Միջազգային աշխատաժողով՝ ԵՄ աջակցությամբ | EUNewsletter

Միջազգային աշխատաժողով՝ ԵՄ աջակցությամբ

14 April 2015

Երևանում ապրիլի 14-16-ը կընթանա միջազգային հանդիպում, որին ընթացքում կքննարկվեն անհետաձգելի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են նախկին Խորհրդային միության երկրներում թունաքիմիկատների՝ առողջության վրա ազդեցության ռիսկերի հիմնախնդրի լուծման համար: Աշխատանքային քննարկման բացումը եղավ այսօր, որին ներկա էին մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Հանդիպման ընթացքում վեց երկրների փորձագետները կկիսվեն իրենց կողմից կատարված վերջին ուսումնասիրություններով, քաղված դասերով և կփորձեն պարզել, թե ինչ գործողություններ կարելի է նախաձեռնել ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով:
ARS_9490ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ողջունեց տեղացի և միջազգային փորձագետներին և խոսեց այն գործողությունների մասին, որոնք պետք է արվեն թունաքիմիկատների ռիսկը նվազեցնելու համար: «Այսօրվա հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի մեր մասնակից երկրները ներկայացնեն, թե ինչ աշխատանք է տարվել, և ինչպիսի արդյունքների են հասել: Շատ մեծ հետազոտություն է արվել բոլորի կողմից, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել դա ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Ծրագրի մասնակից բոլոր երկրները հետխորհրդային են, հետևաբար նրանք անցել են նույն անցումային շրջանը, ու նրանց խնդիրներն էլ նման են իրար, և մենք կարող ենք համատեղ լուծումներ գտնել»:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Նասոյանը ողջունեց աշխատաժողովի հյուրերին, ներկայացրեց, թե ինչպիսի աշխատանք է տանում իրենց կազմակերպությունը Հայաստանում, այնուհետև խոսեց ծրագրի մասին: «Սա տարածաշրջանային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականցվում պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այլ ընկերությունների աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կարողությունները և նպաստել հանրության և շրջակա միջավայրի թունավորման կանխարգելմանը թունաքիմիկատներից: Մեր գլխավոր թիրախներից են համարվում խոցելի խմբերը, որոնք են կանայք, երեխաները և գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատանք կատարողները»:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, և իրականացնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

Միջազգային աշխատաժողով՝ ԵՄ աջակցությամբ

Երևանում ապրիլի 14-16-ը կընթանա միջազգային հանդիպում, որին ընթացքում կքննարկվեն անհետաձգելի միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են նախկին Խորհրդային միության երկրներում թունաքիմիկատների՝ առողջության վրա ազդեցության ռիսկերի հիմնախնդրի լուծման համար: Աշխատանքային քննարկման բացումը եղավ այսօր, որին ներկա էին մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Հանդիպման ընթացքում վեց երկրների փորձագետները կկիսվեն իրենց կողմից կատարված վերջին ուսումնասիրություններով, քաղված դասերով և կփորձեն պարզել, թե ինչ գործողություններ կարելի է նախաձեռնել ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: ARS_9490ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ողջունեց տեղացի և միջազգային փորձագետներին և խոսեց այն գործողությունների մասին, որոնք պետք է արվեն թունաքիմիկատների ռիսկը նվազեցնելու համար: «Այսօրվա հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի մեր մասնակից երկրները ներկայացնեն, թե ինչ աշխատանք է տարվել, և ինչպիսի արդյունքների են հասել: Շատ մեծ հետազոտություն է արվել բոլորի կողմից, և մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգտագործել դա ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: Ծրագրի մասնակից բոլոր երկրները հետխորհրդային են, հետևաբար նրանք անցել են նույն անցումային շրջանը, ու նրանց խնդիրներն էլ նման են իրար, և մենք կարող ենք համատեղ լուծումներ գտնել»: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Նասոյանը ողջունեց աշխատաժողովի հյուրերին, ներկայացրեց, թե ինչպիսի աշխատանք է տանում իրենց կազմակերպությունը Հայաստանում, այնուհետև խոսեց ծրագրի մասին: «Սա տարածաշրջանային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականցվում պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այլ ընկերությունների աջակցությամբ: Ծրագրի նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կարողությունները և նպաստել հանրության և շրջակա միջավայրի թունավորման կանխարգելմանը թունաքիմիկատներից: Մեր գլխավոր թիրախներից են համարվում խոցելի խմբերը, որոնք են կանայք, երեխաները և գյուղատնտեսության ոլորտում սեզոնային աշխատանք կատարողները»: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, և իրականացնում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը: