Չկոնֆերանս HuRiCamp 2015 | EUNewsletter

Չկոնֆերանս HuRiCamp 2015

14 December 2015

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայաստանում միջազգային հանրությունը համատեղ կազմակերպել էր HuRiCamp չկոնֆերանս՝ նվիրված մարդու իրավունքներին: ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները ընկերական մթնոլորտում ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խոսել են մարդու իրավունքների թեմայով:
ARS_9680Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացրել է պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը: «ԵՄ-ն շատ ծրագրեր ունի, որոնք նվիրված են մարդու իրավունքների խնդրին, բայց այսօր ես ցանկանում եմ խոսել իմ անձնական տեսլականի մասին: Ես կարծում եմ, որ մի բանի հասնելու համար պետք է անպայման շատ ակտիվ լինել: Մենք չպետք է վախենանք, որ չենք կարող փոփոխություն բերել: Կարծում եմ, որ իմ այսօրվա ամենակարևոր ուղերձը ձեզ բոլորիդ այն է, որ դուք չվախենաք փոփոխություն բերել: Շատ լավ է, որ դուք ձեր ետևում ունեք միջազգային կառույցներ, որոնք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, ֆինանսական աջակցություն է հատկացնում, սակայն մարդու իրավունքները երբեք չեն կարող դառնալ իրականություն, եթե մեզնից յուրաքանչյուրը չզգա, որ ինքը հենց այն մեկն է, որ կարող է աշխարհին փոփոխություն բերել: Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ապացույց են, որ կա հույս և մոտիվացիա: Ես ուզում եմ ձեզ ոգեշնչել, որ լինեք ավելի ակտիվ և իմանաք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանում լավ փոփոխություններ բերելու հարցում»:
Ընկերական և համագործակցային մթնոլորտում տարբեր ոլորտներ ներկայացնող մարդու իրավունքների ակտիվիստները և պաշտպանները քննարկել են մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր, ինչը միտված է ուսուցմանը, փորձի փոխանակմանն ու համագործակցության խթանմանը: Օրակարգը ձևավորվել է հենց մասնակիցների կողմից:
Հաջորդող զուգահեռ նիստերի ընթացքում հետաքրքիր անձինք խոսել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի մասին և կիսվել փորձով:

Չկոնֆերանս HuRiCamp 2015

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայաստանում միջազգային հանրությունը համատեղ կազմակերպել էր HuRiCamp չկոնֆերանս՝ նվիրված մարդու իրավունքներին: ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները ընկերական մթնոլորտում ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խոսել են մարդու իրավունքների թեմայով: ARS_9680Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացրել է պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը: «ԵՄ-ն շատ ծրագրեր ունի, որոնք նվիրված են մարդու իրավունքների խնդրին, բայց այսօր ես ցանկանում եմ խոսել իմ անձնական տեսլականի մասին: Ես կարծում եմ, որ մի բանի հասնելու համար պետք է անպայման շատ ակտիվ լինել: Մենք չպետք է վախենանք, որ չենք կարող փոփոխություն բերել: Կարծում եմ, որ իմ այսօրվա ամենակարևոր ուղերձը ձեզ բոլորիդ այն է, որ դուք չվախենաք փոփոխություն բերել: Շատ լավ է, որ դուք ձեր ետևում ունեք միջազգային կառույցներ, որոնք բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, ֆինանսական աջակցություն է հատկացնում, սակայն մարդու իրավունքները երբեք չեն կարող դառնալ իրականություն, եթե մեզնից յուրաքանչյուրը չզգա, որ ինքը հենց այն մեկն է, որ կարող է աշխարհին փոփոխություն բերել: Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ապացույց են, որ կա հույս և մոտիվացիա: Ես ուզում եմ ձեզ ոգեշնչել, որ լինեք ավելի ակտիվ և իմանաք, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ Հայաստանում լավ փոփոխություններ բերելու հարցում»: Ընկերական և համագործակցային մթնոլորտում տարբեր ոլորտներ ներկայացնող մարդու իրավունքների ակտիվիստները և պաշտպանները քննարկել են մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր, ինչը միտված է ուսուցմանը, փորձի փոխանակմանն ու համագործակցության խթանմանը: Օրակարգը ձևավորվել է հենց մասնակիցների կողմից: Հաջորդող զուգահեռ նիստերի ընթացքում հետաքրքիր անձինք խոսել են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի մասին և կիսվել փորձով: