Միգրացիայի հարցերը ԵՄ ուշադրության կենտրոնում | EUNewsletter

Միգրացիայի հարցերը ԵՄ ուշադրության կենտրոնում

30 October 2014

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ նվիրված Հայաստանում միգրացիայի, պետական քաղաքականության և զարգացման միջև փոխկապակցվածությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում, որը նվիրված է գործընկեր երկրներում այս փոխհարաբերությունների ստեղծմանը: Ծրագիրն իրականացնում է Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) ընտրված 10 երկրում: Ծրագիրն իրականացվում է պետական մարմինների աջակցությամբ, ինչը ենթադրում է, որ հիմնական թիրախային խումբը կառավարությունն է, որը ցանկություն ունի նպաստելու արտագաղթի, միգրացիոն ռազմավարության և ոլորտային ռազմավարության միջև կապի խթանմանը:

IMG_9453

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա Նավարոն խոսեց արտագաղթի դեմ պայքարի կարևորության մասին. «ԵՄ-ն Հայաստանին տրամարդում է մասշտաբային աջակցություն՝ ջանալով հզորացնել միգրացիոն գործընթացը կառավարելու ինստիտուցիոնալ կարողությունները: Այս հարցում անհրաժեշտ է կիրառել փաստերի վրա հիմնված մոտեցում՝ կանխելու համար անօրինական արտագաղթն ու պարզեցնելու համար շրջանաձև միգրացիայի գործընթացը, ինչպես նաև աջակցելու միգրանտների վերաինտեգրմանը ԵՄ-Հայաստան Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում»: Նա հավելեց, որ արտագաղթը կարող է լինել մարտահրավեր՝ կապված բնակչության կրճատման հետ, բայց միաժամանակ նաև լավ հնարավորություն տնտեսական զարգացման համար վերադարձած միգրանտների կարողությունները ճիշտ օգտագործելու պայմանով:

Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը խոսեց երկրում արտագաղթի հիմնախնդրի վերաբերյալ. «Միջազգային փորձի ուսումնասիրութունը ցույց է տալիս, որ այլ երկրներում արտագաղթն ազդում է միայն տնտեսական աճի ու զարգացման վրա: Մինչդեռ Հայաստանում դա մեծ խնդիր է, որովհետև դա ազդում է նաև բնակչության քանակի վրա»:

IMG_9474Աշխատանքային հանդիպումը միտված էր ստեղծելու երկխոսության հարթակ, ուր կքննարկվեն միգրացիայի հաղթահարման առաջնահերթություններն ու ռազմավարությունը: Ծրագրի սպասելի արդյունքներն են գործընկեր երկրների կարողությունների հզորացումը արտագաղթի դեմ պայքարում, պետական ռազմավարության ազդեցության ավելի լավ ընկալումը, ինչպես նաև թիրախային երկրներում արտագաղթի կարևորության մասին գիտելիքների համակարգումը: