Մարդու իրավունքները փակ հաստատություններում | EUNewsletter

Մարդու իրավունքները փակ հաստատություններում

3 December 2019

Նոյեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում: Համաժողովի ընթացքում ամփոփվել է երկամյա ծրագրի արդյունքները, որը իրականացնում են Հանրային լրագրության ակումբն ու Հետաքննող լրագրողները Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի համաֆինանսավորմամբ։ Համաժողովի ընթացքում անցկացվել է երկու պանելային քննարկում՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանավեճ և հետաքննական լրագրողական նյութերում վեր հանված խնդիրների շուրջ քննարկում թեմաներով:

ԵՄ դեսպանը տպավորված էր ծրագրի արդյունքներից. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս կարևոր ծրագիրը, ովքեր նպաստում և լույս են սփռում մարդու իրավունքների ոլորտում առավել զգայուն հարցերից մեկի վրա: Տպավորված եմ տեսնել այսքան լրագրողներ, ովքեր հետաքրքրված են և մասնակցում են ծրագրին. ես բարձր եմ գնահատում ծարգրում լրատվամիջոցների ներգրավվածության բաղադրիչը: Հեշտ է ասել, որ կառավարությունը պետք է փոխի իրավիճակը, բայց քաղաքացիական հասարակությունը նույնպես պատասխանատվություն է կրում: Փոփոխություն տեղի է կունենա միայն այն դեպքում, եթե մենք հարցը քննարկենք հրապարակային: Միայն օրենքը փոխելը բավարար չէ, մենք պետք է փոխենք նաև հասարակության մտածելակերպը»:

Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի բոլոր մասնակիցներին. «Մոտ 2 տարի առաջ, երբ մեկնարկեցինք ծրագիրը Հայաստանում քաղաքական այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ է: Մեր ծրագրի ընթացքում Հայաստանի կառավարությունն է փոխվել, ոլորտին առնչվող նախարարություններում են մեծ փոփոխություններ եղել, բաց այդ գործընթացը չի խանգարել, որ մենք կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին, քանի որ մեր կողքին էին մեր աջակիցներրը: Հուսով ենք մարդու իրավունքները կդառնան մեր ազգային արժեհամակարգի մի մասը»:

Համաժողովին հաջորդել է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը: «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագիրը մեկնարկել է 2017-ին դեկտեմբերին բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Ծրագրի ամբողջ բյուջեն 278,072 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 264,168 եվրո:

Մարդու իրավունքները փակ հաստատություններում

Նոյեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց «Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագրի շրջանակում: Համաժողովի ընթացքում ամփոփվել է երկամյա ծրագրի արդյունքները, որը իրականացնում են Հանրային լրագրության ակումբն ու Հետաքննող լրագրողները Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի համաֆինանսավորմամբ։ Համաժողովի ընթացքում անցկացվել է երկու պանելային քննարկում՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանավեճ և հետաքննական լրագրողական նյութերում վեր հանված խնդիրների շուրջ քննարկում թեմաներով: ԵՄ դեսպանը տպավորված էր ծրագրի արդյունքներից. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս կարևոր ծրագիրը, ովքեր նպաստում և լույս են սփռում մարդու իրավունքների ոլորտում առավել զգայուն հարցերից մեկի վրա: Տպավորված եմ տեսնել այսքան լրագրողներ, ովքեր հետաքրքրված են և մասնակցում են ծրագրին. ես բարձր եմ գնահատում ծարգրում լրատվամիջոցների ներգրավվածության բաղադրիչը: Հեշտ է ասել, որ կառավարությունը պետք է փոխի իրավիճակը, բայց քաղաքացիական հասարակությունը նույնպես պատասխանատվություն է կրում: Փոփոխություն տեղի է կունենա միայն այն դեպքում, եթե մենք հարցը քննարկենք հրապարակային: Միայն օրենքը փոխելը բավարար չէ, մենք պետք է փոխենք նաև հասարակության մտածելակերպը»: Հանրային լրագրության ակումբի համահիմնադիր Սեդա Մանուկյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի բոլոր մասնակիցներին. «Մոտ 2 տարի առաջ, երբ մեկնարկեցինք ծրագիրը Հայաստանում քաղաքական այլ իրավիճակ էր, հիմա այլ իրավիճակ է: Մեր ծրագրի ընթացքում Հայաստանի կառավարությունն է փոխվել, ոլորտին առնչվող նախարարություններում են մեծ փոփոխություններ եղել, բաց այդ գործընթացը չի խանգարել, որ մենք կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին, քանի որ մեր կողքին էին մեր աջակիցներրը: Հուսով ենք մարդու իրավունքները կդառնան մեր ազգային արժեհամակարգի մի մասը»: Համաժողովին հաջորդել է Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը: «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակի մասին իրազեկման բարձրացում փակ հաստատություններում» ծրագիրը մեկնարկել է 2017-ին դեկտեմբերին բարձրացնելու հանրային տեղեկացվածությունը Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ: Ծրագրի ամբողջ բյուջեն 278,072 եվրո է, որից ԵՄ ներդրումը կազմում է 264,168 եվրո: