Ուսուցողական դասընթացներ՝ եվրոպական չափանիշներով | EUNewsletter

Ուսուցողական դասընթացներ՝ եվրոպական չափանիշներով

24 February 2015

Փետրվարի 19-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ լրագրողները մասնակցեցին Հայաստանի բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի համար փետրվարի 17-19-ը Երևանում կազմակերպված եռօրյա ուսուցողական դասընթացի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի ունեցավ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում:
Այդ եռօրյա դասընթացն անցկացվեց ԵՄ երեք փորձագետների կողմից, որին մասնակցեցին շուրջ 30 մասնագետ Երևանի 12 համալսարաններից: Դասընթացի թեման էր ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների և կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ և ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեցիների կողմից և այլն, ինչպես նաև կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը:
Դասընթացներն անցկացվեցին ԵՄ աջակցությամբ «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերի 1-ին:
Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողները, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Ծրագրին բյուջեն կազմում է €1 եվրո և կտևի 24 ամիս:
ARS_1894Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը խոսեց տեղական և միջազգային մասնագետների փորձի փոխամակման կարևորության մասին, որը կարող է դրական փոփոխություններ բերել կրթական ոլորտում: «Կրթությունն ու դասըթնացները համարվում են բանալիներ դեպի աճն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնք կարող ենք խթանել սոցիալական հավասարությունն ու ներառականությունը: Այս Թվինինգ ծրագրի բյուջեն կազմում է €1 եվրո: Գաղտնիք չէ, որ աշխատաշուկային համապատասխան կարողություններ ունենալը ԵՄ տենտեսական կառավարման օրակարգում է և դա առաջնահերթություն է բազմաթիվ ԵՄ անդամ երկրների համար: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ սատարում է Հայաստանին կրթական բարեփոխումների հարցում: Մենք կիսում ենք մեր նոու-հաուն և սերտած դասերը: Թվինինգ գործիքը նպաստում է կայուն վարչական բարեփոխումների և մոտեցնում եվրոպական չափանիշների համապատասխանելիությանը: Այս աջակցության շնորհիվ Հայաստանը ներգարվվում է 29 ընթացիկ և 17 Էռասմուս Մունդուս ծրագրերի, ինչպես նաև ԵՄ մեկ այլ նոր՝ Եռասմուս Պլյուս կրթական ծրագրին»:
Այս ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետք Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրեց նախարարության ներգրավվածությունը տվյալ ծրագրին. « ՀՀ Կրթական բարեփոխումների շրջանակներում Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության հետ, նույնը վերաբերվում է նաև այս Թվինինգ ծրագրին: Նախարարության և ԵՄ փորձագետների այս համագործակցության արդյունքում նախատեսվում է նաև նոր օրինագիծ մշակել բարձրագույն կրթության ոլորտում, կամ եղած օրենսդրության մեջ հնարավոր փոփոխություններ կատարել: Մեզ համար կարևոր է նաև համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին: Եվ հաջորդ շատ կարևոր գործոնը նախարարության աշխտակիցների կարողությունների բարձրացումն է, որոնք ևս շուտով կմասնակցեն դաընթացների»:
ARS_1945Թվինիգ ծրագրի մշտական խորհրդատու Կառլ Հոլմը խոսեց կրթության որակի և աշխատանքային շուկայի համապատասխանելիության մասին: «Բոլորը գնահատում են կրթությունը, ահա, թե ինչու ենք մենք այստեղ: Ինչևէ, այդ սերն ու կիրքը լավ կառավարման, պատեհ օրենսդրության, ավելի լավ կարողությունների և որակի կարիք ունեն: Սա է այն գլխավոր պատճառը, թե ինչու ենք մենք այստեղ: Եվ հենց այս պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք մեր շահառուների հետ, ինչպիսիք են Կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը: Սա տասներկու տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվող եռօրյա դասընթացի վերջին օրն է: Մենք կշարունակենք նմանօրինակ դասընթացները և ողջ ծրագրի ընթացքում հայկական բարձր կրթական հաստատությունների 120-ից ավելի մասնագետներ կմասնակցեն դրանց: Այս ծրագրի նպատակներից է Հայաստանի բարձրագույն կրթությունը մոտեցնելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Սա կբերի շատ աջակցությունների և բարելավումների, ինչպիսիք են՝ որակը, օրենսդրությունը, շարժողունակությունը և այլն: Մենք չենք ասում, որ Հայաստանը մոտ չե այդ ամենին, բայց մենք այստեղ ենք, որպեսզի ընդգծենք կարևոր մանրամասներ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է ապահովել էլ ավելի լավ բարձրագույն կրթություն»:
Ծրագիրը ներառում է հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններն ու Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից, որոնք ժամանել են Հայաստան, որպեսզի կիսեն իրենց սեփական փորձը: Այդ սեմինարի ընթացում Ֆինլանդիայի Թուրկու համալսարանի փոխռեկտորը լրագրողներին պատմեց Բոլոնիայի գործընթացի և Հայաստանի ներգրավվածության մասին:
Ելույթներից հետո ինչպես լրագրողներին, այնպես էլ դասընթացների մասնակիցներին ընձեռվեց հնարավորություն ուղղել հարցեր ծրագրի ներկայացուցիչներին:
Այս փուլում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում հիմնական մարտահրավերը այնպիսի ամբողջական համակարգի ստեղծումն է, որը հնարավորություն կտա պատրաստելու բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կունենան փոխանցելի հմտություններ:

Ուսուցողական դասընթացներ՝ եվրոպական չափանիշներով

Փետրվարի 19-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ լրագրողները մասնակցեցին Հայաստանի բուհերի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի համար փետրվարի 17-19-ը Երևանում կազմակերպված եռօրյա ուսուցողական դասընթացի տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի ունեցավ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում: Այդ եռօրյա դասընթացն անցկացվեց ԵՄ երեք փորձագետների կողմից, որին մասնակցեցին շուրջ 30 մասնագետ Երևանի 12 համալսարաններից: Դասընթացի թեման էր ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների և կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ և ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեցիների կողմից և այլն, ինչպես նաև կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը: Դասընթացներն անցկացվեցին ԵՄ աջակցությամբ «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2014թ. հոկտեմբերի 1-ին: Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողները, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Ծրագրին բյուջեն կազմում է €1 եվրո և կտևի 24 ամիս: ARS_1894Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը խոսեց տեղական և միջազգային մասնագետների փորձի փոխամակման կարևորության մասին, որը կարող է դրական փոփոխություններ բերել կրթական ոլորտում: «Կրթությունն ու դասըթնացները համարվում են բանալիներ դեպի աճն ու աշխատատեղերի ստեղծումը, որոնք կարող ենք խթանել սոցիալական հավասարությունն ու ներառականությունը: Այս Թվինինգ ծրագրի բյուջեն կազմում է €1 եվրո: Գաղտնիք չէ, որ աշխատաշուկային համապատասխան կարողություններ ունենալը ԵՄ տենտեսական կառավարման օրակարգում է և դա առաջնահերթություն է բազմաթիվ ԵՄ անդամ երկրների համար: Մենք շատ ուրախ ենք, որ ԵՄ սատարում է Հայաստանին կրթական բարեփոխումների հարցում: Մենք կիսում ենք մեր նոու-հաուն և սերտած դասերը: Թվինինգ գործիքը նպաստում է կայուն վարչական բարեփոխումների և մոտեցնում եվրոպական չափանիշների համապատասխանելիությանը: Այս աջակցության շնորհիվ Հայաստանը ներգարվվում է 29 ընթացիկ և 17 Էռասմուս Մունդուս ծրագրերի, ինչպես նաև ԵՄ մեկ այլ նոր՝ Եռասմուս Պլյուս կրթական ծրագրին»: Այս ծրագիրն իրականացվում է Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն կրթության վարչության պետք Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրեց նախարարության ներգրավվածությունը տվյալ ծրագրին. « ՀՀ Կրթական բարեփոխումների շրջանակներում Հայաստանն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության հետ, նույնը վերաբերվում է նաև այս Թվինինգ ծրագրին: Նախարարության և ԵՄ փորձագետների այս համագործակցության արդյունքում նախատեսվում է նաև նոր օրինագիծ մշակել բարձրագույն կրթության ոլորտում, կամ եղած օրենսդրության մեջ հնարավոր փոփոխություններ կատարել: Մեզ համար կարևոր է նաև համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին: Եվ հաջորդ շատ կարևոր գործոնը նախարարության աշխտակիցների կարողությունների բարձրացումն է, որոնք ևս շուտով կմասնակցեն դաընթացների»: ARS_1945Թվինիգ ծրագրի մշտական խորհրդատու Կառլ Հոլմը խոսեց կրթության որակի և աշխատանքային շուկայի համապատասխանելիության մասին: «Բոլորը գնահատում են կրթությունը, ահա, թե ինչու ենք մենք այստեղ: Ինչևէ, այդ սերն ու կիրքը լավ կառավարման, պատեհ օրենսդրության, ավելի լավ կարողությունների և որակի կարիք ունեն: Սա է այն գլխավոր պատճառը, թե ինչու ենք մենք այստեղ: Եվ հենց այս պատճառով մենք սերտորեն համագործակցում ենք մեր շահառուների հետ, ինչպիսիք են Կրթության և գիտության նախարարությունը և Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը: Սա տասներկու տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար անցկացվող եռօրյա դասընթացի վերջին օրն է: Մենք կշարունակենք նմանօրինակ դասընթացները և ողջ ծրագրի ընթացքում հայկական բարձր կրթական հաստատությունների 120-ից ավելի մասնագետներ կմասնակցեն դրանց: Այս ծրագրի նպատակներից է Հայաստանի բարձրագույն կրթությունը մոտեցնելու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Սա կբերի շատ աջակցությունների և բարելավումների, ինչպիսիք են՝ որակը, օրենսդրությունը, շարժողունակությունը և այլն: Մենք չենք ասում, որ Հայաստանը մոտ չե այդ ամենին, բայց մենք այստեղ ենք, որպեսզի ընդգծենք կարևոր մանրամասներ, որոնց շնորհիվ Հայաստանը կարող է ապահովել էլ ավելի լավ բարձրագույն կրթություն»: Ծրագիրը ներառում է հայկական բարձրագույն ուսումնական հաստատություններն ու Մասնագիտական որակի ապահովման ազգային կենտրոնը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից, որոնք ժամանել են Հայաստան, որպեսզի կիսեն իրենց սեփական փորձը: Այդ սեմինարի ընթացում Ֆինլանդիայի Թուրկու համալսարանի փոխռեկտորը լրագրողներին պատմեց Բոլոնիայի գործընթացի և Հայաստանի ներգրավվածության մասին: Ելույթներից հետո ինչպես լրագրողներին, այնպես էլ դասընթացների մասնակիցներին ընձեռվեց հնարավորություն ուղղել հարցեր ծրագրի ներկայացուցիչներին: Այս փուլում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում հիմնական մարտահրավերը այնպիսի ամբողջական համակարգի ստեղծումն է, որը հնարավորություն կտա պատրաստելու բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր կունենան փոխանցելի հմտություններ: