Նետոյի առասպելը | EUNewsletter

Նետոյի առասպելը

19 Դեկտեմբեր 2017
ARS_9826

«Նետոյի առասպելը» խաղը արդեն հասանելի է App Store-ում (goo.gl/skuRfJ) ու Google Play-ում (goo.gl/zGLnE8) և կարելի է ներբեռնել անվճար: Դեկտեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց հակակոռուպցիոն խաղը:
Թումոյի 16-ից 20 տարեկան ուսանողներից երկու տարի է պահանջվել ստեղծելու հաջորդ սերնդի խաղը, որը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: Նետո հորինված մոլորակում խաղն ունի մարտահրավերներով լի մակարդակներ, որոնք բարձրացնում են կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկվածությունն ու պարգևատրում են խաղացողներին դրանք հաղթահարելու դեպքում:

ARS_9792Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց Թումոյին համագործակցության և լավ խաղի համար. «Տարեսկզբին մենք մեկնարկեցինք «Կանգնեցնենք կոռուպցիան» քարոզարշավը: Այս խաղի մեկնարկը քարոզարշավի ամփոփիչ միջոցառումն է. մենք ցանկանում էինք բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների մասին, ինչպես նաև տեղեկացնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի մասին: Հետևաբար այսօր կարևոր օր է մեզ համար: Ուրախ եմ գտնվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որը դարձել է Հայաստանի այցեքարտը: Թումոն մշտապես մեր օրակարգում է, երբ հրավիրում ենք Բրյուսելի մեր գործընկերներին: Հանձնակատարներն ու այլ պաշտոնյաներ սիրում են այցելել Թումո, քանի որ այն Հայաստանի հետագա հաջողությունների օրինակ է: Ծրագիրը մեկնարկել էր երկու տարի առաջ, ու իսկապես ուրախ ենք, որ այն այսքան հաջողված է: Ակնկալում եմ տեսնել խաղն այլ լեզուներով: Հուսով եմ, որ մարդիկ կվայելեն խաղն ու լավ խոսքեր կասեն»:

ARS_9774Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրավորման բաժնի ղեկավար, ծրագրի/խաղի կորդինատոր Հարմիկ Ազարյանը ընդգծեց ծրագրի երեկ հիմնական գործոնները. «Առաջինը՝ չպետք է մոռանանք, որ խաղը ստեղծել են դեռահասներ, ովքեր ամեն ինչ սովորել են Թումոյում: Որպես ծրագրի կորդինատոր ինձ միշտ զարմացրել է նրանց պրոֆեսիոնալիզմը: Երկրորդ՝ պետք է հասկանանք, թե ինչ ազդեցություն է ունեցել ծրագիրը հենց Թումոյի վրա: Խաղը ստեղծող երիտասարդների հաջողությունը ոգեշնչում է մյուս ուսանողներին, ովքեր ամեն շաբաթ գալիս են Թումո: Երրորդ՝ այս ամենը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է: Հուսով ենք, որ երիտասարդները դասեր կքաղեն Նետո հորինված մոլորակում հանդիպած հափշտակություն, կաշառքի կամ փողերի լվացման դեպքերից: Հուսով ենք, որ հետագայում նրանք չեն հանդուրժի կոռուպցիան»:

Նետոյի առասպելը

«Նետոյի առասպելը» խաղը արդեն հասանելի է App Store-ում (goo.gl/skuRfJ) ու Google Play-ում (goo.gl/zGLnE8) և կարելի է ներբեռնել անվճար: Դեկտեմբերի 12-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկեց հակակոռուպցիոն խաղը: Թումոյի 16-ից 20 տարեկան ուսանողներից երկու տարի է պահանջվել ստեղծելու հաջորդ սերնդի խաղը, որը ֆինանսավորել է Եվրոպական միությունը: Նետո հորինված մոլորակում խաղն ունի մարտահրավերներով լի մակարդակներ, որոնք բարձրացնում են կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկվածությունն ու պարգևատրում են խաղացողներին դրանք հաղթահարելու դեպքում: