Մեկնարկել է նորարարությանն աջակցող ԵՄ նոր նախաձեռնությունը | EUNewsletter

Մեկնարկել է նորարարությանն աջակցող ԵՄ նոր նախաձեռնությունը

24 Նոյեմբեր 2016
1

Նոյեմբերի 17-ին Երևանը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը Երևանում էին՝ հանդիպմանը մասնակցելու համար:
Ոչ պաշտոնական հանդիպման նպատակն էր գիտության և նորարարության ոլորտներում ամրապնդել համագործակցությունը Եվրոպական միության հետ և քննարկել բազմակողմ համագործակցության հեռանկարները:

2Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հյուրընկալել էր հետազոտության, գիտության և նորարարության հարցերով նիստը, որի ընթացքում Յոհաննես Հաանն ու Կարլոս Մոեդասը Արևելյան գործընկերության երկրների համար ազդարարել են «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունն ուղղելու է Եվրոպական միության ողջ ներուժը Արևելյան գործընկերության երկրների նորարարական կարողություններն ամրապնդելուն, որոնք ֆինանսավորվում են «Հորիզոն 2020» ծրագրի կամ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով:

Հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր շրջանում էր անցկացվում, քանի որ «Հորիզոն 2020»-ին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 12-ին: Այսուհետև Հայաստանի հետազոտողներին ու նորարարներին ամբողջովին հասանելի կլինի «Հորիզոն 2020»-ը` ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման ծրագիրը, ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների համար նախատեսված նույն պայմաններով:
Նույն օրը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարներին, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և Եվրոպական արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Քննարկման ընթացքում նախարարները անդրադարձել են Ռիգայի գագաթնաժողովին հաջորդած զարգացումներին ու ձեռքբերումներին և 2017 թվականի գագաթնաժողովից առաջ ներկայացրել իրենց սպասումները:

3Հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս: Հանձնակատար Հաանը նշել է քննարկման կառուցողական և բաց բնույթը. «Այս ձևաչափով մենք ութերորդ անգամ ենք հանդիպում, թեև հանդիպելու այլ առիթներ նույնպես ունենք: Այս հանդիպումը մեզ թույլ տվեց վերանայել այն, ինչ իրականացրել ենք Արևելյան գործընկերության շրջանակում: Շատ համաձայնագրեր կան, և այժմ դրանք իրականացնելու և քաղաքացիների համար տեսանելի դարձնելու ժամանակն է: Այդ իսկ պատճառով Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ մենք որոշեցինք քննարկվող տարբեր հարցերը չորս խմբի բաժանել: Առաջինը, իհարկե, Արևելյան գործընկերության երկրներին տրամադրվող ծավալուն աջակցությունն է: Մենք հավատում ենք, որ տնտեսական զարգացումը կարևոր է աճող բարեկեցության, բարգավաճման և տարածաշրջանում կայուն բիզնեսի համար: Հաջորդ մի քանի տարիների նպատակն է աջակցել փոքր և միջին ավելի քան 10 հազար ձեռնարկությունների, քանի որ նրանք են տնտեսության ողնաշարը: Մենք աջակցելու ենք ոչ միայն գործող ՓՄՁ-ներին, այլև պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի բարգավաճեն ստարտափները»:

4

Մեկնարկել է նորարարությանն աջակցող ԵՄ նոր նախաձեռնությունը

Նոյեմբերի 17-ին Երևանը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության նախարարական երկխոսության ձևաչափով 8-րդ ոչ պաշտոնական հանդիպումը: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը Երևանում էին՝ հանդիպմանը մասնակցելու համար: Ոչ պաշտոնական հանդիպման նպատակն էր գիտության և նորարարության ոլորտներում ամրապնդել համագործակցությունը Եվրոպական միության հետ և քննարկել բազմակողմ համագործակցության հեռանկարները: 2Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հյուրընկալել էր հետազոտության, գիտության և նորարարության հարցերով նիստը, որի ընթացքում Յոհաննես Հաանն ու Կարլոս Մոեդասը Արևելյան գործընկերության երկրների համար ազդարարել են «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունն ուղղելու է Եվրոպական միության ողջ ներուժը Արևելյան գործընկերության երկրների նորարարական կարողություններն ամրապնդելուն, որոնք ֆինանսավորվում են «Հորիզոն 2020» ծրագրի կամ Եվրոպական հարևանության գործիքի միջոցով: Հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր շրջանում էր անցկացվում, քանի որ «Հորիզոն 2020»-ին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 12-ին: Այսուհետև Հայաստանի հետազոտողներին ու նորարարներին ամբողջովին հասանելի կլինի «Հորիզոն 2020»-ը` ԵՄ հետազոտության և նորարարության ֆինանսավորման ծրագիրը, ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների համար նախատեսված նույն պայմաններով: Նույն օրը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել էր Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարներին, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը և Եվրոպական արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բելիարը Քննարկման ընթացքում նախարարները անդրադարձել են Ռիգայի գագաթնաժողովին հաջորդած զարգացումներին ու ձեռքբերումներին և 2017 թվականի գագաթնաժողովից առաջ ներկայացրել իրենց սպասումները: 3Հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս: Հանձնակատար Հաանը նշել է քննարկման կառուցողական և բաց բնույթը. «Այս ձևաչափով մենք ութերորդ անգամ ենք հանդիպում, թեև հանդիպելու այլ առիթներ նույնպես ունենք: Այս հանդիպումը մեզ թույլ տվեց վերանայել այն, ինչ իրականացրել ենք Արևելյան գործընկերության շրջանակում: Շատ համաձայնագրեր կան, և այժմ դրանք իրականացնելու և քաղաքացիների համար տեսանելի դարձնելու ժամանակն է: Այդ իսկ պատճառով Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ մենք որոշեցինք քննարկվող տարբեր հարցերը չորս խմբի բաժանել: Առաջինը, իհարկե, Արևելյան գործընկերության երկրներին տրամադրվող ծավալուն աջակցությունն է: Մենք հավատում ենք, որ տնտեսական զարգացումը կարևոր է աճող բարեկեցության, բարգավաճման և տարածաշրջանում կայուն բիզնեսի համար: Հաջորդ մի քանի տարիների նպատակն է աջակցել փոքր և միջին ավելի քան 10 հազար ձեռնարկությունների, քանի որ նրանք են տնտեսության ողնաշարը: Մենք աջակցելու ենք ոչ միայն գործող ՓՄՁ-ներին, այլև պայմաններ ենք ստեղծելու, որպեսզի բարգավաճեն ստարտափները»: 4