Նոր ծրագրեր հայաստանցի երիտասարդների համար | EUNewsletter

Նոր ծրագրեր հայաստանցի երիտասարդների համար

29 Մարտ 2018
ARS_3816_

Մարտի 20-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության ներքո մեկնարկեցին չորս նոր ծրագիր: Ծրագրերի նպատակն է ամբողջ երկրում բարձրացնել երիտասարդների զբաղվածության հնարավորություններն ու զբաղունակությունը, հզորացնել երիտասարդներին նոր հմտություններով, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, ապահովել աշխատանքային փորձով և գործարարությամբ զբաղվելու հնարավորություններով: Ծրագրերի մեկնարկը հայտարարեցին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երիտասարդների հետ հանդիպման ժամանակ: ԵՄ ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում այս ծրագրերի իրականացման համար կազմում է 1.9 միլիո եվրո:

ARS_3844_ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման ծրագիրը կբարելավի սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում կրթություն ստանալու և աշխատելու հնարավորությունները: ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար ծրագիրը կզարգացնի խոցելի խմբերի երիտասարդ ներկայացուցիչների ձեռնարկատիրական ներուժը և կբարելավել նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Ծրագիրը նաև կաջակցի երիտասարդներին առավել լայնորեն օգտվելու ուսումնակրթական հնարավորություններից, ինչպես նաև ակտիվորեն մասնակցելու տարբեր ոլորտներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը տեղական և ազգային մակարդակներում: ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն ծրագիրը ուղղված է սոցիալապես և տնտեսապես անապահով երիտասարդների՝ հատկապես երիտասարդ կանանց հզորացմանը, նրանց զբաղունակության և ձեռնարկատիրական ներուժի զարգացմանը: ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅԵՍ. հմտություններ աշխատանքի համար ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։ «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնությունը (ընդհանուր բյուջեն 22.75 միլիոն եվրո (ԵՄ ներդրումը`20 միլիոն եվրո) նպաստում է երիտասարդների ակտիվ մասնակցությանը հասարակության մեջ և բարելավում է աշխատունակությունը` զարգացնելով նրանց կարողությունները և աջակցելով նրանց դառնալ ապագա ղեկավարներ և գործարարներ տարբեր գործողությունների միջոցով, այդ թվում` կարողությունների զարգացում, ֆելոուշիփեր, քաղաքական երկխոսություն և դրամաշնորհներ այդ ոլորտներում գործող կազմակերպություններին:

ARS_3744_Իր խոսքում, Լոուրենս Մերեդիթն ընդգծեց երիտասարդության հզորացման կարևորությունը. «Մենք արդեն շատ բան ենք անում երիտասարդության դերը խթանելու համար: Օրինակ՝ իմ սերնդի համար Էրազմուսը Եվրոպական միությունում որոշիչ փոփոխություն էր: Մենք ցանկանում ենք, որ Էրազմուսը+-ն էլ լինի ձեր սերնդի համար որոշիչ փոփոխություն: 2017-ին տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ հաստատվեց Արևելյան գործընկերության «2020-ի 20 արդյունքները» փաստաթուղթը, որի նպատակն է համագործակցության շնորհիվ շոշափելի արդյունքներ գրանցել քաղաքացիների համար: Գագաթաժողովի հռչակագրում ընդգծված հիմնական արդյունքների շարքում է Երիտասարդության և կրթության նոր փաթեթը: Երիտասարդության փաթեթի հիմքում ընկած է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնությունը: Հետևաբար, այսօր շատ հաճելի է մեկնարկել այս չորս նոր ծրագրերը, որոնք «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության տեսլականը Հայաստանում մեկ քայլ առաջ կտանեն»:

ARS_3786_Դեսպան Սվիտալսկին բարձր գնահատեց հայ երիտասարդների ներուժը. «Հայաստանում երիտասարդ սերունդը մեծ մարտահրավերների առջև է կանգնած: Դուք պետք է ձեր երկիրը նոր մակարդակի բարձրացնենք. ձեր ծնողները ստեղծել են անկախ պետություն, ձևավորել են կառույցներ, բայց նրանք կրել ու շարունակում են կրել անցյալի արժեքները: Դուք վայելում եք ազատության տարբեր դրսևորումներ, և ձեր պատասխանատվությունն է կերտել ձեր երկրի ապագան՝ հաշվի առնելով մարդկային քաղաքակրթության պատմության լավագույն օրինակները: Դուք այն սերունդը չեք, որը կարող է պարզապես օգուտ քաղել անցյալից, ձեզ մարտահրավերներ են սպասում: ԵՄ-ն խորապես հավատում է հայ երիտասարդությանը: Դուք արտոնյալ եք, քանի որ ավանդույթներով հարուստ քաղաքակրթության ժառանգներն եք: Դուք շատ տաղանդավոր եք, այդ իսկ պատճառով մենք ձեզ ենք առաջարկում մեր աջակցությունը»: