Նորարար բիզնես միջավայր Սևանում ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Նորարար բիզնես միջավայր Սևանում ԵՄ աջակցությամբ

6 Մարտ 2018
Sevan

Սևան քաղաքը ճանաչվել է Եվրոպական միության «Քաղաքապետերը` հանուն տնտեսական զարգացման» բազմամյա նախաձեռնության շրջանակում հայտարարված մրցույթի հաղթող, որը մեկնարկել էր 2017 թվականին: Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքը միացել է ԵՄ այս նախաձեռնությանը մայիս ամսին և հայտարարված մրցույթի արդյունքում ճանաչվել է Հայաստանում առաջին ու դեռևս միակ հաղթող քաղաքը:

2018-2020թթ. Սևանում կիրականացվի «ԵՄ-ն Սևանի համար՝ բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» պիլոտային ծրագիրը, որը միտված է համայնքում գործարար միջավայրի բարելավման, տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար լուրջ և հիմնարար նախադրյալների ստեղծմանը: Ծրագիրը նպատակ ունի աջակացելու Սևան համայնքի արագ վերափոխմանը, դարձնելու այն ֆինանսապես անկախ, տնտեսապես կայուն ու սոցիալապես ավելի գրավիչ:

Մարտի 1-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը մասնակցեցին ծրագրի շնորհանդեսին:

Պյոտր ՍվիտալսկիՀայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ելույթի սկզբում շնորհավորեց Սևանի համայնքապետարանին հաղթող առաջարկ ներկայացնելու համար. «Համայնքապետարանը ներկայացրել է հիանալի ծրագիր, և ես շատ ուրախ եմ, որ Սևան քաղաքը դարձել է այս ծրագրի առաջին շահառուն: Եվրոպական միության համար գերակա նպատակ է Հայաստանում տնտեսական զարգացման խթանումը, և շատ կարևոր է սկսել զարգացումը հենց համայնքներից: Ցանկացած երկրի տնտեսական զարգացումը պայմանավորված է մարզերի համաչափ զարգացմամբ: Փոքր և միջին ձեռնարկությունները տնտեսական աճի շարժիչ ուժն են: Օրինակ՝ ԵՄ երկրներում փոքր և միջին ձեռնարկություններն ապահովում են երկրի ՀՆԱ-ի 70-80%-ը: Հայաստանում այս ցուցանիշը չափազանց ցածր է. համաձայն հետազոտությունների՝ ընդամենը 30%: Ուստի ցանկացած նախաձեռնություն, որն օգնում է ՓՄՁ-ներին, հատկապես երիտասարդ գործարարներին էական է մարզի զարգացման համար: Սկսնակ գործարարները, ՓՄՁ-ները կարող են ապավինել ԵՄ աջակցությանը»:

Ծրագիրն իրականացնելու է երկու կառույց՝ Սևանի համայնքապետարանը և Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը: 538 000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագիրը, որը 90%-ով ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, իրականացման երկու տարիների ընթացքում Սևան համայնքում ստեղծելու է նորարարական բիզնես կենտրոն: Վերջինս մարզում գործող ՓՄՁ-ներին տրամադրելու է ֆիզիկական ենթակառուցվածքներ՝ 15 համատեղ աշխատանքային տարածք, որտեղ գործարարները կարող են օգտվել մատուցվող ծառայություններից, գրասենյակային գույքից ու տեխնիկայից՝ իրենց ամենօրյա աշխատանքը կազմակերպելու համար: Կառուցվելու են նաև Սևան քաղաքի առաջին համաժողովների դահլիճն ու աշխատանքային հանդիպումների սենյակ գործարարների համար: Ծրագիրը կնպաստի նաև գործարար կապերի ստեղծմանը, կտրամադրի խորհրդատվական ու տեխնիկական աջակցություն:

Դավիթ ԼոքյանԻր ելույթում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարևորեց Եվրոպական միության կողմից տրամադրվող խորհրդատվական օժանդակության դերը. «Ես անձնապես շատ եմ ուրախանում ոչ թե այն դեպքում, երբ ԵՄ-ն նյութական օժանդակություն է տրամադրում, այլ երբ ԵՄ լավագույն փորձը գալիս է Հայաստան: Մեր երկրում չափազանց կարևոր է ունենալ այսպիսի կենտրոն, որն ամենօրյա օժանդակություն, գիտելիքներ, գիտական կապիտալ կտրամադրի մեր սկսնակ գործարարներին: Սա իր մասշտաբներով մեծ ծրագիր է, որը կարող է մարզի համար դառնալ ինկուբատոր, կարող է դառնալ հենակետ՝ նոր գաղափարներ ու նոր իդեաներ գեներացնելու համար»:

Բիզնես աջակցությանը զուգահեռ ծրագիրն օժանդակություն է տրամադրելու նաև աշխատանք փնտրողներին, հատկապես երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Վերապատրաստման արդյունքում նրանք կկարողանան աշխատանք ստանալ ծրագրի շահառու փոքր և միջին ձեռնարկություններում որպես որակավորված մասնագետներ: