Մարաթոն անիվների վրա | EUNewsletter

Մարաթոն անիվների վրա

25 Հոկտեմբեր 2017
DSC_7496

Հոկտեմբերի 20-ին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ Երևան-Էջմիածին մարաթոնը: 122 մասնակցիները (ներառյալ 7 երեխա և 44 աղջիկ ու կին) սկսեցին մրցավազքը Արամ Խաչատրյան համերգասրահի տարածքից և հասան մինչև Էջմիածին, որտեղ նրանց դիմավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայր Մկրտիչ Կարապետյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպեց և ողջունեց հաշմանդամություն ունեցող բոլոր մասնակիցներին մարաթոնի մեկնարկային գծի մոտ:

DSC_7280Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը և վերջինիս միջազգային գործընկերը՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ԵՉՔԿ) հասարակական կազմակերպությունը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) կազմակերպել էին մարաթոնը ցույց տալու հաշմանդամություն ունեցողների կարողություններն ու անսպառ էներգիան: Մարաթոնը կազմակերպվել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի (EIDHR) միջոցով:
Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ առաջին մարաթոնը Հայաստանում տեղի է ունեցել 1992 թվականին, սակայն սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառով 2010 թվականից ի վեր սա առաջին մրցավազքն էր։ Երկամյա այս նոր ծրագիրը, որը մեկնարկել է 2017-ի սեպտեմբերին խթանելու Հայաստանում ապրող հաշմանդաություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները, վերականգնել է այս ավանդույթը:

DSC_7305ԵՄ դեսպան Սվիտալսկին խոսեց մարաթոնի հնարավոր ազդեցության մասին. «Տարբեր տարիքի ու սեռի այսքան շատ մասնակիցները՝ ներառյալ մարզերից, փաստում են, որ սա շատ կարևոր միջոցառում է: Այս մարաթոնը տեղի է ունենում երկար դադարից հետո, և մենք ուրախ ենք, որ կարող ենք նպաստել այս գեղեցիկ ավանդույթի վերականգնմանը: Ես գիտեմ, որ Հայաստանը ակտիվ զարգացնում է պարալիմպիկ սպորտաձևերը, և սա հնարավորություն է, որպեսզի մարզիկները հետագայում զարգացնեն իրենց կարողություններն ու ներուժը, ինչպես նաև այլ մարդկանց ներգրավեն պարալիմպիկ շարժման մեջ: Բայց այս մարաթոնը ավելին է, քան միայն սպորտը. այն բարձրացնում է իրազեկվածությունը Հայաստանում ապրող հաշմանդամություն ունցող անձանց մասին: Շատ կարևոր է, որ հասարակությունը լինի տեղեկացված և հաղթահարի կարծրատիպերը: Մենք բոլորս հավասար ենք և բոլորս արժանի ենք ունենալ օրինական տեղ մեր հասարակությունում: Սա է մեր հաղորդագրությունը»:

Մարաթոն անիվների վրա

Հոկտեմբերի 20-ին հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցավ Երևան-Էջմիածին մարաթոնը: 122 մասնակցիները (ներառյալ 7 երեխա և 44 աղջիկ ու կին) սկսեցին մրցավազքը Արամ Խաչատրյան համերգասրահի տարածքից և հասան մինչև Էջմիածին, որտեղ նրանց դիմավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայր Մկրտիչ Կարապետյանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպեց և ողջունեց հաշմանդամություն ունեցող բոլոր մասնակիցներին մարաթոնի մեկնարկային գծի մոտ:

DSC_7280Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը և վերջինիս միջազգային գործընկերը՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ԵՉՔԿ) հասարակական կազմակերպությունը (Ստրասբուրգ, Ֆրանսիա) կազմակերպել էին մարաթոնը ցույց տալու հաշմանդամություն ունեցողների կարողություններն ու անսպառ էներգիան: Մարաթոնը կազմակերպվել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիտորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի (EIDHR) միջոցով: Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ առաջին մարաթոնը Հայաստանում տեղի է ունեցել 1992 թվականին, սակայն սահմանափակ ֆինանսական միջոցների պատճառով 2010 թվականից ի վեր սա առաջին մրցավազքն էր։ Երկամյա այս նոր ծրագիրը, որը մեկնարկել է 2017-ի սեպտեմբերին խթանելու Հայաստանում ապրող հաշմանդաություն ունեցող անձանց սոցիալական իրավունքները, վերականգնել է այս ավանդույթը: