«Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» էսսեների մրցույթ | EUNewsletter

«Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» էսսեների մրցույթ

23 Սեպտեմբեր 2017
ARS_4946

Սեպտեմբերի 14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի հաղթողներին: Մրցանակներ ստացան առաջին մրցանակակիր Մերի Թելունցը և երկրորդ մրցանակակիր Արթուր Բարսեղյանը: Մերի Թելունցը ստացավ ArmTab, իսկ Արթուր Բարսեղյանը՝ հնարավորություն մասնակցելու էրազմուս+ դասընթացին ԵՄ անդամ պետություններից որևէ մեկում:
Մրցույթը բաց էր մայիսի 31-ից մինչև հուլիսի 9-ը 17-ից 35 տարեկան երիտասարդների համար: Նպատակն էր լսել երիտասարդների տեսակետը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանի երիտասարդության վրա այդ հարաբերությունների ազդեցության մասին: Ներկայացված 74 էսսեներից ընտրվել էր 12-ը։ Ժյուրիի կազմը բաղկացած էր Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Եվրաակումբ նախագծի, Հայաստանի առաջադիմական երիտասարդության, Եվրոպական երիտասարդական խորհրդարանի և երիտասարդ եվրոպացի դեսպանների ներկայացուցիչներից:

ARS_4837Դեսպան Սվիտալսկին շնորհավորեց հաղթողներին. «Ես հնարավորություն ունեի կարդալ հաղթող էսսեները և իրոք շատ տպավորված էի: Էսսեները շատ մտածված էին և հաստատում են երիտասարդ սերնդի տաղանդը: Մենք հարցրել էինք, թե որտեղ է ավարտվում Եվրոպան: Սա բարդ հարց է, քանի որ Եվրոպայի սահմանները տարիների ընթացքում փոխվել են, և դեռևս անպատասխանն է այն քննարկումը, թե որտեղ է սկսվում և ավարտվում Եվրոպան: Ինչպես գիտեք, Եվրոպայում այժմ կարևոր փուլ է, քանի որ քննարկվում է ԵՄ ապագան: Եվրոպան գեղեցիկ նախագիծ է. համաշխարհային տեսանկյունից Եվրոպան կայունության անբաժանելի մասն է: Եվրոպական դիվանագիտությունը հիմնված է ուժեղ բարոյական կողմնորոշման, սկզբունքների, կանխատեսելիության և արդարության վրա: Որպես նախագիծ Եվրոպան ունի պայծառ ապագա, հիմնականում այն պատճառով, որ այդքան գրավիչ է երիտասարդների համար: Անշուշտ, երիտասարդներն են այժմ Եվրոպան առաջ մղող հիմնական դերակատարները»:

ARS_498418-ամյա Մերի Թելունցը ապագա ֆինանսիստ է: Նա ներգրավված է Հայաստանում իրականացվող մի շարք ԵՄ ծրագրերում. «Երբ կարդացի էսսեների մրցույթի վերնագիրը, արդեն գիտեի, թե ինչ եմ գրելու, քանի որ գաղափարը միշտ ունեցել եմ: Հիմնական միտքն այն է, որ Եվրոպան չի սահմանափակվում իր ֆիզիկական սահմաններով. այն ավելի մեծ արժեքների համակարգ է: Կարծում եմ, որ ես այդ արժեքների կրողն եմ»:

ARS_497322-ամյա Արթուր Բաղդասարյանը փիլիսոփա ու հոգեբան է մասնագիտությամբ, հետաքրքրված է ԵՄ-Հայաստան հարաբերություններով. «Ես համեմատել եմ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հայկական սփյուռքի վերաբերմունքը: Օրինակ, Ռուսաստանի հայ համայնքը համարում է, որ Հայաստանը Կովկասի մասն է, մինչդեռ եվրոպական երկրների հայկական համայնքները համոզված են, որ Հայաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է: Շատ ուրախ եմ, որ արժանացել եմ երկրորդ մրցանակին և նման հնարավորություն է ընձեռնվել: Կցանկանայի ֆրանսախոս երկիր գնալ, որպեսզի զարգացնեի ֆրանսերենս, քանի որ արդեն տիրապետում եմ»:

«Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» էսսեների մրցույթ

Սեպտեմբերի 14-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթի հաղթողներին: Մրցանակներ ստացան առաջին մրցանակակիր Մերի Թելունցը և երկրորդ մրցանակակիր Արթուր Բարսեղյանը: Մերի Թելունցը ստացավ ArmTab, իսկ Արթուր Բարսեղյանը՝ հնարավորություն մասնակցելու էրազմուս+ դասընթացին ԵՄ անդամ պետություններից որևէ մեկում: Մրցույթը բաց էր մայիսի 31-ից մինչև հուլիսի 9-ը 17-ից 35 տարեկան երիտասարդների համար: Նպատակն էր լսել երիտասարդների տեսակետը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանի երիտասարդության վրա այդ հարաբերությունների ազդեցության մասին: Ներկայացված 74 էսսեներից ընտրվել էր 12-ը։ Ժյուրիի կազմը բաղկացած էր Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Եվրաակումբ նախագծի, Հայաստանի առաջադիմական երիտասարդության, Եվրոպական երիտասարդական խորհրդարանի և երիտասարդ եվրոպացի դեսպանների ներկայացուցիչներից: