Նոր ձեռնարկություններ Վանաձորում, Ստեփանավանում և Ալավերդիում Եվրոպական միության աջակցությամբ | EUNewsletter

Նոր ձեռնարկություններ Վանաձորում, Ստեփանավանում և Ալավերդիում Եվրոպական միության աջակցությամբ

10 Սեպտեմբեր 2018
^B4B6A8012C7C9FEA115DBBA6FB9D33082034A0D5A3A205EA3A^pimgpsh_fullsize_distr

Սեպտեմբերի 2-ին Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում բացվել է չորս նոր ձեռնարկություն Եվրոպական միության աջակցությամբ: Բոլոր ձեռնարկությունները գործունեությունը սկսել են Եվրոպական միության և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում:

^B2B958BA67C5A4AE02EAFAFBE65FB7BCAC8A0B4D7A6C8573E7^pimgpsh_fullsize_distrՄեղուների միջոցով բուժումներ (ապիթերապիա) իրականացնելու և ապիտուրիզմով զբաղվելու նպատակով է Վիգեն Մնացականյանն Ալավերդի քաղաքում հիմնել է իր բիզնեսը՝ ԱրմԲի-ն: Վանաձորում բացված «Գանձակ» արագ սննդի և հացաթխման կետի սեփականատեր Ռուզաննա Հայրապետյանը նոր բիզնեսը հիմնել է իր ընտանիքին պատկանող չգործող նախկին կահույքի սրահի տեղում: Արման Առաքելյանը Ստեփանավան քաղաքում հիմնել է «Լոռե» ՍՊԸ-ն, որը մատուցելու է հյուրընկալության ծառայություններ՝ նախատեսված և ակտիվ, և պասիվ հանգստի սիրահարների համար։ Իսկ Համլետ Թումասյանը Ստեփանավանում բացված ևս մեկ հյուրատան սեփականատերն է:

^8ACCA18F69DA231F6E2D1918CD60DA728302274E27E69E08B4^pimgpsh_fullsize_distrԾրագիրն իրականացնող կազմակերպության՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյան ներկայացրեց ՓՄՁ-ների խնդիրները. «Մեր կարծիքով Հայաստանում պոտենցիալ բիզնեսմենն ունի երեք հիմնական խնդիր՝ գիտելիքների, ֆինանսական միջոցների պակաս և շուկայի հասանելիության խնդիր: Այդ երեք հիմնական խնդիրները փորձում ենք մեր գործունեության ընթացքում ընդգծել և լուծումներ առաջարկել: Այսօր ՀՆԱ-ում ՓՄՁ մասնաբաժինը բավարար չէ, սակայն ներկա քաղաքականությունն ուղղված է այդ ցուցանիշի բարելավմանը: Այս ծարգիրը այդ քաղաքականության մի մասն է. այս չորս ձեռնարկությունները ապահովել են ոչ պակաս քան 30 աշխատատեղ, շուտով կապահովեն նաև եկամտի աճ, ինչն օգտակար է թե´ իրենց բիզնեսի համար, թե´ պետության»:

^46CB8BE11E532FD3E7AF09F09DB2B4146B3E82447074FA1AC6^pimgpsh_fullsize_distr«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի ղեկավար Լիլիթ Ափուջանյանն ուրախ էր արձանագրել, որ ԵՄ այս ծրագրի շնորհիվ աջակցություն ստացած ձեռնարկությունները լավ են զարգանում. «Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել ՓՄՁ-ներին: Շատերն են խոսում գործազրկության մասին, բայց երբ զրուցում ենք ձեռնարկությունների սեփականատերերի հետ, հասկանում ենք, որ նրանք էլ չեն կարողանում գտնել որակյալ աշխատուժ: Նման ծրագրերը օգնում են այդ բացը լրացնել: Աշխատում ենք երեք մարզերում. մեր գործողությունները նույնն են, տարբեր են սակայն ձեռնարկությունները՝ կախված մարզի առանձնահատկություններից»:

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» երկամյա ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում, իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից գործընկերների հետ համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 միլիոն 604 հազար 888 եվրո, որից 1 միլիոն 123 հազար 370 եվրոն Եվրոպական միության կողմից տրամադրվող դրամաշնորհն է: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Ծրագրի շրջանակում նախատեսվել է ստեղծել նոր կայուն աշխատատեղեր, բարձրացնել տեղական ձեռնարկությունների մրցունակությունը և ստեղծել նոր ձեռնարկություններ։ Ծրագիրը բաղկացած է մի շարք փոխկապակցված և համալիր գործողություններից՝ հիմնական նպատակ ունենալով բարելավել թիրախային խմբերի և վերջնական շահառուների տնտեսական վիճակը։