Մշակութային նոր ծրագիր ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Մշակութային նոր ծրագիր ԵՄ աջակցությամբ

7 December 2015

Դեկտեմբերի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի նպատակն է մշակույթն ու ստեղծարարությունը դարձնել եկամտի աղբյուր՝ օգտագործելով Եվրոպական միության երկրների փորձն այս ոլորտում:
Ծրագիրն իրականացվելու է Արևելյան գործընկերության 6 երկրում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն իրականացվելու է հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Ծրագրի տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է 4,2 մլն. եվրո:
12341170_932400963480500_3536446454691660206_nԲացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ողջունել է ծրագրի մեկնարկը և խորհուրդ է տվել ծրագրի մասնակիցներին օգտագործել տրված հնարավորությունը Եվրոպայում շատ ընկերներ ձեռք բերելու և զարգացնելու շփումը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր կլինի զգալ իրենց եվրոպական մեծ ընտանիքի մի մաս: «Հայաստանը եվրոպական ժառանգության մի մասն է, շատ արժեքավոր մասը: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել նոր պատուհաններ, նոր դռներ բացելուն, ինչը կկապի Հայաստանը եվրոպական միության երկրների մշակութային կյանքի զարգացմանը: Որովհետև այդտեղից է սկսվում ձեր ինքնությունը»,- նշել է ԵՄ դեսպանը:
Մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի յոթ տոկոսը: Այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները: Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոնները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները: Եվրամիության երկրներում այս բնագավառներում աշխատում են ամենամեծ թվով երիտասարդները` դառնալով երրորդ խոշորագույն գործատուն:
Եթե Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծարարության ոլորտները դարձել են ժամն ավելի քան 11մլն եվրո շահույթի աղբյուր, ապա Հայաստանում այս բնագավառները կայանալու ճանապարհին են: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել այս ոլորտներում քաղաքականության մշակմանը և ներուժի հզորացմանը:
Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը:
Ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորվող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արևելյան գործընկերության մշակութային I ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած է տեխնիկական աջակցության և դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից:

Մշակութային նոր ծրագիր ԵՄ աջակցությամբ

Դեկտեմբերի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագրի նպատակն է մշակույթն ու ստեղծարարությունը դարձնել եկամտի աղբյուր՝ օգտագործելով Եվրոպական միության երկրների փորձն այս ոլորտում: Ծրագիրն իրականացվելու է Արևելյան գործընկերության 6 երկրում՝ Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ադրբեջանում: Թեև ծրագիրը տարածաշրջանային է, սակայն յուրաքանչյուր երկրում այն իրականացվելու է հաշվի առնելով տեղային առանձնահատկությունները: Ծրագրի տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է 4,2 մլն. եվրո: 12341170_932400963480500_3536446454691660206_nԲացման խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ողջունել է ծրագրի մեկնարկը և խորհուրդ է տվել ծրագրի մասնակիցներին օգտագործել տրված հնարավորությունը Եվրոպայում շատ ընկերներ ձեռք բերելու և զարգացնելու շփումը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր կլինի զգալ իրենց եվրոպական մեծ ընտանիքի մի մաս: «Հայաստանը եվրոպական ժառանգության մի մասն է, շատ արժեքավոր մասը: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել նոր պատուհաններ, նոր դռներ բացելուն, ինչը կկապի Հայաստանը եվրոպական միության երկրների մշակութային կյանքի զարգացմանը: Որովհետև այդտեղից է սկսվում ձեր ինքնությունը»,- նշել է ԵՄ դեսպանը: Մշակույթի և ստեղծարարության ոլորտներն ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի յոթ տոկոսը: Այս բնագավառները զարգանում են ավելի արագ, քան արտադրության և սպասարկման ոլորտները: Մշակույթը և ստեղծարար ենթաոլորտները ներառում են ճարտարապետությունը, արխիվները, գրադարաններն ու թանգարանները, աուդիո-վիզուալ միջոցները (ֆիլմ, հեռուստատեսություն, տեսախաղեր և մուլտիմեդիա), նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, զարդանկարչությունը, փառատոնները, երաժշտությունը, գրականությունը, կատարողական արվեստը, հրատարակչությունը, ռադիոն և վիզուալ արվեստները: Եվրամիության երկրներում այս բնագավառներում աշխատում են ամենամեծ թվով երիտասարդները` դառնալով երրորդ խոշորագույն գործատուն: Եթե Մեծ Բրիտանիայում մշակույթի և ստեղծարարության ոլորտները դարձել են ժամն ավելի քան 11մլն եվրո շահույթի աղբյուր, ապա Հայաստանում այս բնագավառները կայանալու ճանապարհին են: Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի նպատակն է աջակցել այս ոլորտներում քաղաքականության մշակմանը և ներուժի հզորացմանը: Ծրագրի իրականացման ընթացքում կկազմակերպվեն աշխատաժողովներ, դասընթացներ, առցանց ուսուցման հարթակներ և ճանաչողական այցեր` համախմբելով հանրային ու մասնավոր դերակատարներին, կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը: Ծրագիրը կառավարում է Բրիտանական խորհրդի կողմից գլխավորվող կոնսորցիումը՝ համագործակցելով Մոլդովայի Սորոսի հիմնադրամի, Լեհաստանի մշակույթի ազգային կենտրոնի և Գյոթե ինստիտուտի հետ: Ծրագիրը հիմնված է Արևելյան գործընկերության մշակութային I ծրագրի (2011-2014) վրա, որը բաղկացած է տեխնիկական աջակցության և դրամաշնորհային եղանակով ֆինանսավորվող ծրագրերից: