Ոսկե բանալիներն ու ժանգոտ կողպեքը հանձնվեցին | EUNewsletter

Ոսկե բանալիներն ու ժանգոտ կողպեքը հանձնվեցին

30 Սեպտեմբեր 2015
ARS_9548

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է նշանավորել տեղեկատվության ազատության միջազգային օրը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ:
ARS_9624Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բոլոր ներկաներին ողջունել է հայերենով, անուհետև անցել իր բացման խոսքին: «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցելու հանրային ծառայությունների հետ։ Վատագույնը, ինչը կարող է տեղի ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, դա ժխտումն է, որ կոռուպցիան գոյություն չունի, կամ այնքան քիչ է, որ էական չէ: Եթե մենք ցանկանում ենք արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է ճանաչենք փաստերը: ԵՄ-ն այստեղ է, որպեսզի օգնի Հայաստանի Կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, և մենք արդեն շուրջ 15 միլիոն եվրո ենք ծախսել այդ ուղղությամբ: Թափանցիկությունը ձեռք ձեռքի բռնած է գնում կոռուպցիայի դեմ պայքարում: Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր պարգևատրում ենք այն հաստատություններին և մարդկանց, որոնք կարևոր գործ են անում այս հարցում, ու նաև ամոթով մատնանշենք նրանց, ովքեր չեն արդարացրել սպասելիքները: Անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ»:
ARS_9587ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կարևորել է այս նախաձեռնությունը և շնորհավորել մրցանակակիրներին իր բացման խոսքում: «Ես ցանկանում եմ բոլորիդ ողջունել Հայաստանի Կառավարության անունից: Այս միջոցառումը, որը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, ամեն տարի նպաստում է ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառավարման թափանցիկությանը: ՀՀ Կառավարությունը վերջին տարիներին ավելի բաց է աշխատում, և մենք կարող ենք ընդգծել, որ մեծ առաջադիմություն է գրանցվել քաղաքացիների և կառավարության միջև համագործակցության հարցում»:
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը:
ARS_9634Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվել է հետևյալ անձանց և կազմակերպություններին.
• Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
• Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ է ճանաչվել ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրան Ոսկե բանալի մրցանակը հանձնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։
• «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ է տրվել ՀՀ Կառավարության աշխատակազմին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող Գուրգեն Դումանյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը։
• ԲԿԳ շջանակներում լավագույն նախագծի իրականացնող է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը։
• Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության www.minagro.am կայքը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
• Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ն: Հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
• Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան է ճանաչվել «Արնի քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Նրան մրցանակը հանձնել է ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդը։
• «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց է հայտարարվել «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին մրցանակը շնորհել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
• Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը: Ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը։
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվել է այս մարմիններին.
• Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմնի:

Ոսկե բանալիներն ու ժանգոտ կողպեքը հանձնվեցին

Սեպտեմբերի 28-ին Երևանում տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի նպատակն է նշանավորել տեղեկատվության ազատության միջազգային օրը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել ԵՄ աջակցությամբ: ARS_9624Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բոլոր ներկաներին ողջունել է հայերենով, անուհետև անցել իր բացման խոսքին: «Հրապարակայնությունն ու տեղեկատվության ազատությունը կոռուպցիայի նվազեցման առանցքային գործոններ են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս փոխգործակցելու հանրային ծառայությունների հետ։ Վատագույնը, ինչը կարող է տեղի ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, դա ժխտումն է, որ կոռուպցիան գոյություն չունի, կամ այնքան քիչ է, որ էական չէ: Եթե մենք ցանկանում ենք արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է ճանաչենք փաստերը: ԵՄ-ն այստեղ է, որպեսզի օգնի Հայաստանի Կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, և մենք արդեն շուրջ 15 միլիոն եվրո ենք ծախսել այդ ուղղությամբ: Թափանցիկությունը ձեռք ձեռքի բռնած է գնում կոռուպցիայի դեմ պայքարում: Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր պարգևատրում ենք այն հաստատություններին և մարդկանց, որոնք կարևոր գործ են անում այս հարցում, ու նաև ամոթով մատնանշենք նրանց, ովքեր չեն արդարացրել սպասելիքները: Անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր հանրային քաղաքականության իրականացման և մշտադիտարկման գործում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարձրացնելու ուղղությամբ»: ARS_9587ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կարևորել է այս նախաձեռնությունը և շնորհավորել մրցանակակիրներին իր բացման խոսքում: «Ես ցանկանում եմ բոլորիդ ողջունել Հայաստանի Կառավարության անունից: Այս միջոցառումը, որը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, ամեն տարի նպաստում է ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, պետական կառավարման թափանցիկությանը: ՀՀ Կառավարությունը վերջին տարիներին ավելի բաց է աշխատում, և մենք կարող ենք ընդգծել, որ մեծ առաջադիմություն է գրանցվել քաղաքացիների և կառավարության միջև համագործակցության հարցում»: ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Ոսկե բանալին և ժանգոտ կողպեքը դարձել են ազդեցիկ միջոցներ փակ գործունեությունը հրապարակայնորեն քննադատելու, միաժամանակ բարձր գնահատելու պետական մարմինների բաց և թափանցիկ աշխատանքը: ARS_9634Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվել է հետևյալ անձանց և կազմակերպություններին. • Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է ՀՀ Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ • Տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ է ճանաչվել ՀՀ արադարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նրան Ոսկե բանալի մրցանակը հանձնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը։ • «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար մրցանակ է տրվել ՀՀ Կառավարության աշխատակազմին: ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ ազգային համակարգող Գուրգեն Դումանյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը։ • ԲԿԳ շջանակներում լավագույն նախագծի իրականացնող է ճանաչվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը: Նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը։ • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության www.minagro.am կայքը: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ • Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ն: Հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ • Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան է ճանաչվել «Արնի քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը: Նրան մրցանակը հանձնել է ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մքֆարլենդը։ • «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց է հայտարարվել «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական-քաղաքական ծրագրերի բաժինը: Հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին մրցանակը շնորհել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։ • Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակը: Ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Նաիրա Սուլթանյանը։ Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ տրվել է այս մարմիններին. • Արմավիրի քաղաքապետարանին՝ որպես 2015թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմնի: