Յոհաննես Հաանի այցը Հայաստան | EUNewsletter

Յոհաննես Հաանի այցը Հայաստան

15 Փետրվար 2019
ARS_4851

ARS_4924Հունվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը այցելեց Հայաստան: Այցի ընթացքում ԵՄ հանձնակատարը հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա փուլը, Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությանը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը, տարածաշրջանային համագործակցությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն առնչվող հարցեր: Անդրադարձ եղավ նաև ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը, որն այս տարի նշում է իր տասնամյակը: Այցի ընթացքում հանձնակատար Հաանը հանդիպեց նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով:

Johannes Hahn, EU Commissioner 5Մամուլի ասուլիսի ընթացքում հանձնակատար Հաանը շնորհավորեց Հայաստանի կառավարությանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առիթով. «Այս ընտրություններն արտացոլեցին ժողովրդի կամքը: Միջազգային հանրության համար այս ընտրություններն արդար էին ու թափանցիկ: Այս արդյունքների հիման վրա էլ մենք պետք է կառուցենք ապագան, ինչը նշանակում է տնտեսական զարգացում. մենք պետք է ավելի ուժեղ, ավելի ճկուն, ավելի ժողովրդավար հասարակություն ունենանք: Մենք առանձնացրել ենք մի շարք ոլորտներ, որտեղ կարող ենք աշխատել և ներդրումներ կատարել՝ գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, դատական բարեփոխումներ, կրթություն և այլն: Մեր ամբողջ համագործակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա: Ներկայումս մենք իրականացնում ենք 300 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր, ևս 100 միլիոն եվրո հատկացվել է առաջիկա ծրագրերի համար: Բացի այդ, վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 միլիոն եվրոյի ներդրումներ են արվել տարբեր ոլորտներում: Աջակցությունն ավելին է լինելու, քանի որ մենք աշխատում ենք կառավարության հետ հետագա աջակցության կարիք ունեցող ոլորտները հստակեցնելու ուղղությամբ: Ես կցանկանայի հայտարարել, որ կրթության և նորարարության ոլորտին տրամադրվող և 23 միլիոն եվրո կազմող ԵՄ օժանդակության փաթեթ է ստորագրվել: Հպարտ եմ նշել, որ մենք մեծ ներդրում ունենք կրթության ոլորտում և կշարունակենք մեր սկսած գործը: Մենք արդեն Եվրոպական միության ներսում սկսել ենք բանակցությունները հաջորդ յոթամայա՝ 2021-2027 թվականների  Միասնական աջակցության շրջանակի շուրջ: Քննարկումները ժամանակ են պահանջում, բայց կարող եմ արդեն հավաստիացնել, որ Հարևանության գործիքով ֆինանսական աջակցությունն ավելին կլինի նախորդ տարիների համեմատ, և սա արդեն դրական միտում է Հայաստանի համար»:

ARS_5081Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն հայտնեց հանձնակատար Հաանին այցի և ԵՄ-ի հետ բովանդակային երկխոսության համար. «Մենք զրուցել ենք բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ԵՄ-Հայաստան մեր այսօրվա ընդհանուր օրակարգին։ Եվս մեկ անգամ ընդգծեցինք, որ կարևորում ենք այն հիմնարար շարժառիթներն ու արժեքները, որոնք ընկած են Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների հիմքում: Այսօրվա մեր հարաբերությունների իրավական հիմքը՝ ՀԸԳՀ-ն,  էական, իրավական գործիք է մեր ձեռքում: Մենք գնահատեցինք համաձայնագրի իրականացման դինամիկան և այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք իրականացնել այս մոտակա ամիսների ընթացքում, որպեսզի արդյունավետորեն շարունակենք իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է ՀԸԳՀ-ին: Մենք անդրադարձանք նաև վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի գործընթացին և անհրաժեշտ քայլերին, որ պետք է իրականացնել: Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային մի շարք հարցերի: Մոտակա ամիսներին մեր երկխոսության և շփումների հստակ ծրագիր կա, որը կներկայացնենք, երբ կունենանք հստակ ժամկետներ: Բայց արդեն մարտին ծրագրվում է բարձրաստիճան երկխոսության շարունակություն: Այս տարին շատ կարևոր է լինելու, քանի որ Արևելյան գործընկերությունը նշելու է իր 10-ամյակը, և մայիսին նախատեսվում է բարձրաստիճան միջոցառում Բրյուսելում, որի ընթացքում կնշի այս կարևոր տարեդարձը, որը մեր երկխոսության համար հարթակ կծառայի»: