Նոր հնարավորություններ Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար | EUNewsletter

Նոր հնարավորություններ Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար

19 Փետրվար 2016
ARS_5961

Երեխաների խնամքի կենտրոններում, խնամատար ընտանիքներում կամ ինքնուրույն ապրող 16-23 տարեկան 60 ծնողազուրկ երեխա դարձել է «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի շահառու:
Այս երեխաները կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում, ինչը թույլ կտա նրանց ապագայում բացել սեփական բիզնեսը:
Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ծրագրի իրազեկման առաջին աշխատաժողովը, որին մասնակցել են քաղհասարակության, բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի շահառուները:
ARS_5898Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու ԵՄ աջակցության մասին: «Ես ուրախ եմ, որ ԵՄ-ն այս ծրագրի միջոցով ՀՀ Կառավարության հետ միասին իրավական շրջանակում աջակցում է քաղաքացիական իրազեկության բարձրացմանը և ստեղծում զբաղվածության հնարավորություններ Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար: Մենք իրականացնում ենք այս ծրագիրը` հիմնվելով մի քանի կարևոր հանգամանքի վրա: Առաջին հերթին, որովհետև երեխաների իրավունքները շատ կարևոր են. երիտասարդ սերունդն իսկապես չափազանց կարևոր է այսօրվա աշխարհում: Ժողովրդագրական զարգացումների պարագայում նոր սերնդին չափահաս կյանք մուտք գործելու համար լավ մեկնարկ ապահովելը ստացել է նոր նշանակություն ու կարևորություն: Եվրոպայում երեխաները դիտարկվում եմ որպես հասարակությունը առաջ տանելու, ապագայի մարտահրավերներին դիմագրավելու ուժ: Այս ծրագիրը կրթական հնարավորությունների, աշխատանք ունենալու, սեփական գործ հիմնելու մասին է: Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, քան մյուս երկրներում: Այստեղ ծնողազուրկ երեխաներն ավելի քիչ են, որովհետև հայկական հասարակության մեջ ընտանեկան կապերը շատ ամուր են: Հայերը պետք է հպարտ լինեն, որ ընտանեկան արժեքները նրանց համար այդքան կարևոր են, և այդ ամուր կապը կարող է երտասարդների համար շատ խնդիրներ լուծել: Սակայն Հայաստանում դեռ կան ծնողազուրկ երեխաներ, որոնք աջակցության կարիք ունեն, այսինքն՝ դեռ շատ անելիքներ կան: Մենք պետք է հզորացնենք այդ երեխաներին, օգնենք նրանց գտնել աշխատանք ու կերտել իրենց ապագան»:
ARS_5923Խոսնակների թվում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ՀՀ կառավարությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Մեր կողմից իրականացվող աշխատանքներն առաջին հերթին ուղղված են նրան, որ երեխան ապրի իր կենսաբանական ընտանիքում: Սակայն երբեմն դա անհնար է: Եթե դա հնարավոր չէ, կան նաև այլ հնարավորություններ. ունենալ խնամակալներ և խնամատար ընտանիքներ: 220 ծնողազուրկ երեխա արդեն բնակարան է ստացել, իսկ 250-ը դեռ սպասում է իր հերթին: Ինձ համար այս ծրագրի կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս մանկատան շրջանավարտներին իրենց առաջին ինքնուրույն քայլերն անելու կյանքում և իրենց հաստատուն տեղը գտնելու հասարակության մեջ»:
Ծրագրի շահառուների համար կկազմակերպվեն փոքր բիզնեսի ստեղծման և կառավարման, սահմանադրական իրավունքի, անգլերենի և համակարգչային հմտությունների վեցամսյա դասընթացներ, որոնց ավարտից հետո լավագույն 20 շրջանավարտները ուսումնական պրակտիկա կանցնեն ՀՀ-ում տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններում և կստանան փոքր դրամաշնորհներ՝ իրենց կողմից մշակած գործարար ծրագրերն իրականացնելու և սեփական բիզնեսը սկսելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն»-ի կողմից:
Ծրագրի տևողությունը երկու տարի է (2015թ. մայիս – 2017թ. մայիս), և բյուջեն կազմում է 400.000 եվրո:

Նոր հնարավորություններ Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար

Երեխաների խնամքի կենտրոններում, խնամատար ընտանիքներում կամ ինքնուրույն ապրող 16-23 տարեկան 60 ծնողազուրկ երեխա դարձել է «Ծնողազուրկ երեխաների անհատական զարգացման հավասար հնարավորություններ» ծրագրի շահառու: Այս երեխաները կստանան անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում, ինչը թույլ կտա նրանց ապագայում բացել սեփական բիզնեսը: Փետրվարի 15-ին տեղի է ունեցել ծրագրի իրազեկման առաջին աշխատաժողովը, որին մասնակցել են քաղհասարակության, բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի շահառուները: ARS_5898Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է երեխաների իրավունքները խթանելու և պաշտպանելու ԵՄ աջակցության մասին: «Ես ուրախ եմ, որ ԵՄ-ն այս ծրագրի միջոցով ՀՀ Կառավարության հետ միասին իրավական շրջանակում աջակցում է քաղաքացիական իրազեկության բարձրացմանը և ստեղծում զբաղվածության հնարավորություններ Հայաստանի ծնողազուրկ երեխաների համար: Մենք իրականացնում ենք այս ծրագիրը` հիմնվելով մի քանի կարևոր հանգամանքի վրա: Առաջին հերթին, որովհետև երեխաների իրավունքները շատ կարևոր են. երիտասարդ սերունդն իսկապես չափազանց կարևոր է այսօրվա աշխարհում: Ժողովրդագրական զարգացումների պարագայում նոր սերնդին չափահաս կյանք մուտք գործելու համար լավ մեկնարկ ապահովելը ստացել է նոր նշանակություն ու կարևորություն: Եվրոպայում երեխաները դիտարկվում եմ որպես հասարակությունը առաջ տանելու, ապագայի մարտահրավերներին դիմագրավելու ուժ: Այս ծրագիրը կրթական հնարավորությունների, աշխատանք ունենալու, սեփական գործ հիմնելու մասին է: Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է, քան մյուս երկրներում: Այստեղ ծնողազուրկ երեխաներն ավելի քիչ են, որովհետև հայկական հասարակության մեջ ընտանեկան կապերը շատ ամուր են: Հայերը պետք է հպարտ լինեն, որ ընտանեկան արժեքները նրանց համար այդքան կարևոր են, և այդ ամուր կապը կարող է երտասարդների համար շատ խնդիրներ լուծել: Սակայն Հայաստանում դեռ կան ծնողազուրկ երեխաներ, որոնք աջակցության կարիք ունեն, այսինքն՝ դեռ շատ անելիքներ կան: Մենք պետք է հզորացնենք այդ երեխաներին, օգնենք նրանց գտնել աշխատանք ու կերտել իրենց ապագան»: ARS_5923Խոսնակների թվում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ՀՀ կառավարությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: «Մեր կողմից իրականացվող աշխատանքներն առաջին հերթին ուղղված են նրան, որ երեխան ապրի իր կենսաբանական ընտանիքում: Սակայն երբեմն դա անհնար է: Եթե դա հնարավոր չէ, կան նաև այլ հնարավորություններ. ունենալ խնամակալներ և խնամատար ընտանիքներ: 220 ծնողազուրկ երեխա արդեն բնակարան է ստացել, իսկ 250-ը դեռ սպասում է իր հերթին: Ինձ համար այս ծրագրի կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս մանկատան շրջանավարտներին իրենց առաջին ինքնուրույն քայլերն անելու կյանքում և իրենց հաստատուն տեղը գտնելու հասարակության մեջ»: Ծրագրի շահառուների համար կկազմակերպվեն փոքր բիզնեսի ստեղծման և կառավարման, սահմանադրական իրավունքի, անգլերենի և համակարգչային հմտությունների վեցամսյա դասընթացներ, որոնց ավարտից հետո լավագույն 20 շրջանավարտները ուսումնական պրակտիկա կանցնեն ՀՀ-ում տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններում և կստանան փոքր դրամաշնորհներ՝ իրենց կողմից մշակած գործարար ծրագրերն իրականացնելու և սեփական բիզնեսը սկսելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Սոցիալ-տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն»-ի կողմից: Ծրագրի տևողությունը երկու տարի է (2015թ. մայիս – 2017թ. մայիս), և բյուջեն կազմում է 400.000 եվրո: