Միջմշակութային միջանցքի բացում | EUNewsletter

Միջմշակութային միջանցքի բացում

12 November 2014

Նոյեմբերի 7-ին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի գործընկերները ազդարարեցին Մետաքսի ճանապարհ սևծովյան միջանցքի միջտարածաշրջանային զբոսաշրջային երթուղու բացումը: Մետաքսի ճանապարհ սևծովյան միջանցքը 3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից մինչև Մեղրի: Ծրագիրն իրականացվում է ԱՄԱՓ մարդկային զարգացման հկ-ի կողմից Եվրամիության Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի ֆինանսավորմամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր տարածաշրջանային արվեստի ու արհեստի գործերի, ճաշատեսակների ցուցադրություն ու երաժիշտների ելույթներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ոգևորությունը հայտնեց ծրագրի իրականացման և ձեռքբերումների վերաբերյալ. «Այս ծրագիրն ապացուցում է, որ ԵՄ-ն աջակցում է Սևծովյան միջանցքի տարածաշրջանային զարգացմանն ու սևծովյան ավազանի երկրների համագործակցությանը: Նման համագործակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության անբաժանելի մասն է, որը նպատակ ունի երկրները միմյանց ավելի մոտ դարձնել, խթանել սոցիալական ու տնտեսական զարգացումը, հաղթահարել մարտահրավերներն ու նպաստել մարդկային անհատական շփմանը»:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը, քանի որ այն նպաստում է միջանցքի մշակութային ու ուսումնական զարգացմանը, ինչպես նաև հատուկ ընդգծեց ԱՄԱՓ-ի դերն այս գործում. «Մշակույթի նախարարության ու ԱՄԱՓ-ի համագործակցության արդյունքում վերջին տարիների ընթացքում Հայաստանի պատմական ու մշակութային ժառանգության վայրերում տեղադրվել են քառալեզու ինֆորմացիոն վահանակներ: 2008-ից մինչ օրս տեղադրվել է ավելի քան 400 ինֆորմացիոն վահանակ, 173 հուշարձաններում՝ 352 ուղղորդիչ վահանակ»: Նա հավելեց, որ 2013թ. ապրիլի 25-ին ՀՀ մշակույթի նախարարության ու ԱՄԱՓ-ի միջև ստորագրվել է ինֆորմացիոն վահանակների տեղադրման մասին համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում ԱՄԱՓ-ը ստեղծեց շարժական հավելված ու վահանակներ հարյուրավոր հայկական հուշարձանների համար:
«Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը ներգրավում է Սևծովյան ավազանի չորս երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Հունաստանը: Այն նպատակ ունի մեծացնելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը այս երկրների և պատմական հուշարձանների հանդեպ՝ ներառյալ բնական պարկերը, հնագիտական վայրերը և մշակութային հուշարձանները, որոնք ցուցադրում են սերունդներին թողած ժառանգությունը: Այցելուները կարող են ավելի վառ դարձնել իրենց տպավորությունները ժամանակակից արվեստի միջոցով՝ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, երաժշտություն, տեղական խոհանոց:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ այս նախագիծը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության ու մշակույթի համար. «Ներգրավված երկրների քարտեզը դիտելիս կարելի է նկատել, որ դրանք ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: Բացի այդ ուզում եմ նշել՝ ինչ հրաշալի տեսարժան վայրեր եմ ես տեսել Հայաստանում ու ինչքան ուրախ եմ, որ շարժական հավելվածները դրանք ավելի մատչելի կդարձնեն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այցելուների համար»:
10710621_752053211515277_7571311299614096623_nԱՄԱՓ-ի ղեկավար Ռիչարդ Նայը միջոցառման ընթացքում հայտարարեց «Կամուրջներ» ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող զբոսաշրջային նախաձեռնություն, որը կենտրոնանում է տնտեսական ու միջսահմանային զարգացման վրա: Ծրագիրը նպաստելու է Հայաստանում և Թուրքիայում տուրիստական գործակալությունների ցանցի ստեղծմանն ու այս տարածքները զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնելուն:

Միջմշակութային միջանցքի բացում

Նոյեմբերի 7-ին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի գործընկերները ազդարարեցին Մետաքսի ճանապարհ սևծովյան միջանցքի միջտարածաշրջանային զբոսաշրջային երթուղու բացումը: Մետաքսի ճանապարհ սևծովյան միջանցքը 3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղի է, որը ձգվում է Սալոնիկից մինչև Մեղրի: Ծրագիրն իրականացվում է ԱՄԱՓ մարդկային զարգացման հկ-ի կողմից Եվրամիության Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի ֆինանսավորմամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել էր տարածաշրջանային արվեստի ու արհեստի գործերի, ճաշատեսակների ցուցադրություն ու երաժիշտների ելույթներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ոգևորությունը հայտնեց ծրագրի իրականացման և ձեռքբերումների վերաբերյալ. «Այս ծրագիրն ապացուցում է, որ ԵՄ-ն աջակցում է Սևծովյան միջանցքի տարածաշրջանային զարգացմանն ու սևծովյան ավազանի երկրների համագործակցությանը: Նման համագործակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության անբաժանելի մասն է, որը նպատակ ունի երկրները միմյանց ավելի մոտ դարձնել, խթանել սոցիալական ու տնտեսական զարգացումը, հաղթահարել մարտահրավերներն ու նպաստել մարդկային անհատական շփմանը»: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը նշեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը, քանի որ այն նպաստում է միջանցքի մշակութային ու ուսումնական զարգացմանը, ինչպես նաև հատուկ ընդգծեց ԱՄԱՓ-ի դերն այս գործում. «Մշակույթի նախարարության ու ԱՄԱՓ-ի համագործակցության արդյունքում վերջին տարիների ընթացքում Հայաստանի պատմական ու մշակութային ժառանգության վայրերում տեղադրվել են քառալեզու ինֆորմացիոն վահանակներ: 2008-ից մինչ օրս տեղադրվել է ավելի քան 400 ինֆորմացիոն վահանակ, 173 հուշարձաններում՝ 352 ուղղորդիչ վահանակ»: Նա հավելեց, որ 2013թ. ապրիլի 25-ին ՀՀ մշակույթի նախարարության ու ԱՄԱՓ-ի միջև ստորագրվել է ինֆորմացիոն վահանակների տեղադրման մասին համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում ԱՄԱՓ-ը ստեղծեց շարժական հավելված ու վահանակներ հարյուրավոր հայկական հուշարձանների համար: «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագիրը ներգրավում է Սևծովյան ավազանի չորս երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Հունաստանը: Այն նպատակ ունի մեծացնելու զբոսաշրջիկների հետաքրքրությունը այս երկրների և պատմական հուշարձանների հանդեպ՝ ներառյալ բնական պարկերը, հնագիտական վայրերը և մշակութային հուշարձանները, որոնք ցուցադրում են սերունդներին թողած ժառանգությունը: Այցելուները կարող են ավելի վառ դարձնել իրենց տպավորությունները ժամանակակից արվեստի միջոցով՝ թանգարաններ, պատկերասրահներ, թատրոններ, երաժշտություն, տեղական խոհանոց: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ այս նախագիծը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության ու մշակույթի համար. «Ներգրավված երկրների քարտեզը դիտելիս կարելի է նկատել, որ դրանք ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարբերություններ: Բացի այդ ուզում եմ նշել՝ ինչ հրաշալի տեսարժան վայրեր եմ ես տեսել Հայաստանում ու ինչքան ուրախ եմ, որ շարժական հավելվածները դրանք ավելի մատչելի կդարձնեն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այցելուների համար»: 10710621_752053211515277_7571311299614096623_nԱՄԱՓ-ի ղեկավար Ռիչարդ Նայը միջոցառման ընթացքում հայտարարեց «Կամուրջներ» ծրագրի մեկնարկի մասին, որն իրենից ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող զբոսաշրջային նախաձեռնություն, որը կենտրոնանում է տնտեսական ու միջսահմանային զարգացման վրա: Ծրագիրը նպաստելու է Հայաստանում և Թուրքիայում տուրիստական գործակալությունների ցանցի ստեղծմանն ու այս տարածքները զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնելուն: