«ՅՈՒՆԻՔ Հայաստան» կլաստերի մեկնարկ | EUNewsletter

«ՅՈՒՆԻՔ Հայաստան» կլաստերի մեկնարկ

11 Հոկտեմբեր 2018
13

12Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ութ հիմնադիր անդամները ստորագրեցին ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: ՅՈՒՆԻՔ-ը Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների գլոբալ ցանց է, որը միավորում է Եվրոպական միության անդամ 28 երկրների մշակույթի ոլորտում գործող 36 հաստատություն աշխարհի շուրջ 100 երկրներում: Հիմնադրվելով 2006 թվականին՝ ՅՈՒՆԻՔ-ի նպատակն է համատեղել ջանքերը` ներկայացնելու մշակույթի ոլորտում եվրոպական լավագույն փորձը, խթանելու մշակույթների միջև բազմազանության և փոխըմբռնման գաղափարները: Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերը հիմնադրել են Գյոթեի անվան ինստիտուտը, Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երևանյան կոմիտեն, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի և Բուլղարիայի դեսպանատները 2018 թվականի ամռանը: ՅՈՒՆԻՔ Հայաստանի 2018-2019 թվականների նախագահությունը ստանձնել է Բիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը, իսկ փոխնախագահությունը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:

ARS_7135ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորեց բոլոր կողմերին. «ՅՈՒՆԻՔ-ը գլոբալ ցանց է, որը գործունեություն է ծավալում ավելի քան 100 պետություններում և իր ուղին գտել է դեպի չափազանց մշակութային մի ազգ: Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերի մեկնարկը համընկնում է Մշակութային ժառանգության եվրոպական տարվա հետ, ու այդ փաստը խորհրդանշական է: Հայաստանում ՅՈՒՆԻՔ կլաստերի մեկնարկը նշանակալի է. այն կմիավորի մեր ջանքերը: Նպատակը միայն եվրոպական մշակութային ինքնությունը Հայաստանում հանրահռչակելը չէ. այն նաև նպատակ ունի մշակութային հարաբերություններն օգտագործել՝ ընդլայնելու մեր երկրների միջև համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները: Հուսով եմ, որ մեկնարկի արդյունքում նոր նախաձեռնություններ կլինեն, որոնք կխթանեն եվրոպական մշակույթը»:

ARS_7154ՅՈՒՆԻՔ Հայաստանի նախագահ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ կլաստերն ունի բավականին հավակնոտ օրակարգ, որը կփորձի թիրախավորել երեք հիմնական ուղղություն. «Առաջին հերթին մենք ցանկանում ենք ներմուծել Եվրոպական միության լավագույն փորձառությունը, աշխատակարգերը և փորձագիտական գիտելիքները, որպեսզի աջակցենք Հայաստանի կառավարության մշակութային ոլորտի պատասխանատուներին և հաստատություններին: Երկրորդ առաջնահերթությունը մշակութային բազմազանության խթանումն է: Երրորդ առաջնահերթությունը Հայաստանում ստեղծարար ոլորտի նախաձեռնությունների քաջալերման միջոցով ոլորտի ամրապնդումն ու հզորացումն է»: