Ներկայացվեց ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ «Երեխայի իրավունքների գործիքակազմը» | EUNewsletter

Ներկայացվեց ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ «Երեխայի իրավունքների գործիքակազմը»

24 February 2016

Փետրվարի 22-ին Հայաստանում ներկայացվեց ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը»: Միջոցառմանը հաջորդեց երկօրյա դասընթաց` զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված էր Կառավարության, քաղհասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: Գործիքակազմի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ դեսպանը, երեք նախարար ՀՀ Կառավարությունից և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանում գործիքակազմի կիրառմանը:
ARS_6293Դեսպան Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ երեխայի իրավունքները պետք է դիտարկել մարդու իրավունքների համատեքստում: «Այսօր մենք ներկայացնում ենք ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ «Երեխայի իրավունքների գործիքակազմը», որը վկայությունն է նրա, որ երեխաների իրավունքները այստեղ՝ Հայաստանում, շատ կարևոր են ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք օգնել ՀՀ Կառավարությանը, քաղհասարկությանը և հանրային հաստատություններին առաջընթացի հասնել երեխայի իրավունքների հարցում: Երեխայի իրավունքներին նվիրված ոչ մի միջոցառում չի կարող անցնել առանց Յանուշ Կորչակի անունը հիշատակելու: Մի մարդու, ով հիացնում է իր խորաթափանցությամբ, երեխաների իրավունքների և նրանց մասին հոգ տանելու նվիրվածությամբ: Մի անգամ նա ասել է. «Չկան երեխաներ, կան մարդիկ: Մարդիկ, ովքեր ունեն տարբեր փորձառություն, տարբեր ճանապարհներ, արձագանքման տարբեր ձևեր»: Այս գործիքակազմը հասարակ բաների մասին է. ինչպե՞ս երեխան ստանա առողջական արժանապատիվ խնամք, ինչպե՞ս կանխարգելել նրա թերսնված լինելը, ինչպես նվազեցնել բռնությունն ընտանիքում, ինչպե՞ս տալ նրան կրթություն և կյանքում ավելի լավ սկիզբ: Այս գործիքակազմը նաև իրազեկության մասին է, որը շատ կարևոր է: ԵՄ մարդու իրավունքների ոլորտում նոր բյուջետային աջակցության շրջանակներում մենք կկենտրոնանանք նաև օրենքների և հաստատությունների ամրապնդման վրա: Եկեք օգտագործենք այս միջոցառումը և քննարկենք ոչ միայն իրազեկության բարձրացումը, այլև ինչպես պետք է ամրապնդել ՀՀ օրենքները, ինչպես կառուցել ավելի ամուր հաստատություններ, որպեսզի առաջխաղացում ունենանք երեխայի իրավունքների ոլորտում: Այդպիսի հաստատություններից մեկը Օմբուդսմենի գրասենյակն է: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ուժեղ օրենքները մարդու իրավունքների հարցում կենտրոնական դեր են խաղում»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է տարբեր հաստատությունների համագործակցության կարևորության մասին: «Երեխաների պաշտպանության ոլորտում միջգերատեսչական առարկայական համագործակցություն պետք է լինի: Անցյալ տարի Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց միջգերատեսչական կանոնակարգ, բայց գործնականում բոլոր աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար պետք է լինեն ուղեցույցներ, համապատասխան գործիքակազմեր, որոնք սոցիալական աշխատողին, բժիշկին, մանկավարժին, համայնքային ոստիկանին և ՀԿ ներկայացուցիչներին հնարավորություն կտան դեպքի վերաբերյալ ժամանակին տեղեկացնելու համապատասխան կառույցին, որպեսզի ոչ մի երեխայի ճակատագիր դուրս չմնա ուշադրությունից»:
Գործիքակազմի շնորհանդեսն անցյալ տարի ընդունված Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի շարունակությունն է, որը մեկ անգամ ևս նշում է երեխաների և երիտասարդների առանցքային դերը Կայուն զարգացման նպատակների հասնելու գործում:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր կամա թե ակամա դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: «Այս գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելի երեխաների կյանքում»:
ARS_6252ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, որոնք միավորվել են Հայաստանի երեխաների ապագայի համար: «Այս միջոցառումն ապացույցն է նրա, որ մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ երկրների և աշխարհի ապագան երեխաներն են, նրանց ֆիզիկական և մտավոր առողջությունը, նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ իրավունքները: Մեր նախարարության անունից ես կարող եմ ասել, որ այս հարցում մենք ունենք կարևոր առաքելություն՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը: Եվ ես ցանկանում եմ նշել, որ անցյալ տարի ստորագրված բյուջետային աջակցության շրջանակներում երեխայի իրավունքների հարցը մեզ համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է»:
Փորձագիտական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մշակելու իրավունքների վրա հիմնված, երեխաների և երիտասարդների խնդիրները հաշվի առնող մոտեցումներ:

Ներկայացվեց ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ «Երեխայի իրավունքների գործիքակազմը»

Փետրվարի 22-ին Հայաստանում ներկայացվեց ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ համատեղ մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը»: Միջոցառմանը հաջորդեց երկօրյա դասընթաց` զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված էր Կառավարության, քաղհասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար: Գործիքակազմի ներկայացմանը նվիրված միջոցառմանը ԵՄ դեսպանը, երեք նախարար ՀՀ Կառավարությունից և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Հայաստանում գործիքակազմի կիրառմանը: ARS_6293Դեսպան Սվիտալսկին իր ելույթում նշել է, որ երեխայի իրավունքները պետք է դիտարկել մարդու իրավունքների համատեքստում: «Այսօր մենք ներկայացնում ենք ԵՄ-ՅՈՒՆԻՍԵՖ «Երեխայի իրավունքների գործիքակազմը», որը վկայությունն է նրա, որ երեխաների իրավունքները այստեղ՝ Հայաստանում, շատ կարևոր են ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք օգնել ՀՀ Կառավարությանը, քաղհասարկությանը և հանրային հաստատություններին առաջընթացի հասնել երեխայի իրավունքների հարցում: Երեխայի իրավունքներին նվիրված ոչ մի միջոցառում չի կարող անցնել առանց Յանուշ Կորչակի անունը հիշատակելու: Մի մարդու, ով հիացնում է իր խորաթափանցությամբ, երեխաների իրավունքների և նրանց մասին հոգ տանելու նվիրվածությամբ: Մի անգամ նա ասել է. «Չկան երեխաներ, կան մարդիկ: Մարդիկ, ովքեր ունեն տարբեր փորձառություն, տարբեր ճանապարհներ, արձագանքման տարբեր ձևեր»: Այս գործիքակազմը հասարակ բաների մասին է. ինչպե՞ս երեխան ստանա առողջական արժանապատիվ խնամք, ինչպե՞ս կանխարգելել նրա թերսնված լինելը, ինչպես նվազեցնել բռնությունն ընտանիքում, ինչպե՞ս տալ նրան կրթություն և կյանքում ավելի լավ սկիզբ: Այս գործիքակազմը նաև իրազեկության մասին է, որը շատ կարևոր է: ԵՄ մարդու իրավունքների ոլորտում նոր բյուջետային աջակցության շրջանակներում մենք կկենտրոնանանք նաև օրենքների և հաստատությունների ամրապնդման վրա: Եկեք օգտագործենք այս միջոցառումը և քննարկենք ոչ միայն իրազեկության բարձրացումը, այլև ինչպես պետք է ամրապնդել ՀՀ օրենքները, ինչպես կառուցել ավելի ամուր հաստատություններ, որպեսզի առաջխաղացում ունենանք երեխայի իրավունքների ոլորտում: Այդպիսի հաստատություններից մեկը Օմբուդսմենի գրասենյակն է: Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ուժեղ օրենքները մարդու իրավունքների հարցում կենտրոնական դեր են խաղում»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոսել է տարբեր հաստատությունների համագործակցության կարևորության մասին: «Երեխաների պաշտպանության ոլորտում միջգերատեսչական առարկայական համագործակցություն պետք է լինի: Անցյալ տարի Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց միջգերատեսչական կանոնակարգ, բայց գործնականում բոլոր աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար պետք է լինեն ուղեցույցներ, համապատասխան գործիքակազմեր, որոնք սոցիալական աշխատողին, բժիշկին, մանկավարժին, համայնքային ոստիկանին և ՀԿ ներկայացուցիչներին հնարավորություն կտան դեպքի վերաբերյալ ժամանակին տեղեկացնելու համապատասխան կառույցին, որպեսզի ոչ մի երեխայի ճակատագիր դուրս չմնա ուշադրությունից»: Գործիքակազմի շնորհանդեսն անցյալ տարի ընդունված Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգի շարունակությունն է, որը մեկ անգամ ևս նշում է երեխաների և երիտասարդների առանցքային դերը Կայուն զարգացման նպատակների հասնելու գործում: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր կամա թե ակամա դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: «Այս գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելի երեխաների կյանքում»: ARS_6252ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, որոնք միավորվել են Հայաստանի երեխաների ապագայի համար: «Այս միջոցառումն ապացույցն է նրա, որ մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ երկրների և աշխարհի ապագան երեխաներն են, նրանց ֆիզիկական և մտավոր առողջությունը, նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ իրավունքները: Մեր նախարարության անունից ես կարող եմ ասել, որ այս հարցում մենք ունենք կարևոր առաքելություն՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը: Եվ ես ցանկանում եմ նշել, որ անցյալ տարի ստորագրված բյուջետային աջակցության շրջանակներում երեխայի իրավունքների հարցը մեզ համար ամենաառանցքային խնդիրներից մեկն է»: Փորձագիտական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մշակելու իրավունքների վրա հիմնված, երեխաների և երիտասարդների խնդիրները հաշվի առնող մոտեցումներ: