Մրցանակաբաշխություն՝ նվիրված հակակոռուպցիոն միջազգային օրվան | EUNewsletter

Մրցանակաբաշխություն՝ նվիրված հակակոռուպցիոն միջազգային օրվան

10 Դեկտեմբեր 2015
IMG_8865

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխություն:
Միջոցառմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ:
IMG_8876Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն: «Այսօր մենք տոնում ենք Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը և մրցանակներ տալիս նրանց, ովքեր գուցե հաճախ անտեսանելի են, բայց շատ կարևոր գործ են անում: Ինչպես մի անգամ ասաց դեսպան Սվիտալսկին, այս տարի մենք սպասում ենք արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարում քաղհասարակության մասնակցությունը շատ կարևոր է: ԵՄ-ն սատարում է քաղհասարակությանը, որպեսզի բարձրացնի նրա դերը հակակոռուպցիոն բարեփոխումները խթանելու հարցում և ապահովելու դրանց իրականացումը: Մրցանակաբաշխության արարողությունը այդ ուղիներից մեկն է, որպեսզի մենք ճանաչենք այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այդ պայքարում»:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս հանդես է եկել բացման խոսքով: «Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է իբրև Կոռուպցիայի դեմ պայքարի օր: Վերջին տասը տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություն է: 2015 թվականը շատ կարևոր եղավ այդ հարցում: Այն լի էր միջոցառումներով ու գործունեությամբ: Մենք ցանկանում էիք բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և պաշտոնյաների ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում և վերջին տարում կարողացանք անել դա: Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը: Այս տարվա ընթացքում մենք ստեղծեցինք նաև ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը»:
Մրցանակներ են հանձնվել հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երիտասարդ», «Տարվա քաղաքացի», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն և լրագրող» և «Տարվա ՔՀԿ»:

Մրցանակաբաշխություն՝ նվիրված հակակոռուպցիոն միջազգային օրվան

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հակակոռուպցիոն միջազգային օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխություն: Միջոցառմանը մասնակցել են միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: IMG_8876Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն: «Այսօր մենք տոնում ենք Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը և մրցանակներ տալիս նրանց, ովքեր գուցե հաճախ անտեսանելի են, բայց շատ կարևոր գործ են անում: Ինչպես մի անգամ ասաց դեսպան Սվիտալսկին, այս տարի մենք սպասում ենք արդյունքների կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարում քաղհասարակության մասնակցությունը շատ կարևոր է: ԵՄ-ն սատարում է քաղհասարակությանը, որպեսզի բարձրացնի նրա դերը հակակոռուպցիոն բարեփոխումները խթանելու հարցում և ապահովելու դրանց իրականացումը: Մրցանակաբաշխության արարողությունը այդ ուղիներից մեկն է, որպեսզի մենք ճանաչենք այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այդ պայքարում»: ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս հանդես է եկել բացման խոսքով: «Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է իբրև Կոռուպցիայի դեմ պայքարի օր: Վերջին տասը տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություն է: 2015 թվականը շատ կարևոր եղավ այդ հարցում: Այն լի էր միջոցառումներով ու գործունեությամբ: Մենք ցանկանում էիք բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և պաշտոնյաների ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում և վերջին տարում կարողացանք անել դա: Որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը: Այս տարվա ընթացքում մենք ստեղծեցինք նաև ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը»: Մրցանակներ են հանձնվել հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երիտասարդ», «Տարվա քաղաքացի», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն և լրագրող» և «Տարվա ՔՀԿ»: