Յոհաննես Հաանի այցը երևանյան քոլեջ | EUNewsletter

Յոհաննես Հաանի այցը երևանյան քոլեջ

19 March 2015

Մարտի 18-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը ժամանել է Հայաստան: Այցի ընթացքում Հաանը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների հետ: Այս այցի շրջանակներում հանձնակատար եղել է Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջում: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլք: Երևանում գտնվող այդ քոլեջը մեկն է այն տասներկու հայաստանյան քոլեջներից, որոնք վերանորոգվել ու վերազինվել են տեխնիկայով ԵՄ աջակցությամբ: Այցի ընթացքում հյուրերը շրջել են քոլեջով, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, ներկա եղել ուսումնական պրոցեսին:
Պարոն Հաանին հետաքրքիր էր՝ արդյոք քոլեջի ուսանողները ուսմանը զուգահեռ կարող են աշխատել թե ոչ, և շրջանավարտներից քանիսին է հաջողվում աշխատանք գտնել: ARS_4600
«Սա շատ կարևոր նախագիծ է, և ես երջանիկ եմ, որ ԵՄ-ն կարողացել է իր փոքր ներդրումն ունենալ այս ամենում: Սա իսկապես հաջողված պատմություն է, որն այժմ հայտնի է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Մենք ուրախ ենք, որ օգնեցինք ձեզ այս հիանալի քոլեջը վերազինելու հարցում, բայց այժմ դուք պետք է անենք ամեն ինչ այն շահագործելու համար»: Նախարար Աշոտյանը, պատասխանելով Հաանի խոսքին, ասել է, որ սա ոչ թե փոքր, այլ հսկայական աջակցություն է, և ԵՄ-ի այս քայլը իրնեց համար դարձավ ճանապարհ դեպի այլ միջազգային կառույցներ:
ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրի միջոցով, որի շրջանակներում ավելի քան 12 քոլեջ, հիմնականում մարզերում, արդիականացվել են նոր ենթակառուցվածքներով, սարքավորումներով, անձանակազմի հետ անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, բարելավվել են պլանավորումն ու բյուջետավորումը:
Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջի տնօրենի խոսքով՝ վերանորոգումից հետո քոլեջի ուսանողների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 500-ի:
ARS_4535

Յոհաննես Հաանի այցը երևանյան քոլեջ

Մարտի 18-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը ժամանել է Հայաստան: Այցի ընթացքում Հաանը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների հետ: Այս այցի շրջանակներում հանձնակատար եղել է Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջում: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլք: Երևանում գտնվող այդ քոլեջը մեկն է այն տասներկու հայաստանյան քոլեջներից, որոնք վերանորոգվել ու վերազինվել են տեխնիկայով ԵՄ աջակցությամբ: Այցի ընթացքում հյուրերը շրջել են քոլեջով, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, ներկա եղել ուսումնական պրոցեսին: Պարոն Հաանին հետաքրքիր էր՝ արդյոք քոլեջի ուսանողները ուսմանը զուգահեռ կարող են աշխատել թե ոչ, և շրջանավարտներից քանիսին է հաջողվում աշխատանք գտնել: ARS_4600 «Սա շատ կարևոր նախագիծ է, և ես երջանիկ եմ, որ ԵՄ-ն կարողացել է իր փոքր ներդրումն ունենալ այս ամենում: Սա իսկապես հաջողված պատմություն է, որն այժմ հայտնի է նաև Հայաստանի սահմաններից դուրս: Մենք ուրախ ենք, որ օգնեցինք ձեզ այս հիանալի քոլեջը վերազինելու հարցում, բայց այժմ դուք պետք է անենք ամեն ինչ այն շահագործելու համար»: Նախարար Աշոտյանը, պատասխանելով Հաանի խոսքին, ասել է, որ սա ոչ թե փոքր, այլ հսկայական աջակցություն է, և ԵՄ-ի այս քայլը իրնեց համար դարձավ ճանապարհ դեպի այլ միջազգային կառույցներ: ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում միջին մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրի միջոցով, որի շրջանակներում ավելի քան 12 քոլեջ, հիմնականում մարզերում, արդիականացվել են նոր ենթակառուցվածքներով, սարքավորումներով, անձանակազմի հետ անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, բարելավվել են պլանավորումն ու բյուջետավորումը: Երևանի տարածաշրջանային №1 պետական քոլեջի տնօրենի խոսքով՝ վերանորոգումից հետո քոլեջի ուսանողների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 500-ի: ARS_4535