Նոր բիզնեսներ՝ ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Նոր բիզնեսներ՝ ԵՄ աջակցությամբ

16 March 2015

Մարտի 11-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրել էին լրագրողներին Ախթալա: Այցի նպատակն էր հանրությանը ներկայացնել ծրագրի ընթացիկ ձեռքբերումներն ու միասին նշել Կանանց միջազգային օրը:
ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշեց, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: ARS_3253«Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 62 բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել է դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցի: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայնքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով:
Բացի վերոնշյալ ծրագրերից, դրամաշնորհ է տրամադրվել սոցիալական ձեռներեցության մեկ այլ ծրագրի, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում:
Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ովքեր մարզի համայնքների ղեկավարների հետ գործուն աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացման գործում: «Շատ ուրախալի կլիներ, որ նման ծրագրերն ունենային իրենց շարունակությունը, որովհետև այսօրինակ ծրագրերով լուծվում են մարզի կանանց սոցիալական խնդիրները: Այսպիսի ծրագրերը բոլորիս համար էլ կարևոր են»,- իր ելույթում նշեց Լոռու փոխմարզպետը:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան և Աքորի համայնքներում հիմվել և արդեն իսկ ակտիվ գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց:
ARS_3244Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագիրն իրականացնում են ՀԵԿԱ-ն, CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ:
Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ-ի աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ:

Նոր բիզնեսներ՝ ԵՄ աջակցությամբ

Մարտի 11-ին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրել էին լրագրողներին Ախթալա: Այցի նպատակն էր հանրությանը ներկայացնել ծրագրի ընթացիկ ձեռքբերումներն ու միասին նշել Կանանց միջազգային օրը: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանն իր ելույթում նշեց, որ Եվրամիության կողմից կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, և այս մեկն էլ դրա վառ ապացույցն է: ARS_3253«Ծրագրի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել են Լոռու մարզի ավելի քան 140 կանայք և աղջիկներ: Դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 62 բիզնես ծրագիր, որից 12-ը՝ խմբային: Ներկայացված ծրագրերից 14-ը ստացել է դրական գնահատական, որից 3 ծրագիր՝ 1-ը՝ Ախթալայում, և 2-ը՝ Ալավերդիում, արդեն ֆինանսավորվել են, և կանայք կյանքի են կոչել իրենց ծրագրերը: Մնացած 11 ծրագրերը, որոնք ստացել են դրական գնահատական, գտնվում են վերջնական հաստատման, ընկերությունների գրանցման և փաստաթղթավորման փուլում, որից հետո նրանց նույնպես կտրամադրվեն ֆինանսական միջոցներ՝ դրամաշնորհի տեսքով»: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 3 կին ձեռներեցի: Ախթալայում տեխնիկական վերազինումից հետո վերագործարկվել է Արմենուհի Մամյանի հացի և խմորեղենի արտադրամասը: Ալավերդի համայնքում ֆինանսական աջակցություն է տրամադրվել Իրինա Իսրայելյանին՝ հյուրատնային բիզնեսը զարգացնելու և վրանային ճամբար/կեմպինգ/ հիմնելու համար, իսկ Անահիտ Ջաղինյանին տրամադրվել են սարքավորումներ խմորեղենի արտադրություն հիմնելու նպատակով: Բացի վերոնշյալ ծրագրերից, դրամաշնորհ է տրամադրվել սոցիալական ձեռներեցության մեկ այլ ծրագրի, որի հիման վրա Ախթալա համայքնում հիմնվել է տիկնիկային թատրոն: Մինչ այժմ տիկնիկային թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել մարզի տարբեր համայնքներում: Միջոցառմանը ներկա էին նաև Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ովքեր մարզի համայնքների ղեկավարների հետ գործուն աջակցություն են ցուցաբերել ծրագրի իրականացման գործում: «Շատ ուրախալի կլիներ, որ նման ծրագրերն ունենային իրենց շարունակությունը, որովհետև այսօրինակ ծրագրերով լուծվում են մարզի կանանց սոցիալական խնդիրները: Այսպիսի ծրագրերը բոլորիս համար էլ կարևոր են»,- իր ելույթում նշեց Լոռու փոխմարզպետը: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շամլուղ, Շնող, Թեղուտ, Մեծ Այրում, Օձուն, Հաղպատ, Ճոճկան և Աքորի համայնքներում հիմվել և արդեն իսկ ակտիվ գործում են «Կանանց խորհուրդներ», որոնք ակտիվորեն մասնակցում են համայնքներում որոշումների կայացման գործընթացին, բարձրացնում են կանանց հիմնախնդիրները և տարբեր կառույցների և համայնքի կանանց համագործակցության շրջանակներում փորձում են լուծում տալ դրանց: ARS_3244Ծրագրի իրականացման համար ԵՄ-ն հատկացրել է 768.357 եվրո: Ծրագիրն իրականացնում են ՀԵԿԱ-ն, CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագրի տևողությունը 3 տարի է` 2013թ. մայիսից մինչև 2016թ. ապրիլ: Միջոցառման ավարտին «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀԵԿԱ-ի աջակցությամբ հիմնված տիկնիկային թատրոնը ներկայացավ «Կարմիր գլխարկ» ներկայացմամբ: