Միջոցառում մայրերի համար՝ Մասիսում | EUNewsletter

Միջոցառում մայրերի համար՝ Մասիսում

25 Դեկտեմբեր 2015
ARS_1464

Դեկտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, «Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագրի հետ միասին, Մասիսի բժշկական կենտրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում 0-3 տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար անցկացվեց կանանց և երեխաների իրավունքների իրազեկմանն ուղղված դասընթաց:
Դասընթացավարը իրավաբան Գարիկ Սահակյանն էր, ով հանգամանորեն անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը ընտանիքում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ընդունված երեխաների իրավունքներին, երեխաների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքին:
«Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 190 000 եվրոյով (102 220 000 ՀՀ դրամ) և իրականացվում է «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա» և «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպությունների կողմից: Քաղաքային և մարզային բնակչության համար նախատեսված այս երկամյա կրթական ծրագրի նպատակն է նպաստել կանանց և երեխաների իրավունքների իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունիսին: Մեկնարկից մինչ այսօր կազմակերպվել է 223 դասընթաց, որոնց մասնակցել են 770 մայրիկներ, 455 դեռահասներ, 293 հղի կանայք և 181 տարեցներ:
Ծրագրի համակարգող Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այսպիսի դասընթացների անհրաժեշտությունը կար. «Ծրագրի շրջանակներում ստեղծվել է իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգ, և ընտանեկան կենտրոններ են հիմնվել յոթ շրջանային պոլիկլինիկաներում ՝ Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Աշտարակում, Վաղարշապատում, Վեդիում և Մասիսում, որտեղ արդեն իսկ գործող հանդիպման սենյակները համալրվել են խաղասենյակներով։ Ընտանեկան կենտրոնն այն վայրն է, որտեղ կանայք կարող են կարծիքներ փոխանակել, քննարկել իրենց կարիքները և մասնագետների աջակցությամբ լուծել իրենց խնդիրները։ Խաղասենյակներում երեխաները մեթոդաբան-մանկավարժների օգնությամբ կարող են խաղալ, զբաղվել նկարչությամբ, ձեռքի աշխատանքի տարբեր ձևերով, ինչպես նաև մասնակցել տարբեր սոցիալական միջոցառումների»,- նշեց տիկին Հարությունյանը:
Ծրագրի աջակցությամբ վերանորոգված ու կահավորված խաղասենյակներից օգտվում են ոչ միայն դասընթացների մասնակից մայրիկների երեխաները, այլև հիվանդանոցներում բուժվող երեխաները: Խաղասենյակները ծրագրի ավարտից հետո ևս կշարունակեն գործել:

Միջոցառում մայրերի համար՝ Մասիսում

Դեկտեմբերի 22-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, «Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագրի հետ միասին, Մասիսի բժշկական կենտրոնում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում 0-3 տարեկան երեխաներ ունեցող մայրերի համար անցկացվեց կանանց և երեխաների իրավունքների իրազեկմանն ուղղված դասընթաց: Դասընթացավարը իրավաբան Գարիկ Սահակյանն էր, ով հանգամանորեն անդրադարձավ երեխաների իրավունքների պաշտպանությանը ընտանիքում, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ընդունված երեխաների իրավունքներին, երեխաների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: «Ձեզ սպասվում է մեծ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 190 000 եվրոյով (102 220 000 ՀՀ դրամ) և իրականացվում է «Շվեդական ապավեն բժշկական ասոցիացիա» և «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպությունների կողմից: Քաղաքային և մարզային բնակչության համար նախատեսված այս երկամյա կրթական ծրագրի նպատակն է նպաստել կանանց և երեխաների իրավունքների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Ծրագիրը մեկնարկել է 2015թ. հունիսին: Մեկնարկից մինչ այսօր կազմակերպվել է 223 դասընթաց, որոնց մասնակցել են 770 մայրիկներ, 455 դեռահասներ, 293 հղի կանայք և 181 տարեցներ: Ծրագրի համակարգող Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այսպիսի դասընթացների անհրաժեշտությունը կար. «Ծրագրի շրջանակներում ստեղծվել է իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգ, և ընտանեկան կենտրոններ են հիմնվել յոթ շրջանային պոլիկլինիկաներում ՝ Հրազդանում, Չարենցավանում, Աբովյանում, Աշտարակում, Վաղարշապատում, Վեդիում և Մասիսում, որտեղ արդեն իսկ գործող հանդիպման սենյակները համալրվել են խաղասենյակներով։ Ընտանեկան կենտրոնն այն վայրն է, որտեղ կանայք կարող են կարծիքներ փոխանակել, քննարկել իրենց կարիքները և մասնագետների աջակցությամբ լուծել իրենց խնդիրները։ Խաղասենյակներում երեխաները մեթոդաբան-մանկավարժների օգնությամբ կարող են խաղալ, զբաղվել նկարչությամբ, ձեռքի աշխատանքի տարբեր ձևերով, ինչպես նաև մասնակցել տարբեր սոցիալական միջոցառումների»,- նշեց տիկին Հարությունյանը: Ծրագրի աջակցությամբ վերանորոգված ու կահավորված խաղասենյակներից օգտվում են ոչ միայն դասընթացների մասնակից մայրիկների երեխաները, այլև հիվանդանոցներում բուժվող երեխաները: Խաղասենյակները ծրագրի ավարտից հետո ևս կշարունակեն գործել: