Մեկնարկեց մարդու իրավունքների մասին նոր ծրագիր | EUNewsletter

Մեկնարկեց մարդու իրավունքների մասին նոր ծրագիր

1 October 2015

Սեպտեմբերի 30-ին մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագիրը: Նոր ծրագիրը բարձրացնում է այնպիսի հարցեր. որո՞նք են Հայաստանի քրեական արդարադատության համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս կարելի է ներպետական մակարդակում բարելավվել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ամրապնդումը: Հատուկ նպատակներն են նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը՝ ապահովելով օրենսդրական և կարգավորող շրջանակների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել քննիչների և դատախազների կարողությունները:
ARS_0227Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը, որի ընթացքում մենք ազդարարում ենք այս նոր ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Հայաստանում արդարադատությանը սատարելը ԵՄ առաջնահերթություններից է: Հայաստանում այս ոլորտում մենք բազում ծրագրեր ենք հովանավորել և իրականացրել, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր աջակցությունը: Երկու օր առաջ, երբ ես հանդիպել էի ՀՀ արդարադատության նախարարի հետ, ես շատ վստահ հանձնառություն լսեցի նրա կողմից՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության և ԵՄ-ի միջև: Եվ այո, Հայաստանի արդարադատության ոլորտում ապագա բարեփոխումների հարցում ԵՄ-ն ցանկանում է շարունակել իր աջակցությունը»:
ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը մեկնարկելու համար. «Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն նպատակ ունի ամրապնդելու մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի ֆիզիկական և հոգեկան բռնությունից: ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ցանկացած տեսակի խոշտանգումը մեր երկրում: Լավագույն միջոցը խոշտանգումների դեմ պայքարում դրա հանրայնացումն է: Շատ խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել այն ծրագրի միջոցով, որի մենկնարկին մենք այսօր ներկա ենք»:
ARS_0196Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները, քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շահառուները, Արդարադատության ակադեմիայում դասավանդողները, դատախազներն ու քննիչները:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում նշել է ծրագրի կարևորության մասին. «Մարդու իրավունքների ոտնահարումը կամ անձի խոշտանգումն առանձնակի նշանակություն է ստանում, երբ այն դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից և այն էլ՝ քրեական գործի քննության շրջանակներում: Այս հարցում կարևոր է խնդրի համակարգային լուծմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, քանի որ այս գործում կարելի է հաջողություն ունենալ միայն այն դեպքերում, երբ պայքարն արդյունավետ է թե՛ գործնական և թե՛ օրենսդրական մակարդակներում»:
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո: Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

Մեկնարկեց մարդու իրավունքների մասին նոր ծրագիր

Սեպտեմբերի 30-ին մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագիրը: Նոր ծրագիրը բարձրացնում է այնպիսի հարցեր. որո՞նք են Հայաստանի քրեական արդարադատության համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս կարելի է ներպետական մակարդակում բարելավվել մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ամրապնդումը: Հատուկ նպատակներն են նպաստել մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության և գործելակերպի միասնականությանը՝ ապահովելով օրենսդրական և կարգավորող շրջանակների համապատասխանությունը եվրոպական չափանիշներին, ինչպես նաև զարգացնել քննիչների և դատախազների կարողությունները: ARS_0227Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս մասնակցել է միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով. «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը, որի ընթացքում մենք ազդարարում ենք այս նոր ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից: Հայաստանում արդարադատությանը սատարելը ԵՄ առաջնահերթություններից է: Հայաստանում այս ոլորտում մենք բազում ծրագրեր ենք հովանավորել և իրականացրել, և մենք հաստատակամ ենք շարունակելու մեր աջակցությունը: Երկու օր առաջ, երբ ես հանդիպել էի ՀՀ արդարադատության նախարարի հետ, ես շատ վստահ հանձնառություն լսեցի նրա կողմից՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության և ԵՄ-ի միջև: Եվ այո, Հայաստանի արդարադատության ոլորտում ապագա բարեփոխումների հարցում ԵՄ-ն ցանկանում է շարունակել իր աջակցությունը»: ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և Եվրոպայի խորհրդին այս ծրագիրը մեկնարկելու համար. «Այս ծրագրի իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն նպատակ ունի ամրապնդելու մարդու պաշտպանվածությունը ցանկացած տեսակի ֆիզիկական և հոգեկան բռնությունից: ՀՀ Սահմանադրությամբ արգելված է ցանկացած տեսակի խոշտանգումը մեր երկրում: Լավագույն միջոցը խոշտանգումների դեմ պայքարում դրա հանրայնացումն է: Շատ խնդիրներ կան, որոնք կարող են լուծվել այն ծրագրի միջոցով, որի մենկնարկին մենք այսօր ներկա ենք»: ARS_0196Ծրագրի հիմնական թիրախային խմբերն են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները, քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումների շահառուները, Արդարադատության ակադեմիայում դասավանդողները, դատախազներն ու քննիչները: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում նշել է ծրագրի կարևորության մասին. «Մարդու իրավունքների ոտնահարումը կամ անձի խոշտանգումն առանձնակի նշանակություն է ստանում, երբ այն դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից և այն էլ՝ քրեական գործի քննության շրջանակներում: Այս հարցում կարևոր է խնդրի համակարգային լուծմանն ուղղված համատեղ ջանքերի ներդրումը բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, քանի որ այս գործում կարելի է հաջողություն ունենալ միայն այն դեպքերում, երբ պայքարն արդյունավետ է թե՛ գործնական և թե՛ օրենսդրական մակարդակներում»: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԵԽ-ի կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո: Ծրագրի տևողությունը 24 ամիս է: