Ներքին ֆինանսական վերահսկում | EUNewsletter

Ներքին ֆինանսական վերահսկում

16 September 2014

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին (ԿՆՄ) օժանդակության մասին» ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու վերահսկողությանը ՀՀ ֆինանսական հատվածում: Ծրագիրը, որն իրականացվելու է Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության կողմից, ունի չորս հիմնական բաղադրիչ. 1) ներկայիս օրենսդրության վերանայում ու այլ փատաթղթեր, 2) ՊՆՖՀ մեթոդոլոգիական ունակությունների մեծացում, 3) ԿՆՄ աջակցություն ռիսկի կառավարման հարցում, 4) աջակցություն ԿՆՄ ներքին աուդիտի հարցում:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ծրագրի նպատակները. «Այս ծրագիրը մշակվել է ներքին ֆինանսական կառավարման բարեփոխումներին աջակցելու համար: Որպես արդյունք՝ մենք ակնկալում ենք ունենալ կայուն հիմք ՊՆՖՀ-ի համար: Սա, իր հերթին, կհզորացնի ներքին ֆինանասկան գործարքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը նշեց, որ ՊՆՖՀ-ն պետական կառավարման մոդել է. «Շատ կարևոր է, որ քաղաքացիները, հարկատուները տեղյակ լինել այս գործընթացին: ԵՄ-ն հավատում է, որ կենտրոնական իշխանության պատրաստակամությունն ՊՆՖՀ-ի զարգացման կարևորագույն նախադրյալն է: Անհրաժեշտ է կառուցել հաղորդակցության ռազմավարություն բացատրելու համար, թե ինչպես է հանրային կառավարումը նպաստում կայունությանն ու զարգացմանը»: Նա հավելեց, որ ԵՄ-ի ու Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության համագործակցությունը թույլ կտա կառավարությանն ու նախարարությանն իրականացնելու իրենց նախանշած բարեփոխումները:

Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության փոխտնօրեն Քրիստինա Լունդքվիստը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու նպատակները. «Որպես Թվինինգ գործընկեր՝ մենք կփորձենք ապահովել կառավարչական հաշվետվողականություն: Հայաստան կժամանեն մասնագետներ՝ կարճաժամկետ պայմանագրով, և կվերապատրաստեն տեղացի մասնագետներին»:

Ներքին ֆինանսական վերահսկում

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) կարգավորիչ և ինստիտուցիոնալ շրջանակի ուժեղացման և նոր համակարգի գործարկման հարցում Կենտրոնական ներդաշնակեցման միավորին (ԿՆՄ) օժանդակության մասին» ծրագրի մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու վերահսկողությանը ՀՀ ֆինանսական հատվածում: Ծրագիրը, որն իրականացվելու է Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության կողմից, ունի չորս հիմնական բաղադրիչ. 1) ներկայիս օրենսդրության վերանայում ու այլ փատաթղթեր, 2) ՊՆՖՀ մեթոդոլոգիական ունակությունների մեծացում, 3) ԿՆՄ աջակցություն ռիսկի կառավարման հարցում, 4) աջակցություն ԿՆՄ ներքին աուդիտի հարցում: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ծրագրի նպատակները. «Այս ծրագիրը մշակվել է ներքին ֆինանսական կառավարման բարեփոխումներին աջակցելու համար: Որպես արդյունք՝ մենք ակնկալում ենք ունենալ կայուն հիմք ՊՆՖՀ-ի համար: Սա, իր հերթին, կհզորացնի ներքին ֆինանասկան գործարքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»: Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը նշեց, որ ՊՆՖՀ-ն պետական կառավարման մոդել է. «Շատ կարևոր է, որ քաղաքացիները, հարկատուները տեղյակ լինել այս գործընթացին: ԵՄ-ն հավատում է, որ կենտրոնական իշխանության պատրաստակամությունն ՊՆՖՀ-ի զարգացման կարևորագույն նախադրյալն է: Անհրաժեշտ է կառուցել հաղորդակցության ռազմավարություն բացատրելու համար, թե ինչպես է հանրային կառավարումը նպաստում կայունությանն ու զարգացմանը»: Նա հավելեց, որ ԵՄ-ի ու Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության համագործակցությունը թույլ կտա կառավարությանն ու նախարարությանն իրականացնելու իրենց նախանշած բարեփոխումները: Շվեդիայի ազգային ֆինանսական կառավարման գործակալության փոխտնօրեն Քրիստինա Լունդքվիստը ներկայացրեց կազմակերպության պատմությունն ու նպատակները. «Որպես Թվինինգ գործընկեր՝ մենք կփորձենք ապահովել կառավարչական հաշվետվողականություն: Հայաստան կժամանեն մասնագետներ՝ կարճաժամկետ պայմանագրով, և կվերապատրաստեն տեղացի մասնագետներին»: