Մեկնարկեց ԵՄ Թվինինգ նոր ծրագիր | EUNewsletter

Մեկնարկեց ԵՄ Թվինինգ նոր ծրագիր

19 Հոկտեմբեր 2015
ARS_3807

Հոկտեմբերի 15-ին պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրականացվող ԵՄ Թվինինգ նոր ծրագիրը: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Բիզնես Ֆրանսը» ստորագրել են «Հայաստանի ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ պայմանագիրը:
Թվինինգը ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության գործիք է ԵՄ անդամ երկրների պետական կառավարման և Եվրոպական հարևանության ընտրված շահառու երկրների միջև:
Ծրագրի հիմնական նպատակն է օտարեկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ներգրավման միջոցով աջակցել Հայաստանի տնտեսական աճի բարձր ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բարձր արտադրողականությանը, նորարարությանը և տեխնոլոգիաների ձեռքբերմանը:
ARS_3735ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի բարեհաջող մեկնարկի առիթով: «Այսօր ներդրումների ոլորտում մենք մեկնարկում ենք Թվինինգ ծրագիր, և պետք է նշեմ, որ համաձայն Թվինինգի ընթացակարգի՝ ծրագրերը շատ երկար են նախապատրաստվել: Թվինինգը Հայաստանում իրականացվում է 2009 թվականից, և դրա մեկնարկից հետո մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք Թվինինգ 20 ծրագիր: Այն միշտ եղել է շատ արդյունավետ և օգտակար Հայաստանի բոլոր կառույցների համար, որոնք նպատակ են ունեցել այս ծրագրերի իրականացման ընթացքում ուսումնասիրելու եվրոպական հաջողված փորձը և դրա կիրառումը Հայաստանում»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվող նոր կապերը: «Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ ես շատ ուրախ եմ, որ այսօր մեկնարկող Թվինինգ ծրագիրը Հայաստանի և Ֆրանսիայի միջև է իրականացվելու: Եվ ես վստահ եմ, որ հայկական և ֆրանսիական այս կառույցները հաջողությամբ կիրականացնեն այն»:
ARS_3768Բիզնես Ֆրանսի գործադիր տնօրեն Դավիդ Ուբեր-Դելիլը նկարագրել է Թվինինգի խորհրդատուի դերը Հայաստանում: «Այս Թվինինգ ծրագրի խորհրդատուն Հայաստանում կանցկացնի 16 ամիս, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի: Մենք կուղարկենք Հայաստան 15 մասնագետ, որոնք կաշխատեն իրենց հայ կոլեգաների հետ: Մենք կտրամադրենք տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն և կիրականացնենք դասընթացներ: Ամեն դեպքում մենք չենք եկել այստեղ դասախոսություն կարդալու համար, այլ եկել ենք համագործակցություն հաստատելու նպատակով»:
Այս Թվինինգ ծրագիրն ուղղված է ավելացնելու դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ աջակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայասատանի զարգացման հիմնադրամին (ՀԶՀ)` դառնալու ներդրումային քաղաքականություն մշակող և ներդրումներ խթանող ավելի արդյունավետ մարմիններ: Ծրագրի ուղղակի շահառուներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 810.000 եվրոյով:
Թվինինգ ծրագիրն ունի 3 բաղադրիչ.

1. Հետներդրումային ծառայությունների զարգացում
Այս բաղադրիչը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցելու, Հայաստանում նրանց ընդլայնվելու և օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ինտեգրելու ՀԶՀ-ի կարողությունները:

2. ՕՈւՆ ռազմավարության զարգացում և ներդրումային միջավայրի բարելավում
Այս բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ՕՈւՆ-ի տեսլականը, նպատակները և թիրախները, ինչպես նաև նկարագրել ՕՈւՆ-ի ազդեցությունը և առավելությունները:

3. Ներդրումների խթանում և քաղաքականության իրականացման աջակցություն և առաջմղում
Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը և աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը` բարձրացնելով ՀԶՀ՝ որպես ներդրումների համար պատասխանատու մարմնի վստահելիությունը:

Մեկնարկեց ԵՄ Թվինինգ նոր ծրագիր

Հոկտեմբերի 15-ին պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև իրականացվող ԵՄ Թվինինգ նոր ծրագիրը: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Բիզնես Ֆրանսը» ստորագրել են «Հայաստանի ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» Թվինինգ պայմանագիրը: Թվինինգը ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության գործիք է ԵՄ անդամ երկրների պետական կառավարման և Եվրոպական հարևանության ընտրված շահառու երկրների միջև: Ծրագրի հիմնական նպատակն է օտարեկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ներգրավման միջոցով աջակցել Հայաստանի տնտեսական աճի բարձր ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսության բարձր արտադրողականությանը, նորարարությանը և տեխնոլոգիաների ձեռքբերմանը: ARS_3735ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը իր ելույթում շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի բարեհաջող մեկնարկի առիթով: «Այսօր ներդրումների ոլորտում մենք մեկնարկում ենք Թվինինգ ծրագիր, և պետք է նշեմ, որ համաձայն Թվինինգի ընթացակարգի՝ ծրագրերը շատ երկար են նախապատրաստվել: Թվինինգը Հայաստանում իրականացվում է 2009 թվականից, և դրա մեկնարկից հետո մենք Հայաստանում արդեն իրականացրել ենք Թվինինգ 20 ծրագիր: Այն միշտ եղել է շատ արդյունավետ և օգտակար Հայաստանի բոլոր կառույցների համար, որոնք նպատակ են ունեցել այս ծրագրերի իրականացման ընթացքում ուսումնասիրելու եվրոպական հաջողված փորձը և դրա կիրառումը Հայաստանում»: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվող նոր կապերը: «Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան՝ ես շատ ուրախ եմ, որ այսօր մեկնարկող Թվինինգ ծրագիրը Հայաստանի և Ֆրանսիայի միջև է իրականացվելու: Եվ ես վստահ եմ, որ հայկական և ֆրանսիական այս կառույցները հաջողությամբ կիրականացնեն այն»: ARS_3768Բիզնես Ֆրանսի գործադիր տնօրեն Դավիդ Ուբեր-Դելիլը նկարագրել է Թվինինգի խորհրդատուի դերը Հայաստանում: «Այս Թվինինգ ծրագրի խորհրդատուն Հայաստանում կանցկացնի 16 ամիս, որպեսզի ծրագիրը հաջողությամբ իրականացվի: Մենք կուղարկենք Հայաստան 15 մասնագետ, որոնք կաշխատեն իրենց հայ կոլեգաների հետ: Մենք կտրամադրենք տեխնիկական աջակցություն, խորհրդատվություն և կիրականացնենք դասընթացներ: Ամեն դեպքում մենք չենք եկել այստեղ դասախոսություն կարդալու համար, այլ եկել ենք համագործակցություն հաստատելու նպատակով»: Այս Թվինինգ ծրագիրն ուղղված է ավելացնելու դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ աջակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայասատանի զարգացման հիմնադրամին (ՀԶՀ)` դառնալու ներդրումային քաղաքականություն մշակող և ներդրումներ խթանող ավելի արդյունավետ մարմիններ: Ծրագրի ուղղակի շահառուներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 810.000 եվրոյով: Թվինինգ ծրագիրն ունի 3 բաղադրիչ. 1. Հետներդրումային ծառայությունների զարգացում Այս բաղադրիչը կավելացնի օտարերկրյա ներդրողներին աջակցելու, Հայաստանում նրանց ընդլայնվելու և օտարերկրյա կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ինտեգրելու ՀԶՀ-ի կարողությունները: 2. ՕՈւՆ ռազմավարության զարգացում և ներդրումային միջավայրի բարելավում Այս բաղադրիչի նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչությանը՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ռազմավարության մշակման հարցում, ուրվագծել ՕՈւՆ-ի տեսլականը, նպատակները և թիրախները, ինչպես նաև նկարագրել ՕՈւՆ-ի ազդեցությունը և առավելությունները: 3. Ներդրումների խթանում և քաղաքականության իրականացման աջակցություն և առաջմղում Այս բաղադրիչի նպատակն է կիրառել ներդրումների ներգրավման քարոզարշավի իրականացման լավագույն փորձը և աջակցել ներդրումների խթանման գործիքների զարգացմանը` բարձրացնելով ՀԶՀ՝ որպես ներդրումների համար պատասխանատու մարմնի վստահելիությունը: