Մեկնարկել են Եվրոպայի օրվա տոնակատարությունները | EUNewsletter

Մեկնարկել են Եվրոպայի օրվա տոնակատարությունները

15 Մայիս 2017
ARS_5745

Ամեն տարի մայիսի 9-ին Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը՝ խաղաղության ու միասնության տոնը: Մայիսի 9-ը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի հոբելյանը, իսկ Բրյուսելում և Ստրասբուրգում ԵՄ հաստատությունները մայիսի սկզբին տոնը նշելու համար հանրության առջև բացում են իրենց դռնեը: Եվրոպայում և ամբողջ աշխարհում տեղական ԵՄ գրասենյակները կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ` հնարավորություն տալով հազարավոր մարդկանց մասնակցելու այցերի, քննարկումների, համերգների և այլ միջոցառումների` բարձրացնելով իրազեկվածությունը Եվրոպական միության մասին:
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նույնպես միանում է այս միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո 7 տարբեր քաղաքներում: Եզրափակիչ տոնակատարությունը տեղի կունենա Երևանում: Այս տոնակատարությունները կներկայացնեն Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումները, ինչպես նաև Եվրոպական արժեքներն ու մշակույթը` կենտրոնանալով երիտասարդության վրա:

ARS_5343Մայիսի 6-ին պաշտոնապես մեկնարկեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակություն և շնորհավորեց անձնակազմին Եվրոպայի օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, որի ընթացքում նրանք քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:

ARS_5444Պաշտոնական հանդիպումից հետո մշակութային տոնակատարությունները սկսվեցին «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով դասական երաժշտության համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցների աշակերտների հետ: Համերգին ընդառաջ Հայաստանի տարբեր մարզերի գեղարվեստի դպրոցների սաները ստեղծել էին գեղանկարներ, որոնք իրենց պատկերացմամբ ասոցացվում են Եվրոպայի և խաղաղության հետ: Գեղարվեստի 98 դպրոցներից ընտրված գեղանկարներից լավագույնները ցուցադրվեցին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում, ինչպես նաև ավելի ուշ՝ համերգի ընթացքում, ներկայացվեցին էկրանի վրա: Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես ներկա էին համերգին:

ARS_5616Դեսպան Սվիտալսկին Եվրոպայի օրվա իր ուղերձը ներկաներին հղեց հայերեն. «Եվրոպայի օրը խաղաղության, ազատության, համերաշխության և արդարության մասին է: Եվրոպան ու Հայաստանը սերտորեն կապված են. այս տոնը միասնական է: Եվրոպական միությունը շարունակելու է աշխատել Հայաստանում` ի շահ հայաստանցիների: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը և շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին մեզ հետ աշխատելու համար: Ի վերջո, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին այս հիանալի համերգը կազմակերպելու, և հայ երեխաներին` այցելելու համար»:

ARS_5634Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերությունները. «Անկախությունից ի վեր Հայաստանը Եվրոպական միության հետ կառուցել է ամուր հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է արդյունավետ համագործակցությունը, փոխադարձ հարգանքը: Եվրոպական միության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ և շատ այլ բնագավառներ, որոնք ամրապնդում են հիմնարար ազատություններն ու մեր հասարակության բարօրությանը։ Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո Եվրոպային բնորոշ է խաղաղությունը, համերաշխությունը և կայուն զարգացումը: Եվրոպայի օրը խորհրդանշում է հենց այս բարձր արժեքային համակարգը, որին մենք հարգանքի տուրք ենք մատուցում»։
Համերգից հետո ընտրված գեղանկարների հեղինակները Եվրոպական միությունից ստացան վկայականներ և խորհրդանշական նվերներ:
Մայիսի 8-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Ես հանդիպում եմ եվրոպական դեսպաններին» միջոցառումը: Հայ երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու եվրոպական դեսպանների հետ և քննարկելու տարբեր թեմաներ:

ARS_6200 ARS_6157 ARS_6150 ARS_6144 ARS_6141 ARS_6208

Մեկնարկել են Եվրոպայի օրվա տոնակատարությունները

Ամեն տարի մայիսի 9-ին Եվրոպան տոնում է Եվրոպայի օրը՝ խաղաղության ու միասնության տոնը: Մայիսի 9-ը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի հոբելյանը, իսկ Բրյուսելում և Ստրասբուրգում ԵՄ հաստատությունները մայիսի սկզբին տոնը նշելու համար հանրության առջև բացում են իրենց դռնեը: Եվրոպայում և ամբողջ աշխարհում տեղական ԵՄ գրասենյակները կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ` հնարավորություն տալով հազարավոր մարդկանց մասնակցելու այցերի, քննարկումների, համերգների և այլ միջոցառումների` բարձրացնելով իրազեկվածությունը Եվրոպական միության մասին: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը նույնպես միանում է այս միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո 7 տարբեր քաղաքներում: Եզրափակիչ տոնակատարությունը տեղի կունենա Երևանում: Այս տոնակատարությունները կներկայացնեն Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումները, ինչպես նաև Եվրոպական արժեքներն ու մշակույթը` կենտրոնանալով երիտասարդության վրա:

ARS_5343Մայիսի 6-ին պաշտոնապես մեկնարկեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները: Առավոտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանում ԵՄ պատվիրակություն և շնորհավորեց անձնակազմին Եվրոպայի օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, որի ընթացքում նրանք քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցությունը:

ARS_5444Պաշտոնական հանդիպումից հետո մշակութային տոնակատարությունները սկսվեցին «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով դասական երաժշտության համերգով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և Հայաստանի տարբեր երաժշտական դպրոցների աշակերտների հետ: Համերգին ընդառաջ Հայաստանի տարբեր մարզերի գեղարվեստի դպրոցների սաները ստեղծել էին գեղանկարներ, որոնք իրենց պատկերացմամբ ասոցացվում են Եվրոպայի և խաղաղության հետ: Գեղարվեստի 98 դպրոցներից ընտրված գեղանկարներից լավագույնները ցուցադրվեցին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում, ինչպես նաև ավելի ուշ՝ համերգի ընթացքում, ներկայացվեցին էկրանի վրա: Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես ներկա էին համերգին:

ARS_5616Դեսպան Սվիտալսկին Եվրոպայի օրվա իր ուղերձը ներկաներին հղեց հայերեն. «Եվրոպայի օրը խաղաղության, ազատության, համերաշխության և արդարության մասին է: Եվրոպան ու Հայաստանը սերտորեն կապված են. այս տոնը միասնական է: Եվրոպական միությունը շարունակելու է աշխատել Հայաստանում` ի շահ հայաստանցիների: Ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը և շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին մեզ հետ աշխատելու համար: Ի վերջո, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին այս հիանալի համերգը կազմակերպելու, և հայ երեխաներին` այցելելու համար»:

ARS_5634Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերությունները. «Անկախությունից ի վեր Հայաստանը Եվրոպական միության հետ կառուցել է ամուր հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է արդյունավետ համագործակցությունը, փոխադարձ հարգանքը: Եվրոպական միության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ և շատ այլ բնագավառներ, որոնք ամրապնդում են հիմնարար ազատություններն ու մեր հասարակության բարօրությանը։ Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո Եվրոպային բնորոշ է խաղաղությունը, համերաշխությունը և կայուն զարգացումը: Եվրոպայի օրը խորհրդանշում է հենց այս բարձր արժեքային համակարգը, որին մենք հարգանքի տուրք ենք մատուցում»։ Համերգից հետո ընտրված գեղանկարների հեղինակները Եվրոպական միությունից ստացան վկայականներ և խորհրդանշական նվերներ: Մայիսի 8-ին Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում տեղի ունեցավ «Ես հանդիպում եմ եվրոպական դեսպաններին» միջոցառումը: Հայ երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու եվրոպական դեսպանների հետ և քննարկելու տարբեր թեմաներ:

ARS_6200 ARS_6157 ARS_6150 ARS_6144 ARS_6141 ARS_6208