Մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Վայոց Ձորում | EUNewsletter

Մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Վայոց Ձորում

8 July 2019

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 18-ին տեղի ունեցավ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը: Էլեկտրակայանը կառուցվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Արևաձոր – ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Դեսպան Սվիտալսկին ընդգծեց միջոցառման կարևորությունը. «Այս ծրագիրը ՏԶՊԾ ծրագրի շրջանակում ամենակարևորներից մեկն է, որի նպատակը տարածաշրջանային զարգացումն է: Այն մեկնարկել է 2016 թվականին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կարևոր դերակատարությամբ: Մենք այս ծրագրերը կոչում ենք պիլոտային, բայց ես կարծում եմ, որ դրանք ավելին են, դրանք լավ օրինակ են, որոնց վրա մենք պետք է հիմնվենք ապագայում: Տարածքային զարգացման ԵՄ հանձնառությունը ուժեղ է և երկարաժամկետ: Մենք հավատում ենք, որ Վայոց Ձորում ներդրումներ կատարելը կարող է նպաստել նոր աշխատատեղեր ստեղծմանը՝ դարձնելով մարզն ավելի գրավիչ: ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարում Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ հատկապես խթանելով էներգետիկ արդյունավետությունն ու անկախությունը»:

Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին շարունակական աջակցության համար. «Շատ ուրախալի առիթ է այսօր: Մենք այս ՏԶՊԾ ծրագիրը կարևորում ենք, քանի որ նոր տեխնոլոգիաներից բացի այն օգնում է ձևավորել նոր մշակույթ՝ խթանելով տարածքային զարգացումը: Սա նաև շատ լավ հնարավորություն է հանրային-մասնավոր համագործակցության համար: ԵՄ աջակցությամբ մենք մի շարք ծրագրեր ենք իրականցնում էներգախնայողության ոլորտում, այլընտրանքային էներգայի ոլորտում ու կարող ենք փաստել, որ այս նոր մշակույթը տարածվում է ամբողջ հանրապետությունում»:

Էներգետիկ արդյունավետությունը և կանաչ էներգիան Եվրոպական միության առաջնահերթություններից մեկն է Հայաստանում, այն հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: «Արևաձոր – ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, ծրագրի ընդհանուր բյուջեն 2,084,951 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 1, 500,000 եվրո: 34 ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը՝ ՓՄՁ-ների կողմից կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով՝ թիրխավորելով մարզի կենտրոնական հատվածը: Ծրագիրն իր նպատակներին հասնում է մի շարք գործողությունների միջոցով՝ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցում, միկրոդրամաշնորհների միջոցով 25 արևային ջերմային վահանակներ տեղադրում հյուրատներում և տնային տնտեսություններում, վերապատրաստման և ուսուցման աշխատանքներ:

Մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան Վայոց Ձորում

ԵՄ կայուն էներգիայի շաբաթ 2019 նախաձեռնության շրջանակում հունիսի 18-ին տեղի ունեցավ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը: Էլեկտրակայանը կառուցվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Արևաձոր - ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծեց միջոցառման կարևորությունը. «Այս ծրագիրը ՏԶՊԾ ծրագրի շրջանակում ամենակարևորներից մեկն է, որի նպատակը տարածաշրջանային զարգացումն է: Այն մեկնարկել է 2016 թվականին նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի կարևոր դերակատարությամբ: Մենք այս ծրագրերը կոչում ենք պիլոտային, բայց ես կարծում եմ, որ դրանք ավելին են, դրանք լավ օրինակ են, որոնց վրա մենք պետք է հիմնվենք ապագայում: Տարածքային զարգացման ԵՄ հանձնառությունը ուժեղ է և երկարաժամկետ: Մենք հավատում ենք, որ Վայոց Ձորում ներդրումներ կատարելը կարող է նպաստել նոր աշխատատեղեր ստեղծմանը՝ դարձնելով մարզն ավելի գրավիչ: ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարում Հայաստանի էներգետիկ ոլորտում՝ հատկապես խթանելով էներգետիկ արդյունավետությունն ու անկախությունը»: Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին շարունակական աջակցության համար. «Շատ ուրախալի առիթ է այսօր: Մենք այս ՏԶՊԾ ծրագիրը կարևորում ենք, քանի որ նոր տեխնոլոգիաներից բացի այն օգնում է ձևավորել նոր մշակույթ՝ խթանելով տարածքային զարգացումը: Սա նաև շատ լավ հնարավորություն է հանրային-մասնավոր համագործակցության համար: ԵՄ աջակցությամբ մենք մի շարք ծրագրեր ենք իրականցնում էներգախնայողության ոլորտում, այլընտրանքային էներգայի ոլորտում ու կարող ենք փաստել, որ այս նոր մշակույթը տարածվում է ամբողջ հանրապետությունում»: Էներգետիկ արդյունավետությունը և կանաչ էներգիան Եվրոպական միության առաջնահերթություններից մեկն է Հայաստանում, այն հանդիսանում է տնտեսությանն աջակցելու առավել արդյունավետ գործիքներից մեկը, որը միաժամանակ նպաստում է կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին: «Արևաձոր - ՓՄՁ-ների մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն օգտագործման միջոցով» ՏԶՊԾ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին, ծրագրի ընդհանուր բյուջեն 2,084,951 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 1, 500,000 եվրո: 34 ամիս տևողությամբ ծրագրի նպատակն է նպաստել Վայոց Ձորի տնտեսական մրցունակության բարձրացմանը՝ ՓՄՁ-ների կողմից կայուն նորարարական տեխնոլոգիաների խթանման և լայն կիրառման միջոցով՝ թիրխավորելով մարզի կենտրոնական հատվածը: Ծրագիրն իր նպատակներին հասնում է մի շարք գործողությունների միջոցով՝ մեկ մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցում, միկրոդրամաշնորհների միջոցով 25 արևային ջերմային վահանակներ տեղադրում հյուրատներում և տնային տնտեսություններում, վերապատրաստման և ուսուցման աշխատանքներ: