Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ | EUNewsletter

Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ

29 Նոյեմբեր 2017
ARS_8414

Նոյեմբերի 17-ին Գյումրին հյուրընկալել էր «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ Հայաստանի կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի համագործակցությամբ: Ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, իսկ իրականացնում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Համաժողովին մասնակցում էին տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով հետաքրքրված 150 երիտասարդներ Հայաստանի մարզերից: Համաժողովը ներառում էր 3 պանելային քննարկում՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», « Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում» և «Առաջընթացը կրթության ոլորտում` Հայաստանի զարգացման գրավական»: Միջազգային և տեղական փորձագետներն անցկացրին նաև ՏՏ աշխատաժողովներ:
2014-ին բացված Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի նպատակն է տեխնոլոգիական կրթության շնորհիվ ավելացնել զբաղվածության հնարավորութունները: Հիմնական նպատակն է դադարեցնել «ուղեղների արտահոսքը» Շիրակի մարզից դեպի Երևան և տեխնոլոգիաների միջոցով խթանել տարածքային զարգացումը: Համաժողովի կազմակերպիչները հավատում են, որ տեխնոլոգիական հզորացման միջոցով Հայաստանի մյուս մարզերը ևս ավելի ուժեղ ու կայուն լինելու ներուժ ունեն: Օգտագործելով Շիրակի մարզի և Գյումրիի օրինակը՝ համաժողովը հարթակ տրամադրեց այլ մարզերի հետ փորձի փոխանակման և երիտասարդներին տեխնոլոգիաների ոլորտում ներգրավելու մոտիվացման համար: Ակնկալվում է, որ այս երիտասարդները Երևան տեղափոխվելու փոխարեն կոգեշնչվեն, սեփական մարզում կդառնան դրական փոփոխության մաս, մարզերում կստեղծեն աշխատատեղեր և կաջակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը:

ARS_8381Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը կարևորեց տարածքային զարգացումը. «Ինձ համար պատիվ է կրկին լինել այս գեղեցիկ քաղաքում և վերահաստատել Հայաստանում տարածքային համաչափ զարգացման ԵՄ հանձնառությունը: Համաչափ զարգացում նշանակում է զարգացում Երևանում և մարզերում: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների hարցերով հանձնակատար Յոհաննես Հաանն այստեղ էր մեկ ամիս առաջ, իսկ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը մեկ շաբաթ առաջ: Մենք սերտ քննարկում ենք անցկացրել կառավարության հետ, որպեսզի կենտրոնանանք և ավելացնենք Հայաստանի մարզերին տրվող աջակցությունը: Մենք կառավարությունից ուղեցույցի ենք սպասում, որպեսզի պիլոտային ծրագրերի համար ընտրենք մարզերը»:

ARS_8237Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունեց ուսանողներին և շնորհավորեց Ուսանողների միջազգային օրվա առիթով. «Հայաստանում նպատակ է դրվել զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես մեր տնտեսության առաջ մղող ուղղություններից մեկը, որը ներդրումների ներգրավման և արտահանման մեծ ներուժ ունի: Միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականում առանցքային կարևորություն ունի մարզային և համայնքային զարգացումը: Այս երկուսի համադրումը ցանկալի արդյունք կարող է ապահովել: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է մարզում հիմնել և զարգացնել մի կառույց, որը խթանում է տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, նպաստում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն հետազոտմանն ու զարգացմանը, իրականացնում է մտքի և տաղանդի կոմերցիալիզացիա և այն վերածում գործող հաջողակ բիզնեսների: Մոտ երեք տարվա գործունեության արդյունքում Տեխնոլոգիական կենտրոնն արդեն ստեղծել է շուրջ 200 աշխատատեղ, ունի մոտ 100 շահառու կազմակերպություն, տարեկան պատրաստում է ավելի քան 500 մասնագետ: Կենտրոնում գործում է 25 տեղական և արտասահմանյան կազմակերպություն: Դրանցից շատերը իրենց լուծումներն արտահանում են Հայաստանից դուրս: Այս ամենից շահում է մեր քաղաքացին, քաղաքն ու մարզը, և այս գործընթացը դրական է ազդում մեր երկրի տնտեսության զարգացման վրա»:

Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ

Նոյեմբերի 17-ին Գյումրին հյուրընկալել էր «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» երկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ Հայաստանի կառավարության, Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի համագործակցությամբ: Ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, իսկ իրականացնում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցում էին տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով հետաքրքրված 150 երիտասարդներ Հայաստանի մարզերից: Համաժողովը ներառում էր 3 պանելային քննարկում՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», « Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում» և «Առաջընթացը կրթության ոլորտում` Հայաստանի զարգացման գրավական»: Միջազգային և տեղական փորձագետներն անցկացրին նաև ՏՏ աշխատաժողովներ: 2014-ին բացված Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի նպատակն է տեխնոլոգիական կրթության շնորհիվ ավելացնել զբաղվածության հնարավորութունները: Հիմնական նպատակն է դադարեցնել «ուղեղների արտահոսքը» Շիրակի մարզից դեպի Երևան և տեխնոլոգիաների միջոցով խթանել տարածքային զարգացումը: Համաժողովի կազմակերպիչները հավատում են, որ տեխնոլոգիական հզորացման միջոցով Հայաստանի մյուս մարզերը ևս ավելի ուժեղ ու կայուն լինելու ներուժ ունեն: Օգտագործելով Շիրակի մարզի և Գյումրիի օրինակը՝ համաժողովը հարթակ տրամադրեց այլ մարզերի հետ փորձի փոխանակման և երիտասարդներին տեխնոլոգիաների ոլորտում ներգրավելու մոտիվացման համար: Ակնկալվում է, որ այս երիտասարդները Երևան տեղափոխվելու փոխարեն կոգեշնչվեն, սեփական մարզում կդառնան դրական փոփոխության մաս, մարզերում կստեղծեն աշխատատեղեր և կաջակցեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը: