Նոր էլեկտրոնային գործիքներ ավելի լավ կառավարման համար | EUNewsletter

Նոր էլեկտրոնային գործիքներ ավելի լավ կառավարման համար

14 Փետրվար 2018
DSC_7478

Փետրվարի 9-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիքներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մասնակցել են «Էլ-մասնակցության գործիքները արդարադատության նախարարությունում» խորագրով շնորհանդեսին ու հանդես եկել ելույթներով:
www.e-hotline.am թեժ գծի կայքի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ: Իսկ www.e-request.am կայքը հնարավորություն է ընձեռնում ուղարկել դիմում, հարցում կամ բողոք պետական մարմիններին, ստանալ պատասխան կրկին առցանց, միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի տրամադրած պատասխանի բովանդակության և տրամադրման ժամկետի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն: Էլ-կառավարման և էլ-արդարադատության գործիքների ներդրման նպատակն է բարելավել հանրային ծառայությունների մատուցումը օգտվողներին և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ ապահովելով թափանցիկություն, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, վարչարարության արդյունավետության բարձրացում: Այս նոր էլեկտրոնային գործիքները լրացնում են ԵՄ աջակցությամբ արդեն իսկ ստեղծված այլ էլեկտրոնային գործիքներին, ինչպիսիք են վերջերս գործարկված e-draft.am-ը, քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգը, էլեկտրոնային նոտարը, էլեկտրոնային ոստիկանության համակարգը և այլն:

DSC_7427Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է ներկաներին էլեկտրոնային արդարադատության ոլորտում ևս մեկ կարևոր քայլ կատարելու համար և նշել. «Այս ոլորտում մեր գործունեությունը ուղղված է ի շահ Հայաստանի քաղաքացիների, և մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում: Եվրոպական միության համար այսօրվա իրադարձությունը շատ հաճելի առիթ է, քանի որ նորարար գործիքներ ներկայացնելու տեսանկյունից այս ծրագրերն օգնում են միջազգային համայնքում Հայաստանին դառնալ առաջատար: Հայաստանը կարող է հպարտանալ արդեն իսկ գործարկված էլեկտրոնային գործիքներով, որոնց հաջող իրականացումը օրինակ է շատ երկրների համար, որ անգամ սահմանափակ ռեսուրսներով կարելի է արդյունքներ գրանցել քաղաքացիների համար, երբ կա առաջընթացին ձգտող մարդակային կապիտալ»:

DSC_7405Նախարար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը Հայաստանում էլեկտրոնային կառավարման շարունակական աջացության համար. «Այս էլեկտրոնային գործիքները կարևոր գործառույթներ ունեն: Առաջին հերթին էլեկտրոնային կառավարումը հնարավորություն է տալիս մարդկանց լայն շրջանակների ընդգրկել պետական կառավարաման համակարգում: Երկրորդ՝ դրանք արդյունավետ են կոռուպցիայի դեմ պայքարում: Իրականում բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր գործիքներ կան. նրանց մի մասն արդյունավետ է, մյուս մասը՝ ոչ: Ես կարծում եմ, որ կոռուպցիան հաղթահարելու համար ամենակարևորը ինֆորմացիայի հասանելիությունն է»:

Նոր էլեկտրոնային գործիքներ ավելի լավ կառավարման համար

Փետրվարի 9-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ մշակված երկու նոր էլեկտրոնային գործիքներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մասնակցել են «Էլ-մասնակցության գործիքները արդարադատության նախարարությունում» խորագրով շնորհանդեսին ու հանդես եկել ելույթներով: www.e-hotline.am թեժ գծի կայքի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ: Իսկ www.e-request.am կայքը հնարավորություն է ընձեռնում ուղարկել դիմում, հարցում կամ բողոք պետական մարմիններին, ստանալ պատասխան կրկին առցանց, միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի տրամադրած պատասխանի բովանդակության և տրամադրման ժամկետի վերաբերյալ, որի հիման վրա կազմվում է վիճակագրություն: Էլ-կառավարման և էլ-արդարադատության գործիքների ներդրման նպատակն է բարելավել հանրային ծառայությունների մատուցումը օգտվողներին և դարձնել այն հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ ապահովելով թափանցիկություն, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, վարչարարության արդյունավետության բարձրացում: Այս նոր էլեկտրոնային գործիքները լրացնում են ԵՄ աջակցությամբ արդեն իսկ ստեղծված այլ էլեկտրոնային գործիքներին, ինչպիսիք են վերջերս գործարկված e-draft.am-ը, քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգը, էլեկտրոնային նոտարը, էլեկտրոնային ոստիկանության համակարգը և այլն: