար և խարխլում է առողջ հասարակության գենդերային հավասարակշռությունը: Ձեզնից շատերն ինձնից էլ լավ գիտեն, թե որքան վատ է դա Հայաստանի համար: ԵՄ-ն այստեղ է, որպեսզի օգնի Հայաստանի Կառավարությանը և հասարակությանը լուծելու այդ խնդիրը: Մենք արդեն շուրջ 750 000 եվրո ենք հատկացրել այս ծրագրին»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ևս նշել է ծրագրի կարևորությունը: «Շատ խորհրդանշական է, որ մենք կազմակերպել ենք այս միջոցառումը հենց մարտի 9-ին, որը հաջորդում է Կանանց միջազգաին օրվան: Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի բարձրաձայնենք կանանց խնդիրները և չխոսենք դրանց մասին միայն մարտի 8-ին: Այսօր մենք կխոսենք ծրագրի արդյունքների մասին, որոնք կարևոր մաս են կազմում այն գործի, որը կատարել ենք միասին: Մենք արդեն նկատում ենք դրական փոփոխություններ, և ես վստահ եմ, որ մենք շատ շուտ կհասնենք հաջողությունների»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը խոսել է այս խնդիրը լուծելու հարցում հասարակությանը ներառելու կարևորության մասին: «Երբ մենք առաջին անգամ տեսանք այս խնդրի վերաբերյալ վիճակագրությունը, շատ զարմացած էինք: Այնուամենայնիվ, վերջին երկու տարիներին մեր գործընկերների և քաղհասարակության հետ միասին մեզ հաջողվեց փոխել հասարակական կարծիքը: Ես դա նկատում եմ նաև իմ շրջապատում: Իհարկե, օրենսդրական մասը շատ կարևոր է, բայց մենք պետք է արժևորենք նաև հասարակական արշավներն ու քննարկումները»:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի հանձնաժողովի նիստ

Կանանց միջազգային օրը նշանավորելու համար «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագիրը կազմակերպել էր միջոցառում, որպեսզի քննարկի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև անդրադառնա նախորդ ժամանակահատվածում իրականացված ծրագրային գործողություններին, արձանագրված ձեռքբերումներին, աշխատանքների իրականացման ընթացքում քաղված դասերին: Գործընկեր կազմակերպությունները ներկայացրին իրենց նախաձեռնություններն ու համակարգման խնդիրները: 2015 թվականի մայիսից «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ» կազմակերպության, «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ-ի, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկ-ի (ՄԿՀԽ) և «Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնլ» կազմակերպության համագործակցությամբ և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ շարունակում են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի իրականացումը: ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը ծրագրին կազմում է 750 000 եվրո, և 42 000 եվրո տրամադրում են գործընկերները: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների նվազագույնը 15% դրական փոփոխության, ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը առնվազն 10%-ով։ Ծրագրի ազդեցությունը կամրապնդվի երեք հիմնական արդյունքի շնորհիվ: Քաղաքացիական հասարակության տեղական կառույցները, համայնքային գործիչները և իշխանությունները կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ամբողջական ընկալում երեխայի սեռի կանխակալ ընտրության բացասական հետևանքների վերաբերյալ, երևույթի հանդեպ բնակչության ընկալումներն ու վերաբերմունքը դրական փոփոխություններ կկրեն, և կբարձրանա երեխայի սեռի կանխակալ ընտրության կանխարգելմանն ուղղված քաղաքականության շրջանակների արդյունավետությունը: Նշված երեք գերակա ուղղություններով նախատեսված են փոխկապակցված հաջորդական, այդ թվում՝ քաղաքականության վերլուծության և խորհրդատվության, հետազոտությունների, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ուսուցման և վերապատրաստման, իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության մի շարք գործողություններ և միջոցառումներ: ARS_8736Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և արտահայտել հարցի շուրջ իր մտորումները: «Առողջ հասարակություններում 105 աղջկան բաժին է ընկնում 102 տղա երեխա: Հայաստանում այդ ցուցանիշը տղաների դեպքում անցնում է 110-ի սահմանը: Դա շատ վատ է երկրի վարկանիշի համար, և այդ ամենի պատճառով տուժում են հասարակությունն ու երկիրը, քանի որ յուրաքանչյուր տարի Հայաստանը կորցնում է ավելի քան 1400 աղջիկ: Սա շատ վատ է երկարատև դեմոգրաֆիական միտումների համար և խարխլում է առողջ հասարակության գենդերային հավասարակշռությունը: Ձեզնից շատերն ինձնից էլ լավ գիտեն, թե որքան վատ է դա Հայաստանի համար: ԵՄ-ն այստեղ է, որպեսզի օգնի Հայաստանի Կառավարությանը և հասարակությանը լուծելու այդ խնդիրը: Մենք արդեն շուրջ 750 000 եվրո ենք հատկացրել այս ծրագրին»: ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ևս նշել է ծրագրի կարևորությունը: «Շատ խորհրդանշական է, որ մենք կազմակերպել ենք այս միջոցառումը հենց մարտի 9-ին, որը հաջորդում է Կանանց միջազգաին օրվան: Մենք պետք է ամեն օր աշխատենք, որպեսզի բարձրաձայնենք կանանց խնդիրները և չխոսենք դրանց մասին միայն մարտի 8-ին: Այսօր մենք կխոսենք ծրագրի արդյունքների մասին, որոնք կարևոր մաս են կազմում այն գործի, որը կատարել ենք միասին: Մենք արդեն նկատում ենք դրական փոփոխություններ, և ես վստահ եմ, որ մենք շատ շուտ կհասնենք հաջողությունների»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը խոսել է այս խնդիրը լուծելու հարցում հասարակությանը ներառելու կարևորության մասին: «Երբ մենք առաջին անգամ տեսանք այս խնդրի վերաբերյալ վիճակագրությունը, շատ զարմացած էինք: Այնուամենայնիվ, վերջին երկու տարիներին մեր գործընկերների և քաղհասարակության հետ միասին մեզ հաջողվեց փոխել հասարակական կարծիքը: Ես դա նկատում եմ նաև իմ շրջապատում: Իհարկե, օրենսդրական մասը շատ կարևոր է, բայց մենք պետք է արժևորենք նաև հասարակական արշավներն ու քննարկումները»: