Մշակութային բազմազանության տոն | EUNewsletter

Մշակութային բազմազանության տոն

28 October 2014

Հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը լրագրողների հրավիրել էր Մեծամորում՝ մասնակցելու մշակութային բազմազանության տոնի: Մշակութային միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2012թ. փետրվարին՝ նպատակ ունենալով ախահովել մշակութային բազմազանության հնարավորությունն ազգային փոքրամասնությունների համար՝ մեծացնելով Հայաստանում ու Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և մշակութային հաստատությունների ունակությունները: Միջոցառումը կազմակերպվել էր Մեծամորի մշակութային տանը, որը վերազինվել է ծրագրի շրջանակներում: Միջոցառման ընթացքում Մեծամորի «Գարուն ա» ու «Արևածաղիկ» համույթները ներկայացրին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթը:
Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է 20 թիրախային համայնք Հայաստանում ու Ուկրաինայում, կազմվել են ակտիվ համայնքային խմբեր, անցկացվել են դասընթացներ ու մշակութային զարգացմանն ուղղված ծրագրեր:

ԵՄ ներկայացուցիչ Քրիստի Ռայդման բարձր գնահատեց կատարված աշխատանքը. «Եվրոպական միությունը հպարտ է իր բազմազանությամբ ու այն մարդկանցով, ովքեր աջակցում են բազմազանությանը: Այդ իսկ պատճառով Եվրամիությունն աջակցում է մշակութային զարգացմանը Արևելյան գործընկերության 6 երկրում: Այս աջակցության վառ ապացույցներից է այս միջոցառումը, որ մենք տեսանք այսօր»:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) տնօրեն Արմեն Ղալումյանն իր երախատգիտությունը հայտնեց ծրագրի գործընկերներին. «Մենք տրամադրեցինք փոքրիկ դրամաշնորհներ երկու հասարակական կազմակերպությունների, որոնք աշխատել են երեխաների հետ ու սերմանել են սեր ու հարգանք հարևանների ու նրանց մշակույթի նկատմամբ»:

Ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհների մրցույթ Հայաստանում ու Կիևում ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ուներ աջակցելու Հայաստանում ու Կիևում ոչ առևտրային կազմակերպությունների զարգացմանը: Դրամաշնորհային ծրագրերը ֆինանսավորվել են նվազագույնը 500,000 և առավելագույնը 2,500,000 դրամի չափով:

Ծրագիրն իրականացվել է ՔԶՀՀ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության և Ուկրաինայի «ԳՈՒՐՏ ռեսուրսային կենտրոնի» կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Այն կշարունակվի մինչև 2014թ. դեկտեմբերը:

Մշակութային բազմազանության տոն

Հոկտեմբերի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը լրագրողների հրավիրել էր Մեծամորում՝ մասնակցելու մշակութային բազմազանության տոնի: Մշակութային միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2012թ. փետրվարին՝ նպատակ ունենալով ախահովել մշակութային բազմազանության հնարավորությունն ազգային փոքրամասնությունների համար՝ մեծացնելով Հայաստանում ու Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և մշակութային հաստատությունների ունակությունները: Միջոցառումը կազմակերպվել էր Մեծամորի մշակութային տանը, որը վերազինվել է ծրագրի շրջանակներում: Միջոցառման ընթացքում Մեծամորի «Գարուն ա» ու «Արևածաղիկ» համույթները ներկայացրին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթը: Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է 20 թիրախային համայնք Հայաստանում ու Ուկրաինայում, կազմվել են ակտիվ համայնքային խմբեր, անցկացվել են դասընթացներ ու մշակութային զարգացմանն ուղղված ծրագրեր: ԵՄ ներկայացուցիչ Քրիստի Ռայդման բարձր գնահատեց կատարված աշխատանքը. «Եվրոպական միությունը հպարտ է իր բազմազանությամբ ու այն մարդկանցով, ովքեր աջակցում են բազմազանությանը: Այդ իսկ պատճառով Եվրամիությունն աջակցում է մշակութային զարգացմանը Արևելյան գործընկերության 6 երկրում: Այս աջակցության վառ ապացույցներից է այս միջոցառումը, որ մենք տեսանք այսօր»:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) տնօրեն Արմեն Ղալումյանն իր երախատգիտությունը հայտնեց ծրագրի գործընկերներին. «Մենք տրամադրեցինք փոքրիկ դրամաշնորհներ երկու հասարակական կազմակերպությունների, որոնք աշխատել են երեխաների հետ ու սերմանել են սեր ու հարգանք հարևանների ու նրանց մշակույթի նկատմամբ»: Ծրագրի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհների մրցույթ Հայաստանում ու Կիևում ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհային ծրագիրը նպատակ ուներ աջակցելու Հայաստանում ու Կիևում ոչ առևտրային կազմակերպությունների զարգացմանը: Դրամաշնորհային ծրագրերը ֆինանսավորվել են նվազագույնը 500,000 և առավելագույնը 2,500,000 դրամի չափով:

Ծրագիրն իրականացվել է ՔԶՀՀ, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության և Ուկրաինայի «ԳՈՒՐՏ ռեսուրսային կենտրոնի» կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Այն կշարունակվի մինչև 2014թ. դեկտեմբերը: