Մշակութային երեկո` նվիրված ապրիլի 7-ին | EUNewsletter

Մշակութային երեկո` նվիրված ապրիլի 7-ին

12 Ապրիլ 2017
ARS_2324

ARS_2119Ապրիլի 7-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հրավիրել էր բոլորին մշակութային երեկոյի` #BeBoldForChange համաշխարհային արշավի շրջանակում նշելու Մայրության և գեղեցկության օրը: Երեկոն սկսվեց կանանց աջակցող ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ցուցահանդեսով: Հյուրերը հնարավորություն ունեին ծանոթանալու ծրագրերին, որոնք հզորացնում են կանանց բոլոր ոլորտներում, և քվեարկելու լավագույն ծրագրի օգտին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես ներկա էր միջոցառմանը: Բոլոր լուսանկարներն ուսումնասիրելուց հետո նա տվեց իր քվեն և շտապեց բեմ` պաշտոնապես մեկնարկելու երեկոյի երկրորդ մասը:

ARS_2262Դեսպանը շնորհավորեց կանանց. «Ապրիլի 7-ը հիանալի ավանդույթ է, և մենք ուրախ ենք, որ հենց այսօր կարող ենք ներկայացնել մեր գործունեությունը և նշել կանանց հզորացումը ծրագրերի բոլոր շահառուների հետ: Մեզ համար կանանց նվիրված օրը տարվա մեջ միայն մեկ օր չէ: Մենք մտածում ենք կանանց և հասարակության մեջ նրանց դերի մասին ամեն օր: Մենք քաջալերում ենք Հայաստանի կանանց ավելի ակտիվ դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, ինչպես նաև բիզնեսում: Ազնիվ լինեմ ձեզ հետ. մենք բավարարված չենք ներկա իրավիճակով: Ես հաշվել եմ, թե որքան քիչ թվով կանայք վերջերս դարձան Ազգային ժողովի անդամներ, և այդ հանգամանքն ինձ տխրեցրել է: Հուսով եմ, որ մյուս ընտրությունների ժամանակ իրավիճակը կփոխվի: Նույնը վերաբերում է նաև այլ ոլորտների: Մենք բոլորս խոսում ենք Հայաստանում բարեփոխումների մասին: Սակայն մի բան պարզ է. Հայաստանում առաջընթաց չի լինի, եթե իշխանության օղակներում ավելի շատ կանայք ներգրավված չլինեն»:

ARS_2400Երգչուհի Լիլիթ Պիպոյանը ներկաների համար հանդես եկավ կենդանի կատարմամբ: Երեկոյի եզրափակիչ հատվածում հայտարարվեց ցուցահանդեսի հաղթող ծրագիրը: Հաղթողը ENPARD գյուղատնտեսական ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն էր` «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացումը»: Լուսանկարում Լոռու մարզի Գարգառ համայնքի կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ տիկին Անուշը հավաքում է թարմ, առողջարար բրոկկոլիի առաջին բերքը: Կոոպերատիվը զբաղում է ոչ ավանդական, բարձրարժեք բանջարեղենի արտադրությամբ և վաճառքով: Եվրոպական միությունը կոոպերատիվին տրամադրվել է բրոկկոլիի սերմեր, գյուղատնտեսական գործիքներ և ջերմոցներ, ինչպես նաև նրանց համար անցկացվել են բանջարեղեն մշակելու և մարքեթինգի մասին գործնական դասընթացներ: